Ռազմական բռնապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
     Ռազմական բռնապետություններ

Ռազմական բռնապետություն, կառավարման ձև, որտեղ իշխանությունն ամբողջությամբ գտնվում է զինվորականների ձեռքում, որոնք, որպես կանոն, ձեռք են բերել այն՝ պետական հեղաշրջման արդյունքում։ Ռազմական բռնապետությունը նման է, սակայն համադիր չէ ստրատոկրատիային, որի պարագայում երկիրը ղեկավարվում է բացառապես զինվորականների կողմից։ Ինչպես ցանկացած բռնապետություն, ռազմական բռնապետությունը կարող է լինել և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական (մի շարք ռազմական բռնապետներ, ինչպես օրինակ Մանուել Նորյեգան Պանամայում, անվանապես ենթարկվում է քաղաքացիական կառավարությանը, չնայած վարչակարգի ուժային կառուցվածքին) և, կախված դրանից, դասակարգվում է որպես ստրատոկրատիա։ Գոյություն ունեն նաև կառավարման խառը ձևեր, որոնց վրա զինվորականները կարող են ունենալ մեծ ազդեցություն, սակայն միանձնյա չեն ղեկավարում պետությունը։

Ռազմական բռնապետության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատինական Ամերիկան, Աֆրիկան և Մերձավոր Արևելքն ընդարձակ տարածքներ են ռազմական բռնապետությունների տարածման համար։ Պատճառներից մեկը կայանում է նրանում, որ զինվորական համակարգն առավել համախմբված է և ունի կազմակերպական առավել լավ կազմակերպված համակարգ, քան հասարակության քաղաքացիական ինստիտուտները։ Վերջինս բնորոշ է զարգացող երկրներին, որոնք առավել հակված են պետական հեղաշրջումներին։

Լատինական Ամերիկայում տիպիկ ռազմական բռնապետությունը, որպես կանոն, հանդիսանում է Խունտան (իսպաներեն բառից, որը կարող է թարգմանվել որպես «կոնֆերանս» կամ «խորհուրդ»)՝ կոմիտե, որը բաղկացած է երկրի զինված ուժերի ղեկավար մի քանի սպաներից, չնայած կարող են լինել նաև բացառություններ։ Այդ մասին վկայում է «գնդապետների իշխանություն» արտահայտությունը, որը նշանակում է, որ զինվորական առաջնորդները հավատարիմ են նախորդ վարչակարգին: Այդպես է եղել գեներալ Խորխե Ռաֆայել Վիդելայի պարագայում, որի կառավարման ժամանակաշրջանին բնորոշ են եղել ուժի կիրառումը և իրավական հավելյալ պայմանները, որը հենց զինվորականներն անվանում էին «ազգային վերակազմակերպման գործընթաց»։ Նմանատիպ բան տեղի է ունեցել Սալվադորում՝ 1980 թվականի քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ «մահվան ջոկատների» գրոհայինները սպանել են չորս հազար այլախոհների, որոնք կազմում էին երկրի բնակչության 0,8 %-ը։ Նպատակը ընդդիմության գործունեության տապալումն էր[1]։ Չիլիում գեներալ Աուգուստո Պինոչետի հետ կապված իրավիճակը, որն իշխանության գլխին է եղել 1973-1990 թվականներին, մի փոքր այլ էր։ Նա իր գործունեությունն սկսել է որպես կառավարության ղեկավար, այնուհետև իշխանությունը կենտրոնացրել իր անձի շուրջ և զբաղեցրել այդ պաշտոնը, մինչև կառավարման վերջը։ Երբ երկիրը բռնապետական ռեժիմից անցնում էր ժողովրդավարական ռեժիմի, Պինոչետն ստացել է ցմահ սենատորի կոչում։ Նույնը Սուրինամում պատահել է Դեզի Բաուտերսեի հետ։

