Քննարկում:Կաշառակերություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարև, Ֆրանսերեն տարբերակից թարգմանեցի կաշառակերության սահմանումը, ահա այն

«Կաշառակերությունը դա որևէ գործընթացի կամ փոխգործակցության չարաշահումը կամ ձեւախեղումն է, մեկ կամ ավելի անձանց մասնակցությամբ, որի նպատակն է. կաշառատուի համար առավելություններ կամ հատուկ արտոնություններ ձեռք բերելը, իսկ կաշառակերի համար իր բարենպաստ դիրքորոշման («բարության») դիմաց փոխհատուցում ստանալը:Այն սովորաբար հանգեցնում է կաշառակերի անձնական հարստացմանը կամ էլ կաշառատու կազմակերպության հարստացմանը (մաֆիոզ խումբ, ձեռնարկություն, ակումբ, և այլն): Այդ աշխատելաոճը կարող է համարվել անօրինական որոշ տիրույթներում (առեւտուր, բիզնես, քաղաքականություն, ...):»

Եթե կա ընդհանուր համաձայնություն կարելի է այն ավելացնել հոդվածի սկզբից --Ժողովրդավարական ցանց (քննարկում) 12:00, 1 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

Մեր մոտ նորմալ հանրագիտարանային սահմանում է տված, իսկ «կաշառակերի համար իր բարության դիմաց փոխհատուցում ստանալը» մի քիչ հանրագիտարանային չէ, քանի որ կաշառակերը ոչ թե բարությունից այլ շահից ելնելով է գնում այդ քայլին։ Beko (քննարկում) 10:32, 1 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Չեմ գտնում որ հոդվածի մեջ տեղ գտած սահմանումը բավարար է, հատկապես բացակայում է չարաշահումի և ձեւախեղման հասկացողությունները: Չեմ զարմանա եթե սովետական հարագիտարանից մեջբերում լինի: Իսկ բարություն բառը կարելի է փոխարինել «բարենպաստ դիրքորոշում» կապակցությամբ --Ժողովրդավարական ցանց (քննարկում) 12:00, 1 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Իմ ոչ մասնագիտական ընկալմբամբ, կաշառակերությունը կոռուպցիայի հատուկ դեպք է, (օրնակ մեկ այլ վառ հատուկ դեպք է ԽԾԲ–ն, որը պարտադիր չէ, որ ուղեկցվի կաշառքով)։ Կաշառակերությունը взятничество հասկացողությունն է ծածկում, բայց ոչ շատ ավելի լայն corruption/коррупция։ Այստեղ հոդված կաշառք ստանալու մասին է, բայց միջլեզվայիններում այն հղվում է շատ ավելի ընդգրկուն հասկացողության։ Բուն խնդիրը սա է։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:00, 1 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Հայերեն Կաշառակերություն բառն է, և պետք չկա կոռուպցիա բառի օգտագործման մեջ:--Ժողովրդավարական ցանց (քննարկում) 07:28, 2 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]