Jump to content

Սեյշելյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սեյշելներից)
Սեյշելյան կղզիներ
Seychelles
Սեյշելյան կղզիների դրոշ Զինանշան


Կարգավիճակհանրապետություն, ինքնիշխան պետություն, կղզային պետություն, երկիր և կղզեխմբային պետություն
Ներառում էBel Air?, La Rivière Anglaise?, Les Mamelles?, Mont Buxton?, Mont Fleuri?, Plaisance?, Roche Caiman?, Saint Louis?, Anse-aux-Pins?, Anse Boileau?, Anse Etoile?, Au Cap?, Anse Royale?, Baie Lazare?, Beau Vallon?, Bel Ombre?, Cascade?, Glacis?, Grand'Anse Mahé?, Pointe La Rue?, Port Glaud?, Takamaka?, Baie Sainte Anne?, Գրանդ-Անս Պրասլին, La Digue and Inner Islands?, Ile Perseverance I? և Ile Perseverance II?
Պետական լեզուֆրանսերեն, անգլերեն և Seychellois Creole?
ՄայրաքաղաքՎիկտորիա
Օրենսդիր մարմինNational Assembly?
Երկրի ղեկավարՈւովել Ռամկալավան
Կառավարության ղեկավարՈւովել Ռամկալավան
Մակերես455 կմ²
Ազգաբնակչություն100 447 մարդ (2022)
Խտություն193 մարդ/կմ²
ՀիմնKoste Seselwa?
ԿարգախոսFinis Coronat Opus, The End Crowns the Work, Another world և Mae Diwedd y Gwaith yn ei Goroni
Հիմնադրված էհունիսի 29, 1976[1] թ.
ԱրժույթSeychellois rupee?
Կենտրոնական բանկՍեյշելյան կղզիների կենտրոնական բանկ
Ժամային գոտիUTC+4 և Indian/Mahe?[2]
Հեռախոսային կոդ+248
Ինտերնետ-դոմեն.sc
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,785[3]
egov.sc(անգլ.)

Սեյշելյան կղզիներ (ֆր.՝ République des Seychelles, անգլ.՝ Republic of Seychelles), կղզային հանրապետություն Արևելյան Աֆրիկայում։ Սեյշելյան Կղզիների Հանրապետությունն զբաղեցնում է համանուն և Ամիրանտյան, Ալդաբրա, Կոսմոլեդո, Ֆարկուար ու մերձակա մոտ 115 մանր կղզիները Հնդկական օվկիանոսի արևմուտքում՝ Մադագասկարից հյուսիս-արևելք՝ մերձհասարակածային գոտում։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Մաե կղզին ամենաբարձրադիր կղզին է, իսկ ամենամարձր կետը 910 մետր է։ Այս կղզիները հայտնաբերել են պորտուգալացիները 15-րդ դարի սկզբին։ Մայրաքաղաքը Վիկտորիան է։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը չի անցնում 100 հազարից։ Երկրում բնակվում են կրեոլներ, բանտու աֆրիկացիներ, հնդիկներ, չինացիներ և այլք։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության հիմքը գյուղտնտեսությունն ու զբոսաշրջությունն են։ Մշակում են ծխախոտ, համեմունքներ (դարչին, վանիլին), ադամաթուզ, ցիտրուսներ, եթերայուղատու բույսեր։ Զարգացած է ձկնորսությունը։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզիները տեղավորված են 30–70 մ խորություններում գտնվող ստորջրյա բարձրացումների վրա և հիմնականում ունեն բուստային ծագում։ Շատ են բնաշխարհիկ բույսերն ու կենդանիները։ XVIII դարի կեսին գաղութացրել են ֆրանսիացիները, դարավերջին զավթել են անգլիացիները և, համարելով բրիտանական տիրույթ, միացրել Մավրիկիոսին։ Երկիրն անկախություն է ձեռք բերել 1976 թվականի հունիսի 28-ին։ Միակ քաղաքը մայրաքաղաք Վիկտորիան է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյշելյան կղզիներ» հոդվածին։