Ռազմական մյուս բռնապետությունները ամբողջապես կենտրոնացած են մեկ պաշտոնատար անձի ձեռքում, որպես կանոն, բանակի գերագույն հրամանատարի։ Այդպես պատահել է Բոլիվիայի պարագայում, որտեղ 1971-1978 թվականներին իշխում էր Ուգո Բանսեր Սուարեսը։ Պարագվայում ռազմական բռնապետ է եղել գեներալ Ալֆրեդո Ստրեսները, որն այդ երկիրը կառավարել է 35 տարի (1954-1989 թվականներին)։ Մեկ այլ ռազմակական բռնապետ՝ Անաստասիո Սամոսա Գարսիան, 1936-1956 թվականներին կառավարել է Նիկարագուան և նույնիսկ ստեղծել ընտանեկան դինաստիա, որն իշխանության ակունքներում եղել է, ընդհուպ մինչև 1979 թվականը։ Ցանկացած պարագայում Խունտայի ղեկավարը կամ միանձնյա կառավարիչը հաճախ ինքն էլ դառնում է պետության գործող պարագլուխ։

Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ռազմական կառավարությունները հաճախ գլխավորվում են մեկ ազդեցիկ մարդու կողմից։ Վերջիններիս, բացի ռազմական բռնապետություն լինելուց, բնորոշ է նաև ավտորիտար վարչակարգը։ Այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք են Իդի Ամինը և Սանի Աբաչան աշխատել են անձի պաշտամունքի ձևավորման ուղղությամբ և դարձել ազգի դեմքը պետության ներսում և դրա սահմաններից դուրս։ Ընդորում, պետք է առանձնացնել Թայլանդում տեղի ունեցած հեղաշրջումը։ Այն իրականացվել է մի խումբ զինվորականների կողմից, որի արդյունքում պետությունն անցում կատարեց միապետական կառավարման ձևի։

Ծագում և էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական բռնապետությունների մեծամասնությունը ձևավորվում են պետական հեղաշրջումների արդյունքում, որի ժամանակ տապալվում է նախորդ իշխանությունը։ Այդուհանդերձ, իրավիճակն այլ է եղել Իրաքում Սադդամ Հուսեյնի և Հյուսիսային Կորեայում Կիմ Իր Սենի վարչակարգերի պարագայում։ Երկու վարչակարգերն էլ սկզբնական շրջանում եղել են միակուսակցական կառավարման համակարգ ունեցող պետություններ, սակայն իրենց գոյության ընթացքում վերափոխվել են ռազմական բռնապետությունների, երբ առաջնորդներն սկսել են կրել համազգեստ, իսկ զինվորականներն սկսել ակտիվ մասնակցություն ունենալ կառավարական որոշումների կայացման գործընթացում։

Մյուս կողմից, ռազմական մյուս բռնապետությունները կարող են աստիճանաբար վերականգնել քաղաքացիական կառավարության տարրերը, այն դեպքում, երբ գործադիր իշխանությունը, նախկինի նման, գտնվում է գերագույն հրամանատարի ձեռքում։ Պակիստանում իշխող գեներալներ Մուհամմեդ Զիյա ուլ Հակը (1977—1988) և Փերվեզ Մուշարաֆը (1999—2008) իրենց կառավարման ժամանակաշրջանում իրականացրել են հանրաքվե, որպեսզի զբաղեցնեն Պակիստանի նախագահի պաշտոնը, չնայած երկրի Սահմանադրությունը արգելում էր այդ։

Նախկինում զինվորական խունտաները իրենց իշխանությունն արդարացնում էին երկրում քաղաքական կայունության ապահովմամբ կամ էլ «վնասարար գաղափարախոսություններից» երկիրը պաշտպանելու։ Օրինակ, Լատինական Ամերիկայում կոմունիզմի վտանգը հաճախ կիրառվում էր որպես ծագող վարչակարգի արդարացում, իսկ զինվորական բռնապետների մեծ մասը վերապատրաստվել էին Ամերիկաների դպրոցում՝ զինվորական հաստատություն, որն Սառը պատերազմի պայմաններում ապահովում էր պրոամերիկյան ուժերի գործունեությունն՝ ի շահ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը[2][3]։ Ռազմական վարչակարգերը, որպես կանոն, հակված են իրենց ներկայացնել որպես «չեզոք» կուսակցություն, որը երկրի ժամանակավոր կառավարությանը, երկրի համար խառը պայմաններում, կարող է տալ իշխանություն։ Ռազմական վարչակարգերը քաղաքացիական քաղաքական գործիչներին ներկայացնում են կոռումպացված և ոչ արդյունավետ։ Ռազմական կառավարության համընդհանուր բնորոշումներից մեկը ռազմական կամ արտակարգ դրության առկայությունն է, որը վերացնում է իրավական բոլոր երաշխիքները, որոնք պաշտպանում են մարդկանց՝ պետության հնարավոր անթույլատրելի գործողություններից։ Ռազմական վարչակարգերը, որպես կանոն, հաշվի չեն նստում մարդու իրավունքների հետ և կիրառում են ուժ և բռնաճնշումներ, որպեսզի լռեցնեն այլախոհներին կամ քաղաքական հակառակորդներին։ Սրա հետ կապված ամերիկյան երկու քաղաքագետներ Ռ․ Դյուվալը և Մայքլ Սթոլը 1983 թվականին մշակել են Պետական ահաբեկչության հայեցակարգը, որը, բնականաբար, վերաբերում է ոչ միայն ռազմական բռնապետություններին։

