Ջորջ Անթեյլ
Ջորջ Անթեյլ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 8, 1900[1][2][3] |
Ծննդավայր | Թրենթոն, ԱՄՆ[3] |
Մահացել է | փետրվարի 12, 1959[1][2][4][…] (58 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թրենթոն Սենթրալ ավագ դպրոց |
Երկեր | Թոմ Սոյեր, Q2265816? և Symphony No. 4? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և գյուտարար |
Ամուսին | Böske Antheil?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ջորջ Անթեյլ (անգլ.՝ George Antheil, հուլիսի 8, 1900[1][2][3], Թրենթոն, ԱՄՆ[3] - փետրվարի 12, 1959[1][2][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար, գյուտարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է լյութերական վտարանդիների ընտանիքում, որոնք Հարավարևմտյան Պֆալցից (Գերմանիա) գնացել են ԱՄՆ։ Կենսագիրներից մեկի խոսքերով` Ջորջը մանկուց տարված էր երաժշտությամբ այնպես, որ մայրը նրան ուղարկում է մի այնպիսի ամայի տեղ, որտեղ ոչ ոք դաշնամուր չուներ։ Սակայն նա նաև այստեղ գտել է ելքը և Տրենտոնի Բարլոու երաժշտական խանութից իր համար դաշնամուր է պատվիրել։ Ջորջի փոքր եղբայրը Հենրի Վ. Անթեյլ կրտսերն էր։ Նա դիվանագիտական թղթատար էր և մահացել է 1940 թվականի հունիսի 14-ին, երբ նրա ինքնաթիռը խոցել են Բալթիկ ծովում։
1916 թվականին դաշնամուրային արվեստ է սովորել նախ Ֆիլադելֆիայում, այնուհետև` Նյու Յորքում` Էռնեստ Բլոխի մոտ, որը նրան տվել է կոմպոզիցիայի սկզբնական գիտելիքները։ 1923 թվականին կնոջ հետ տեղափոխվել է Փարիզ։ Ընկերացել է Իգոր Ստրավինսկու, Էրիկ Սատիի, Ժան Կոկտոյի, Պաբլո Պիկասոյի, Ջեյմս Ջոյսի, Էզրա Փաունդի, Էռնեստ Հեմինգուեյի, Նատալի Բարնի հետ։ Փաունդը հրապարախոսական հոդված է ձոնել Անթեյլի ստեղծագործությանը (որն ներառել է իր «Տրակտատ հարմոնիայի մասին» գրքում), Փաունդի ընկերուհին` Օլգա Ռադջը, կատարել է Անթեյլի ջութակի սոնատները։ Մահացել է սրտամկանի ինֆարկտից։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անթեյլի ամենահայտնի աշխատանքը 1924 թվականին գրված Մեխանիկական բալետն է. այն նախատեսված էր որպես Դադլի Մյոֆի և Ֆերնան Լեժեի ֆիլմի երաժշտություն, բայց արդյունքում կատարվել է որպես առանձին համերգային համար։ 1932 թվականին Անթեյլը վերադարձել է ԱՄՆ, 1936 թվականից աշխատել է Հոլիվուդում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Transatlantic (1930)
- Helen Retires (1931)
- Volpone (1949—1952, ըստ Բեն Ջոնսոնի)
- The Wish (1954)
- Venus in Africa (1954)
- The Brothers (1954)
Ստեղծագործություններ նվագախմբի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ballet Mécanique (1924)
- Jazz Symphony (1925)
- Piano Concerto (1926)
- Decatur at Algiers (1943)
- Violin Concerto (1946)
- Hot-time Dance (1948)
- McKonkey’s Ferry (1948)
- Symphony No. 5 (1947—1948)
- Symphony No. 6 (1947—1948)
- Tom Sawyer — California Overture (1949)
Կամերային և գործիքային ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- String Quartet No. 1 (1924)
- String Quartet No. 2 (1927)
- Violin Sonatina (1945)
- Piano Sonata No. 3 (1947)
- Piano Sonata No. 4 (1948)
- Violin Sonata No. 4 (1948)
- String Quartet No. 3 (1948)
- Trumpet Sonata (1951)
Ֆիլմերի երաժշտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մի անգամ Կապույտ լուսնի վրա (1935)
- Սրիկան (1935)
- Մարդը հարթավայրից (1936)
- Տեղ բացեք վաղվա օրվա համար(1937)
- Ծովահենը (1938)
- Հրեշտակները Բրոդվեյի վրա (1940)
- Արկածներ ադամանդների մեջ (1940)
- Բրեննան աղջիկը (1946)
- Դաշտաբնակը և Տիկինը (1946)
- Վարդի ուրվականը (1946)
- Օրեգոնի ճանապարհով (1947)
- Կրկին կատարում (1947)
- Տոկյոյի Ջոն (1949)
- Պայքարող կենտուկացին (1949)
- Մենք օտար ենք եղել (1949)
- Թակիր ցանկացած դուռ (1949)
- Մեկուսի վայրում (1950)
- Տուն գետի ափին (1950)
- խորշակ (1951)
- Դերասաններն ու մեղքը (1952)
- Դիպուկահար (1952)
- Ժոնգլյորը (1953)
- Թիրախավորել Հոնկ Կոնգը (1953)
- Որսորդները խորքից (1954)
- Ոչ որպես օտար (1955)
- Խելագարություն (1955)
- Օդի ուժը (1956)
- Երիտասարդները չեն լացում (1957)
- Հպարտություն և կիրք (1957)
Այլ ստեղծագործություններ և գյուտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է քրեական «Մահը մթության մեջ» (1930) սիրավեպ և «Երաժշտական վատ տղան» ինքնակենսագրությունը (1945)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հանդես է եկել որպես թղթակից։ Հեյդի Լամարի հետ միասին 1942 թվականին ստացել է ԱՄՆ № 2 292 387 «Կապի գաղտնի համակարգ» (Secret Communication System) արտոնագիրը, որը կեղծ ալիքների փոխանցումը տարբեր հաճախականությններ ներառող կապի համակարգի վերաբերյալ էր։ Դրանք հիմք են դարձել կապի տարածված սպեկտրի համար (spread spectrum), որը այժմ լայն տարածում ունի հեռախոսակապի, Wi-Fi-ի և GPS-ի ոլորտներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Deutsche Nationalbibliothek Record #118649604 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
- ↑ 7,0 7,1 https://scientificwomen.net/women/lamarr-hedy-128
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անթեյլի կայքը
- Ջորջ Անթեյլ (անգլ.) Internet Movie Database կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Անթեյլ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 8 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Փետրվարի 12 մահեր
- 1959 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- Ամերիկացի կինոկոմպոզիտորներ
- Ամերիկացի դասական երաժիշտներ