Բյորկ
Բյորկ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | իսլ.՝ Björk |
Ի ծնե անուն | իսլ.՝ Björk Guðmundsdóttir |
Ծնվել է | նոյեմբերի 21, 1965[1][2][3][…] (57 տարեկան) Ռեյկյավիկ, Իսլանդիա[4] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռոք, ալտերնատիվ ռոք, փորձարարական երաժշտություն, էլեկտրոնային երաժշտություն, արթ փոփ և ավանգարդ երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դերասանուհի, երգչուհի, երաժշտական պրոդյուսեր, երաժշտական գործիքավորող, բանաստեղծուհի, գրող, հեղինակ-կատարող, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երաժիշտ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | ստեղնաշարային գործիքներ, Ֆլեյտա, դաշնամուր, երգեհոն, տավիղ, սաքսոֆոն, կլավիկորդ, կլառնետ, Հարմոնիկա, Չելեստա և վոկալ[6] |
Լեյբլ | One Little Independent? և Elektra Records |
Անդամակցություն | The Sugarcubes?, Tappi Tíkarrass?, KUKL? և Björk Guðmundsdóttir & tríó Guðmundar Ingólfssonar? |
Ամուսին | Թոր Էլդոն |
Պարգևներ | |
Կայք | bjork.com |
Ստորագրություն | |
![]() |
Բյորկ Գվյուդմյունդսդոուտիր (իսլ` Björk Guðmundsdóttir, նոյեմբերի 21, 1965[1][2][3][…], Ռեյկյավիկ, Իսլանդիա[4]), իսլանդացի երգչուհի, դերասանուհի, երաժիշտ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ, շատ մրցանակների դափնեկիր։
Երգերը պատկանում են տարբեր ոճերի, այդ թվում ալտերնատիվ ռոք, փանք, էլեկտրոնիկա, ինդի-փոփ, թրիփ-հոփ, modern classic, IDM: 2010 թվականին ՞վեդական թագավորական ակադեմիայի կեղմից արժանացել է Polar Music Prize մրցանակի։ Սկզբնական շրջանում ճանաչում ստանում է, որպես the Sugarcubes ռոք-խմբի վոկալիստ։ Այդ խմբի "Birthday" սինգլը (1987) դարձա Մեծ Բրիտանիայի ճանաչված հիթերից մեկը և արժանացավ երաժշտական քննադատների հավանությանը։ Բյորկն իր սոլո կարիերան սկսել է 1993 թվականից։ Նրա առաջին՝ Debut ալբոմը բաղկացած էր հիմնականում պարային էլեկտրոնային երաժշտությունից, հաուս, ջազ, թրիփ-հոփ։ NME-ի տվյալներով ամբողջ աշխարհում վաճառվել է Debut-ի ավելի քան 4,7 մլն. կրկնօրինակ։ Այժմ, Բյորկը ստեղծել է սեփական էլեկտրոնային երաժշտական ոճ, որն ներառում է պարային, ռոք, ջազ, էլեկտրոնիկ և ավանգարդ երաժշտության ասպեկտներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119525054 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.ismus.is/i/person/uid-a2d7dc1c-4698-448b-bc78-cd1842440107
- ↑ Montreux Jazz Festival Database

|