1990-ական թվականների ռազմական բռնապետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների սկզբից ռազմական բռնապետությունները դարձան առավել եզակի հանդիպող երևույթներ։ Դրա պատճառների թվում են հետևյալ փաստերը․

  • ռազմական բռնապետությունները կորցրել են իրենց միջազգային լեգիտիմությունը՝ այսպես կոչված ժողովրդավարացման ալիքների պատճառով։
  • զինվորականների մեծ մասն ունեն պետության կառավարման անհաջող փորձ,
  • Սառը պատերազմի ավարտման և ԽՍՀՄ փլուզման արդյունքում դժվարություններ առաջացան ռազմական բռնապետությունների գործողությունների արդարացման գործընթացում, քանի որ կոմունիզմի սպառնալիք այլևս չկար։

Հաշվի առնելով այս փաստերը բազմաթիվ ազգեր ներկայումս հակված չեն ներգրավվել քաղաքական պայքարի մեջ։

Ժամանակակից ռազմական բռնապետությունների օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիջի Ֆիջի՝ 2006 թվականի դեկտեմբերին զինվորականները բռնազավթել են իշխանությունը։ Նախորդ հեղաշրջումները տեղի են ունեցել 1987 և 2000 թվականներին։
  • Թաիլանդ Թաիլանդ՝ 2014 թվականի մայիսին, ծանր քաղաքական ճգնաժամի արդյունքում, զինվորականները բռնազավթել են իշխանությունը։
  • Սուդան Սուդան՝ 2019 թվականի գարնանը զինվորականները բռնազավթել են իշխանությունը։ Սուդանցի զինվորականները սա բացատրել են նրանով, որ անհրաժեշտ է երկրում պայքարել ճգնաժամի և բռնապետության դեմ։ 

Անցյալի ռազմական բռնապետությունների օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ պատմական անցյալում եղել են բազմաթիվ վարչակարգեր, որոնք կարող էին բնորոշվել որպես ռազմական բռնապետություններ, ստորև ներկայացված են այն վարչակարգերը, որոնք գոյություն են ունեցել 19-րդ դարի սկզբից։

Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիա-Խաղաղօվիկանոսյան տարածաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gabriel A. Almond, G. Bingham Powell, Robert J. Mundt (Hrsg.): Comparative Politics. A theoretical framework. HarperCollins, New York NY 1993, ISBN 0-673-52282-2.
  • Raymond D. Duvall, Michael Stohl: Governance by Terror. In: Michael Stohl (Hrsg.): The Politics of Terrorism (= Public administration and public policy 18). 2nd edition, revised and expanded. Dekker, New York NY u. a. 1983, ISBN 0-8247-1908-5, S. 179—219.
  • Samuel P. Huntington: The third wave. Democratization in the late Twentieth Century (= The Julian J. Rothbaum distinguished lecture Series 4). University of Oklahoma Press, Norman OK 1991, ISBN 0-8061-2346-X.
  • Morris Janowitz, Roger W. Little: Militär und Gesellschaft (= Praxeologie 1). Boldt, Boppard am Rhein 1965.
  • Hans Werner Tobler, Peter Waldmann (Hrsg.): Staatliche und parastaatliche Gewalt in Lateinamerika (= Iberoamericana. Editionen der Ibero-Americana. Reihe 5: Monographien und Aufsätze 31). Vervuert, Frankfurt am Main 1991, ISBN 3-89354-831-9.