Գնողունակ պահանջարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գնողունակ պահանջարկ, արտադրության միջոցների, սպառման առարկաների և ծառայությունների պահանջարկ, որը որոշվում է գնորդների դրամական միջոցների չափերով։ Պայմանավորված է արտադրության եղանակով, արտադրվող հասարակական արդյունքի և կատարվող ծառայությունների կառուցվածքով, ազգային եկամտի չափերով և բաշխմամբ։ Կապիտալիզմի ժամանակ շահույթի ստացման նպատակով արտադրության ընդլայնման միտումը հակասության մեջ է գտնվում աշխատավորնևրի Գնողունակ պահանջարկի սահմանափակ չափերի հետ։ Աշխատավորների աշխատավարձի մակարդակը պահպանվում է նվազագույնի սահմաններում, հաճախ աշխատուժի արժեքից ցածր։ Պարաբերականորեն փոքրանում է նրա բաժինը ազգային եկամտի մեջ, որի հետևանքով իջնում է աշխատավորնևրի՝ լայն սպառման ապրանքների գնորդների հիմնական զանգվածի Գնողունակ պահանջարկ։ Սոցիալիզմի ժամանակ բնակչության Գնողունակ պահանջարկ, արտադրության հետ միասին, աճում է պլանաչափորեն և նրա զարգացման կարնոր գործոններից է Պլանաչափ հարաբերակցություն է ստեղծվում բնակչության Գնողունակ պահանջարկի և սպառմաև առարկաևերի արտադրության միջև։ ԽՍՀՄ-ում արտադրությաև զարգացմանը զուգընթաց բարձրանում է բնակչության Գնողունակ պահանջարկ, աճում ևն բանվորների են ծառայողների դրամական աշխատավարձը, կոլտնտեսականների դրամական ու բնեղեն եկամուտները, սպառման հասարակական ֆոնդերից՝ բնակչությանը տրվող տարբեր տեսակի վճարները և արտոևություննևրը, իջնում են սպառման առարկաևևրի գևերը։ Պետությունն ըստ պլանի կարգավորում է Գնողունակ պահանջարկի և ապրանք՛աշրջանառության աճը՝ հաշվի առնելով բնակչության եկամուտների են ծախսերի հաշվեկշիռը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 140 CC-BY-SA-icon-80x15.png