Կլավիկորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1977 թ․ կլավիկորդ

Կլավիկորդ (ուշ Լատ.՝ clavichordium, լատիներեն՝ clavis - «բանալի» և հուն․՝ chordium - «լար»), ստեղնալարային հարվածային երաժշտական գործիք։

Առաջին հիշատակությունն այս երաժշտական գործիքի մասին եկել է դեռևս 15-րդ դարից, իսկ հնագույն պատկերը՝ 16-րդ դարից։ Տարածված էր եվրոպական երկրներում։ Սովորաբար ունի քառանկյուն երկարավուն տուփի ձև, ստեղնաշարին (երկայնական պատերից մեկի վրա) զուգահեռ ձգված են միևնույն երկարության լարեր, որոնք հնչում են ստեղների ծայրերին ամրացված մետաղե բարակ թեթիկների՝ տանգենտների հարվածից։ Լարին հարվածելու տեղով է պայմանավորված հնչյունի բարձրությունը։

Հին կլավիկորդը եղել է դիատոնիկ, դիապազոնը՝ 3-3,5 օկտավա։ 16-րդ դարում երևան են եկել քրոմատիկ լարվածքի կլավիկորդներ։ 18-րդ դարի սկզբին օկտավաների թիվը հասավ 5-ի։ 19-րդ դարի սկզբին իր տեղը զիջել է դաշնամուրին։