Միացյալ Թագավորության լորդերի պալատ
Jump to navigation
Jump to search
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լորդերի պալատ (անգլ.՝ House of Lords), Միացյալ Թագավորության խորհրդարանի վերին պալատը։ Ստեղծվել է 14-րդ դարում և կազմված է եղել միայն խոշոր ֆեոդալներից (անգլ.՝ peers), որոնք ստանում էին իրենց տիտղոսները ժառանգաբար։ Պալատը կոչվել է լորդերի միայն 1544 թվականին, երբ ավելի մեծ իշխանությամբ էր օժտված, քան Համայնքների պալատը։ 1649 թվականին վերին պալատը ցրվեց հեղափոխական կառավարության կողմից, որոնք իշխանությունն իրենց ձեռքն առան Անգլիական քաղաքացիական պատերազմի ժամանակ, սակայն 1660 թվականին պալատը նորից վերակազմավորվեց։ 19-րդ դարից սկսած վերին պալատի լիազորություններն աստիճանաբար սահմանափակվեցին և ներկայումս այն ավելի թույլ է, քան Համայնքների պալատը։