Շեն (երաժշտական գործիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շեն
Gifujyou5846.JPG
ՈրակավորումՓողային երաժշտական գործիք
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ412.132
շրթնահարմոն
Շեն նվագող երաժիշտ, մոտավորապես 1780թ.
Գո Ի-ն Լոնդոնում Թեմզա գետի ափին նվագում է շեն

Շեն (չին.笙), շեն, շենգ[1], նաև լուշեն (芦笙), լուշեն` չինական լեզվակավոր, փողային երաժշտական գործիք, շրթնահարմոն[2]։ Հարմոնիկաների ընտանիքի հնագույն ներկայացուցիչներից է[3]։

Պատրաստվում է տարբեր երկարության եղեգներից, որոնք ծվանի հետ դրվում են բաժականման կաղապարի մեջ։

Լայն տարածում ունի Արևելյան Ասիայի ժողովուրդների մոտ։

Շենի ճապոնական նմանօրինակը սյաոն է։

Շենի լաոսյան նմանօրինակը կխեն (Kềnh H'Mông) է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենը լայն ճանաչում է գտել Չժոուի դինաստիայի դարաշրջանում, քանի որ այն հաճախ օգտագործում էին որպես նվագակցություն պալատական երգիչներին կամ պարուհիներին։ Հետագայում այն իր ուղին գտավ հասարակ հանդիսատեսի մոտ և դարձավ սովորական գործիք հանրային համերգների, տոնավաճառների, տարբեր ժողովրդական տոների և այլ իրադարձությունների ժամանակ։

  1. 1978 թվականին Հուբեյ նահանգում պեղումների ժամանակ հայտնաբերեցին մի քանի շեն, որոնք ավելի քան 2000-ամյա հնություն ունեն։

1740 թվականին Յոհան Վիլդեն (Johann Wilde) ճանապարհորդում էր Չինաստանում, որտեղ և ծանոթացավ շեն երաժշտական գործիքին, նա էլ հանդիսանում է Եվրոպայում շենի տարածողը։ Չնայած կարծիքներ կան, որ շենը Եվրոպայում հայտնվել է դարեր առաջ։

19-րդ դարի սկզբին գործիքը նախատիպ հանդիսացավ ֆիսհարմոնի և ակորդեոնի ստեղծման համար։

Գործիք, հնչողություն, առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենը կազմված է երեք հիմնական մասերից, մասնավորապես լեզվակից, շվիկից և «դոուցզի» անվանվող մասից։ Հիմնական մասը փայտե, ավելի ուշ մետաղական 13, 16[1] կամ 17 տարբեր երկարության խողովակներից է կազմված, որոնք ծվանի հետ դրվում են բաժակենման կաղապարի մեջ։ Բաժակի կափարիչի վրա կան անցքեր, որոնց մեջ դրված են հիմքում պղնձե լեզվակով եղեգյա խողովակները։ Յուրաքանչյուր խողովակի ներքևի մասում կան ճակատային անցքեր, որոնք ծածկում են մատներով։ Շենն ունի 12 աստիճանի ելևէջային հնչյունաշար։

Շենն առանձնանում է վառ արտահայտչականությամբ և անհավատալի վարիացիայով, բարձր տոներում ունի մաքուր և ճշգրիտ հնչողություն։

Չինական երաժշտական ավանդական գործիքներից միայն շենը կարելի է օգտագործել այլ գործիքների հետ տեմբրի ներդաշնակության և նվագախմբի հնչողության հարստացման համար։ Խոշոր սիմֆոնիկ նվագախմբերում երբեմն օգտագործում են «շեն-վերին հնչյուններ», «շեն-ալտ», «շեն-բաս»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GRENADA GROUP — Новости
  2. Музыка: Энциклопедия / Под ред. Г. В. Келдыш. — Репринтное издание «Музыкального энциклопедического словаря» 1990 года. Изд-во: Советская энциклопедия. — М.: Большая Российская энциклопедия, 2003. — 672 с. — ISBN 5-85270-254-4
  3. Мирек А. М. Справочник по гармоникам. — М.: Музыка, 1968. — 131 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шнеерсон Г. М. Музыкальная культура Китая / Художник Б. Шварц. — М.: Музгиз, 1952. — 252 с. — 6 000 экз.