Գլամուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գլամուր (անգլ.՝ glamour, ['glæmə], տառացի՝ հրապույր, հմայք, դյութանք), հեդոնիզմի սկզբունքների վրա հիմնված գեղագիտական ֆենոմեն՝ կապված մասսայական պահանջարկի, նորաձևության և շոուբիզնեսի հետ։ Գլամուրային աշխարհայացքին հատուկ են շքեղությունն ու արտաքին փայլը[1]:

Էությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլամուրի մշակույթը՝ արքունական դասին փոխարինման եկած բուրժուազիայի կողմից արիստոկրատական արժեքների ընկալման արդյունք է։ Արիստոկրատական շռայլությունը և սեքսուալ ազատությունը, ըստ բողոքական էթիկայի տեսակետի, ծնունդ են առել որպես արգելված պտուղ ցածր խավի համար, որը, սակայն, նրանց չէր դարձրել ավելի քիչ հրապուրիչ։ Բայց եթե ֆեոդալիզմի ժամանակաշրջանում բարձր խավի համար այդ երևույթները եղել են բնական, ապա նոր ժամանակներում նրանք ստացել են թատերայնության գծեր[2]: «Մաքուր գլամուրի» առաջին կրողները եղել են կուրտիզանուհիները։ Կնոջ մարմնի էրոտիկան եղել և մնում է գլամուրի հիմնական բաղադրիչներից մեկը[3]:

Հատուկ գրականությունում նաև նշվում է, որ գլամուրը «ազդում է անհատների հիմնական գիտակցության վրա, ամենից առաջ նրանով, որ խառնում է ստեղծված կոլեկտիվ կյանքի աշխարհը հորինված սիմուլյակրի հետ, կամ ավելի մեղմ ասած, արտաքին աշխարհ է բերում նրանց կողմից հորինված բաղադրամասեր»[4]:12:

Ինչպես նշել է Ուորիքյան համալսարանի պրոֆեսոր Stephen Gundle՝ «Գլամուրի պատմություն» գրքի հեղինակը, այդ երևույթի հիմքում տեղակայված է օքսիմորոնը, գլամուրի հիմքում ընկած են այնպիսի անհամատեղելի հասկացություններ, ինչպիսիք են «Փնթի էլեգանտությունը, հասանելի էքսկլյուզիվությունը, դեմոկրատական էլիտարիզմը»[5]:

Տերմինի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն glamour բառը առաջացել է միջնադարում որպես grammar «քերականություն», «գիրք» բառերի տարբերակ, փոխառված ֆր.՝ grammaire բառից (իմաստների զարգացումը հետևյալն ՝ քերականություն → բարդ գիրք → կախարդանքի գիրք → կախարդանք → հմայք, տե՛ս նաև ֆր.՝ grimoire, հայերեն։ գրիմուար «կախարդանքների գիրք», նույն ծագմամբ)[6]:

Բառը լայն գործածություն է ստացել Վալտեր Սքոթի շնորհիվ, ով իր «The Lay of the Last Minstrel» պոեմում այդպես է անվանում հատուկ կախարդանքը, որը մարդկանց, նրանց կացարան և այլն վերածում է դրանց ավելի հիանալի տարբերակների[7]:

19-րդ դարի վերջին ընդհանուր իմաստը խառնվում է, և տերմինը վերաբերում է սովորական առարկաներին և հրաշալի գործերին առանց գերբնականի միջամտության, ուղղակի կենտրոնացնելով ուշադրություն արտաքին տեսքի վրա։ Այս բառը դարձել է մոդայիկ 1930—1950 թվականներին, հաստատուն կերպով օգտագործվում է հոլիվուդյան «երազների արտադրության» ծաղկման հետ[8]:

Այժմյան գործածության մեջ «գլամուր» բառը հաճախ շփոթում են ոճի և գեղեցկության հետ, սակայն դա կարող է հասկացվել տարբեր իմաստներով. գլամուրը կարող է ստեղծել գեղեցկության տեսայնությունը և իրական սեփական ոճը[9]:

Գործածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլամուր բառն ամենից առաջ վերաբերում է հագուստի և կոսմետիկայի նորաձևությանը, իսկ լայն գործածության մեջ կապվում է նաև կյանքի ոճի հետ, հաճույքներին և այլնին։ «Գլամուրային» են համարվում հագուստի և կյանքի այն չափանիշները, որ գովազդվում «կանանց» ու «տղամարդու» համար նախատեսված ամսագրերում («փայլուն ամսագիր» և «գլամուրային ամսագիր», «գլամուր» և «փայլ» հասկացությունները շատ հաճախ օգտագործվում են որպես հոմանիշ)։

Աստղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո
Aquote1.png Գլամուրը չի առաջանում դատարկ տեղում, մարդիկ առավոտյան չեն արթնանում գլամուրոտ:
- Վիրջինիա Պոստրել
Aquote2.png

Վաղ Հոլիվուդի աստղերը համարվում են հատուկ գլամուրային, քանի որ այդ ժամանակ հատուկ ճնշումներ գործածվել են աստղերի գլամուրացման համար։ Օրինակ, լուսանկարները արվել են սենյակներում, հատուկ ձևավորված այնպես, որպեսզի հարմար նշեն դերասանների և դերասանուհիների մարմնի երանգները, նաև հատուկ ուշադրություն է դարձվել մազերին և հագուստին։

Ամենաճանաչված աստղերից են՝

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետության շատ նմուշներ օգտագործում են գլամուրային մոտիվներ արտաքին տեսքի լավացման համար։ Art Deco ոճը, որպես օրենք, համարվում է գլամուրային[10]:

Գլամուրային լուսանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիալեզու աշխարհում «գլամուրային լուսանկար» և «գլամուրային ֆոտոմոդել» (անգլ.՝ glamour photo, անգլ.՝ glamour model) արտահայտությունները հղում են ավելի կոնկրետ էրոտիկ ժանրի լուսանկարներին, բայց ռուսերենում դա պարտադիր չէ։ Ռուսերենում այդ բառի հոմանիշներն են «հիանալի, շքեղ» բառերը։ Լուսանկարիչները օգտագործում են կոսմետիկայի զուգակցումը, լուսավորության և աերոգրաֆիայի մեթոդները մոդելի ավելի ֆիզիկական կերպար ստանալու համար։

Մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդիատարածությունում «գլամուր» հասկացությունը ասոցացվում է իր մեջ որոշ նախագծեր.

Ցուցասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • — 485 p, ISBN 978–0–19–921098–5։
  • Joseph Rosa, Phil Patton, Virginia Postrel, and Valerie Steele (2004). Glamour: Fashion, Industrial Design, Architecture. San Francisco Museum of Modern Art. ISBN 0300106408. 
  • — 241 p, ISBN 978-1-84813-407-2։
  • Stephen Gundle (2002). «Hollywood Glamour and Mass Consumption in Postwar Italy». in Rudy Koshar. Histories of Leisure. Berg Publishers. էջեր 337–360. ISBN 1859735258. 
  • Réka C. V. Buckley and Stephen Gundle (2000). «Fashion and Glamour». in Nicola White, Nicola Joanne White, and Ian Griffiths. The Fashion Business. Berg Publishers. էջեր 37–54. ISBN 185973359X. 
  • Jeffrey Richards (1984). «Stars». The Age of the Dream Palace. Routledge & Kegan Paul PLC. էջեր 157–158. ISBN 0710097646. 
  • Ի. Լ. Ռոստովցեվա «Homo glamouricus», կամ «Գլամուրային մարդ» Ռուսաստանում // Տարբերտնտեսության փիլիսոփայություն. - 2009. - № 6. - С. 264-281.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ գլամուր Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս