Կաշառակերություն
Կաշառակերություն, հասկացություն, որն ընդգրկում է երեք տեսակ հանցագործություն՝ կաշառք ստանալը, կաշառք տալը և կաշառքի միջնորդությունը։ Կաշառք ստանալ է համարվում պաշտոնատար անձի՝ անձամբ կամ միջնորդի միջոցով նյութական արժեքներ (առարկաներ, դրամ) ընդունելը կամ գույքային շահ ձեռք բերելը որևէ անձից՝ նրա օգտին իր պաշտոնեական դիրքով պայմանավորված անհրաժեշտ գործողություններ կատարելու (կամ գործողություններից զերծ մնալու) պարտավորությամբ։
Օրենքը ոչ նյութական արժեքներ ընդունելը կաշառք չի համարում։ Հանցագործությունը ծանրացնող հանգամանքներ են՝ բազմիցս կաշառք ստանալը, շորթելը, անձի պատասխանատու դիրքը, կաշառակերության համար նախկին դատվածությունը։
Կաշառակերության ընկալման ցուցանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրների վարկանիշ՝ ըստ կաշառակերության ընկալման | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|
Կաշառակերությունը Հայաստանի Քրեական օրենսգրքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի Քրեական օրենսգրքի 311 հոդվածի՝
1. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։ 2. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ - [9]
|
Կաշառակերություն պատժելի արարք է համարվել նաև հին և միջնադարյան հայ իրավունքում։ Ըստ Մխիթար Գոշի Դատաստանագրքի՝ նյութական կամ այլ շահագրգռվածությամբ կողմնապահություն դրսևորած դատավորը զրկվում էր պաշտոնից։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Charles Copeman and Amy McGrath (eds.)(1997), Corrupt Elections. Ballot Rigging in Australia, Towerhouse Publications, Kensington, NSW
- Donatella della Porta, and Alberto Vannucci, (1999). Corrupt Exchanges: Actors, Resources, and Mechanisms of Political Corruption. New York։ Aldine de Gruyter.
- Axel Dreher, Christos Kotsogiannis, Steve McCorriston (2004)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transparencia Internacional (ed.). «CPI 2010 table». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Transparencia Internacional (ed.). «CPI 2009 table». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Transparencia Internacional (ed.). «CPI 2008 table». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Transparencia Internacional (ed.). «CPI 2007 table». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Transparencia Internacional (ed.). «CPI 2006 table». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Transparencia Internacional (ed.). «CPI 2005 table». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Transparencia Internacional (ed.). «CPI 2004 table». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Los años 2002–2005 muestran datos correspondientes a Serbia y Montenegro
- ↑ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրք
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 244)։ |