Մանուել Նորյեգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանուել Նորյեգա
իսպ.՝ Manuel Antonio Noriega
Manuel Noriega mugshot cropped.jpg
Ծնվել է փետրվարի 11, 1934(1934-02-11)[1]
Ծննդավայր Պանամա, Պանամա[2]
Մահացել է մայիսի 29, 2017(2017-05-29)[3][1] (83 տարեկանում)
Մահվան վայր Պանամա, Պանամա
Քաղաքացիություն Flag of Panama.svg Պանամա[4][5][6]
Կրթություն Latin American Training Center - Ground Division և Chorrillos Military School
Մասնագիտություն քաղաքական գործիչ, զինվոր, թմրաբարոն և զինծառայող
Քաղաքական կուսակցություն Democratic Revolutionary Party
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Manuel Noriega Վիքիպահեստում

Մանուել Անտոնիո Նորյեգա Մորենո[7] (Իսպաներեն արտասանություն՝ [maˈnwel noˈɾjeɣa]փետրվարի 11, 1934(1934-02-11)[1], Պանամա, Պանամա[2] - մայիսի 29, 2017(2017-05-29)[3][1], Պանամա, Պանամա)[8], պանամացի քաղաքական և ռազմական գործիչ: Նա եղել է Պանամայի ռազմական դիկտատորը 1983-ից 1989 թվականներին և իշխանությունից հանվել է Միացյալ Նահանգների կողմից Պանամա ներխուժումից հետո[9]:

1950-ականներից մինչև Պանամա ներխուժումից քիչ առաջ Նորյեգան սերտորեն համագործակցել է Կենտրոնական հետախուզական վարչության հետ: Նորյեգան եղել է ԱՄՆ ԿՀՎ-ի ամենաթանկարժեք տեղեկատվական աղբյուրներից մեկը, բացի այդ նրա միջնորդությամբ ԱՄՆ-ն զենք և զինամթերք է մատակարարել ամերիկամետ ուժերին Կենտրոնական և Հարավային Ամերիկայում: Նորյեգան եղել է գլխավոր կոկաին տեղափոխողներից մեկը, չնայած Միացյալ Նահանգները գիտեին նրա կոկաինի բիզնեսների մասին, սակայն աչք էին փակում` առավելություն տալով նրա դերին ռազմական համագործակցության հարցում[10][11][12][13]:

1988 թվականին Միացյալ Նահանգները մեղադրեցին Նորյեգային դեպի Մայամի մեծ քանակությամբ կոկաինի տեղափոխման մեջ: 1989 թվականին ԱՄՆ-ն ներխուժեց Պանամա և Նորյեգան հեռացվեց իշանությունից և ձերբակալվեց ու ուղարկվեց Միացյալ Նահանգներ: 1992 թվականի ապրիլին ութ հոդվածների խախտման մեղադրանքով, այդ թվում նարկոտիկի առևտուր, ավազակային հարձակումներ և փողերի լվացում, նրան դատապարտեց 40 տարվա ազատազրկման (այն հետագայում կրճատվեց 30 տարվա):

Նորյեգան ԱՄՆ բանտից ազատվեց 2007 թվականի սեպտեմբերին[14], և միանգամից արտահանձման պահանջ ստացավ Ֆրանսիայից և Պանամայից, նրան մեղադրում էին սպանության և փողերի լվացման մեջ: Ֆրանսիայի բավարարվեց արտահանձնման պահանջը և նա ժամանեց Փարիզ 2010 թվականի ապրիլի 27-ին[15] և նրան Ֆրանսիայի դատարանը ճանաչեց մեղավոր և դատապարտեց յոթ տարվա ազատազրկման[16]: Պայմանականորեն Նորյեգային ազատ արձակեցին 2011 թվականի սեպտեմբերի 23-ին և արտահանձնեցին Պանամային, որտեղ նրան սպասում էր 20 տարվա ազատազրկում: Նորյեգան մահացավ Պանամա Սիթիի Սանտո Տոմաս հիվանդանոցում 2017 թվականի մայիսի 29-ին[17], գլխուղեղի վիրահատությունից երկու ամիս անց[18]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  2. 2,0 2,1 2,2 http://www.britannica.com/EBchecked/topic/418188/Manuel-Noriega
  3. 3,0 3,1 3,2 La Nación — 2017.
  4. http://www.nytimes.com/1992/04/10/us/noriega-verdict-us-jury-convicts-noriega-drug-trafficking-role-leader-panama.html
  5. http://www.nytimes.com/1988/11/06/magazine/on-language-hit-my-hot-button.html
  6. http://www.nndb.com/lists/506/000063317/
  7. Boyd Marciacq Carmen։ «Noriega: el dictator»։ El Silo։ Վերցված է January 8, 2010  (չաշխատող հղում)Կաղապար:Cbignore
  8. «Panama ex-strongman Manuel Noriega dies»։ BBC։ May 30, 2017 
  9. Serrill Michael S. (January 24, 2001)։ «Panama Noriega's Money Machine»։ Time 
  10. Ghosh Bobby։ «Who's Who on the CIA Payroll»։ Time։ «the most infamous CIA asset of them all was the former dictator of Panama ... He had agency connections going back to the 1950s, but the relationship solidified in the 1970s, when he was on the payroll. Upon taking power, he allowed the U.S. to set up listening posts in Panama and is believed to have served as a conduit for U.S. funds to Nicaraguan contra rebels fighting the leftist Sandinista government. The U.S. looked the other way as Noriega established what would be described as a "narco-kleptocracy," but the relationship eventually soured and the U.S. invasion of 1989 ended his rule.» 
  11. Tisdall Simon (April 28, 2010)։ «Why Manuel Noriega became America's most wanted»։ The Guardian (London) 
  12. Tran Mark (April 27, 2010)։ «Manuel Noriega: from US friend to foe»։ The Guardian (London)։ «Noriega was recruited as a CIA informant while studying at a military academy in Peru. He received intelligence and counterintelligence training at the School of the Americas at Fort Gulick, Panama, in 1967, as well as a course in psychological operations at Fort Bragg, North Carolina. He was to remain on the CIA payroll until February 1988 ... Noriega made himself valuable to the US during the Contra wars when he allowed the US to set up listening posts in Panama and by helping the US campaign against the leftist Sandinista regime in Nicaragua. Noriega allowed Panama to be used as a conduit for US money and weapons for the Contras as then US president Ronald Reagan sought to undermine the Sandinistas. But Noriega's increasing brutality turned him into a liability, especially after the assassination of Hugo Spadafora, a political opponent who was found beheaded in 1985.» 
  13. Cockburn Alexander, St-Clair Jeffrey (1998)։ Whiteout: The CIA, Drugs, and the Press։ Verso Books։ էջեր 289–290։ ISBN 1-85984-258-5։ «Actually the US had known about Noriega's drug trafficking since at least the late 1960s, and there was a history across nearly three decades of US military and intelligence agencies shielding Noriega from criminal investigation. He had been recruited by the Defense Intelligence Agency in 1959 and began working for the CIA in 1967.» 
  14. «Extradition fight halts former Panamanian leader Manuel Noriega's release from US prison»։ International Herald Tribune։ Associated Press։ September 9, 2007 
  15. Zamorano Juan (April 27, 2010)։ «Noriega extradition to France angers abuse victims»։ Boston.com։ Associated Press։ Վերցված է April 27, 2010 
  16. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ AP_2010 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  17. "Muere el exdictador de Panamá Manuel Noriega" El Periódico de Catalunya May 30, 2017
  18. The Telegraph Manuel Noriega dies in prison aged 83