Հարմոնիկա (երաժշտական գործիք)
Հարմոնիկա | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքների դաս |
Որակավորում | լեզվակավոր երաժշտական գործիք[1] |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 412.132[1] |
Հարմոնիկա տարբեր տեսակի լեզվակավոր, պնևմատիկ[2], հիմնականում ստեղնաշարավոր երաժշտական գործիքների ընդհանուր անվանումը։ Այդ գործիքներում ձայնը դուրս է գալիս նրանց լեզվակների վրա ազատ հասնող օդի ազդեցությամբ` ներմղող փուքսի օգնությամբ կամ էլ կատարողի բերանից օդի մղումով։
Ըստ Զակս-Խորնբոստել համակարգի հարմոնիկան պատկանում է ազատ աերոֆոնների շարքին։ Հարմոնիկայում ձայնի բարձրությունը կարգավորվում է գործիքի ներսում գտնվող սյան չափերով, ինչպես փողային երաժշտական գործիքներում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարմոնիկայի ընտանիքի հնագույն գործիքներից է շենը[3], որն անվանում են նաև շրթնային մաս[2]։ Շենը հիշատակվում է մ.թ.ա. 2-3 հազարամյակի չինական ձեռագրերում։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձեռքի հարմոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձեռքի հարմոնների մեծամասնությունն ունեն գործիքի երկու մասերի վրա տեղադրված աջ կամ ձախ ստեղնաշար, որոնց միջև գտնվում է փուքսը։ Ձեռի հարմոնների վրա նվագում են երկու ձեռքով` կանգնած կամ նստած։
Ոտքի հարմոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փուքսի վրա ազդեցությունը կատարվում է ոտքերով։ Տարատեսակներ`
- Ֆիսհարմոն, գործիքը նման է դաշնամուրին։ Կա նաև հատուկ տեսակ` հնդկական փոխադրական ֆիսհարմոն` ձեռքի փուքսով։
- Ոտնային բասեր (ռուս.՝ ногофон[4]), օգտագործվում է նվագակցության համար, այդ ընթացքում ձեռքերով կարելի է նվագել այլ երաժշտական գործիք։
- Տարատեսակներ
- Հնդկական Ֆիսհարմոն, ֆիսհարմոնի փոխադրական տեսակ։ Հնդկական ազգային երաժշտական գործիք, օգտոգործվում է կրոնական երաժշտության համար։
- Օրգանոլա, ֆիսհարմոնի էլեկտրիֆիկացված տեսակ, որում օդի ներմղումը կատարվում է էլեկտրական օդամղիչի օգնությամբ[5]։
-
Հնդկական ձեռքի Ֆիսհարմոն
Շրթնահարմոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փուքս չունի։ Օդը մղվում է կատարողի բերանով։ Տարատեսակներ`
- Դիատոնիկ
- Քրոմատիկ
- Նվագախմբային
- Տարատեսակներ
- Հարմոնետտա (գերմ.՝ Harmonetta), նման է շրթհարմոնին։ Ստեղծվել է 1955 թվականին Hohner ֆիրմայի կողմից[6]։
-
Հարմոնետտա
Այլ տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օրկեստրիոն, նման է երգեհոնին, իր կառուցվածքում ունի լարեր և խողովակներ[7]։
- Մուլտիմոնիկա (անգլ.՝ Multimonica) էլեկտրա-պնևմատիկ հարմոնիկա, սինթեզատորների տարատեսակ։ Արտադրվել է 1940 թվականին գերմանական Hohner ֆիրմայի կողմից։
- Մելոդիկ հարմոնիկա, ինչպես շրթնահարմոններում օդը մղվում է բերանով, սակայն ի տարբերություն նրա, պետք է նաև սեղմել ստեղները[8]. Этот инструмент был разработан фирмой Hohner и впервые представлен в печатной брошюре на немецком языке в ноябре 1958 года[9]:
-
Մուլտիմոնիկա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Consortium M. Revision of the Hornbostel-Sachs Classification of Musical Instruments by the MIMO Consortium
- ↑ 2,0 2,1 Музыка: Энциклопедия / Под ред. Г. В. Келдыш. — Репринтное издание «Музыкального энциклопедического словаря» 1990 года. Изд-во: Советская энциклопедия. — М.: Большая Российская энциклопедия, 2003. — 672 с. — ISBN 5-85270-254-4
- ↑ Мирек А. М. Справочник по гармоникам (Шэн). — М.: Музыка, 1968. — 131 с.
- ↑ Ногофон.
- ↑ Мирек А. М. Справочник по гармоникам (Органола). — М.: Музыка, 1968. — 131 с.
- ↑ Мирек А. М. Справочник по гармоникам (Гармонетта). — М.: Музыка, 1968. — 131 с.
- ↑ На основе издания: Риман Г. (Оркестрион) / Пер. с нем. Б. П. Юргенсона, доп. рус. отд-нием. — М.: ДиректМедиа Паблишинг, 2008. — CD-ROM с.
- ↑ Мирек А. М. Справочник по гармоникам (Мелодическая гармоника). — М.: Музыка, 1968. — 131 с.
- ↑ История мелодической гармоники.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мирек А. М. Справочник по гармоникам (приложение: «Схема возникновения и классификации основных видов гармоник»). — М.: Музыка, 1968. — 131 с.
- Музыка: Энциклопедия / Под ред. Г. В. Келдыш. — Репринтное издание «Музыкального энциклопедического словаря» 1990 года. Изд-во: Советская энциклопедия. — М.: Большая Российская энциклопедия, 2003. — 672 с. — ISBN 5-85270-254-4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարմոնիկա (երաժշտական գործիք)» հոդվածին։ |
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |