Հեյդի Լամար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հեդի Լամարից)
Հեյդի Լամար
գերմ.՝ Hedwig Kiesler[1]
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 9, 1914(1914-11-09)[2][3][4][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[5][6][7][…]
Մահացել էհունվարի 19, 2000(2000-01-19)[8][2][3][…] (85 տարեկան)
Մահվան վայրՔասելբերի, Սեմինոլ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[4][9][10] կամ Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ[11]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն[12]
Քաղաքացիություն Ավստրիա[13][14][11][…] և  ԱՄՆ[13][15][16][…]
Ազգությունհրեա
Մայրենի լեզուգերմաներեն[1]
ԵրկերEcstasy?[13], Samson and Delilah?[13], Ալժիր[13], Experiment Perilous?[13], The Strange Woman?[13] և Frequency-hopping spread spectrum?
Մասնագիտությունդերասանուհի, գյուտարար, ինքնակենսագիր, սցենարիստ, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, երաժիշտ, մոդել և entertainer
ԱմուսինՖրիդրիխ Մանդլ[17][18][16][…], Ջին Մարկի[18][16][9][…], Ջոն Լոդեր[16][9], Թեդի Շթաուֆեր[16][9], W. Howard Lee?[1] և Lewis J. Boies?[1]
Ծնողներհայր՝ Emil Kiesler?[1], մայր՝ Gertrud Kiesler?[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներJames Loder?[20], Anthony Loder? և Denise Loder-DeLuca?
Կայքhedylamarr.com
 Hedy Lamarr Վիքիպահեստում

Հեյդի Լամար (անգլ.՝ Hedy Lamarr, ծննդյան անունը՝ Հեդվիգ Եվա Մարիա Քիզլեր (գերմ.՝ Hedwig Eva Maria Kiesler), նոյեմբերի 9, 1914(1914-11-09)[2][3][4][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5][6][7][…] - հունվարի 19, 2000(2000-01-19)[8][2][3][…], Քասելբերի, Սեմինոլ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[4][9][10] և Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ[11]), Ավստրիայում ծնված ամերիկացի կինոդերասանուհի և գյուտարար[21]։ Գերմանիայում վաղ և կարճատև կարիերայից հետո, որը ընդգրկում էր «Էքստազ» (1933) ֆիլմի սիրային տեսարանում նրա հակասական դերը, Հեյդին գաղտնի փախչում է ամուսնուց և տեղափոխվում Փարիզ։ Այնտեղ նա հանդիպում է Մետրո Գոլդվին Մայերի տնօրեն՝ Լուիս Բ․ Մայերին, որն առաջարկում է նրան պայմանագիր կնքել Հոլիվուդում, որտեղ էլ Հեյդին 1930-ականներից 1950-ականները դառնում է կինոաստղ[22]։

Լամարը խաղում է ժամանակի շատ հայտնի ֆիլմերում, այդ թվում՝ Շառլ Բուայեի հետ «Ալժիր» (1938 թ.), «Այս կինն իմն է» (1940 թ.) Սփենսեր Թրեյսիի հետ, «Արի ապրիր ինձ հետ» (1941 թ.) Ջեյմս Ստյուարտի հետ, H.M. Pulham, Esq. (1941 թ.) Ռոբերտ Յանգի հետ և «Սամսոն և Դալիլա» Վիկտոր Մեչրի հետ (1949 թ.)[23]։ Ռեժիսոր Մաքս Ռայնհարդը նրան անվանել է «Եվրոպայի ամենագեղեցիկ կին», որը լայնորեն տարածվել է քննադատների և նրա լսարանի շրջանում[24][25][26]։

Իր առաջին ամուսնության ընթացքում Լամարը, ձանձրացած իր դերասանական գործունեությունից, հետաքրքրվում է կիրառական գիտությամբ և սկսում գյուտարարությամբ զբաղվել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում, նպատակ ունենալով օգնել հակահիտլերյան խմբավորմանը, նա համաշխարհային պատերազմի առանցքային ուժերի հետ հաղորդակցման ռադիո ազդանշանային համակարգի խլացումը կարևորելով՝ կոմպոզիտոր Ջորջ Անթեյլի հետ մշակում է սպեկտրի լայնացման և հաճախականության պատահական փոփոխման համակարգերը[27]։ Այս տեխնոլոգիան, սակայն, ԱՄՆ ռազմածովային ուժերը չեն կիրառում մինչև 1960-ականները։ Աշխատանքի այս նույն մեթոդիկան կիրառվում է Wi-Fi մոդեմներում, CDMA և Bluetooth տեխնոլոգիաներում[28][29][30]։ Այս հայտնագործությունների համար Հեյդի Լամարի անունը 2014 թվականին ավելացվել է Գյուտարարների ազգային փառքի դահլիճում[27][31]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք և նկարահանումներ կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեդվիգ Եվա Քիզլերը ծնվել է 1914 թվականի նոյեմբերի 9-ին Վիեննայում։ Նա Գերտրուդ և Էմիլ Քիզլերի միակ երեխան էր։ Հայրը՝ Էմիլ Քիզլերը (դեկտեմբերի 27, 1880 – փետրվարի 14, 1935), ծնունդով Լվովից էր և կառավարում էր բանկ։ Մայրը՝ Գերտրուդ Լիխտվիցը (փետրվարի 3, 1894 – փետրվարի 27, 1977), Բուդապեշտի հարուստ հրեական ընտանիքից էր և դաշնակահարուհի։ 16 տարեկանում Հեդվիգը հեռացել է տնից, ընդունվել թատերական դպրոց և սկսել նկարահանվել կինոյում։ Առաջնաելույթը տեղի է ունեցել «Աղջիկը գիշերային ակումբում» գերմանական ֆիլմում (1930)։

1920-ական թվականների վերջին Մաքս Ռայնհարդը նրան՝ որպես դորասանուհու, հրավիրել է Բեռլին։ Նրան համաշխարհային ճանաչում է բերել Գուստավ Մահաթիի «Էքստազ» (Եվա, 1933) չեխոսլովա-ավստրիական ֆիլմը։ Անտառային լճում մերկ լողանալու տասը րոպեանոց տեսարանը 21-րդ դարի չափանիշներով միանգամայն անմեղ է, բայց 1933 թվականին այն հույզերի փոթորիկ է առաջացրել։ Ֆիլմը մի շարք երկրներում արգելվել է ցուցադրության համար և վարձույթի է տրվել գրաքննությամբ մի քանի տարի անց։ Նույն թվականին Հեդվիգն ամուսնացել է զենք արտադրող, ավստրիացի միլիոնատեր Ֆրից Մանդլի հետ։ Մանդլը փորձել է վիեննական վարձույթից հետ գնել «Էքստազ» ֆիլմի բոլոր պատճենները[32]։

1937 թվականի ամռանը՝ չորս տարվա անհաջող ամուսնությունից հետո, Հեդվիգ Մանդլը փակված տեղից դիմել է դասական փախուստի՝ աղախնին քնաբեր տալով։ «Նորմանդիա» շոգենավով նա Լոնդոնից մեկնել է Նյու Յորք։ Դերասանուհին ստիպված չէր Հոլիվուդի շեմքերը մաշել. «Էքստազ» ֆիլմի արձագանքը չափազանց բարձր էր եղել կինեմատոգրաֆիստների կողմից մոռացվելու համար։ Հենց «Նորմանդիայում» նա պայմանագիր է կնքել «MGM» ստուդիայի հիմնադիր Լուիս Բարտ Մայերի հետ։ Որպեսզի ԱՄՆ-ի պուրիտանամետ հասարակության մոտ ավելորդ զուգորդումներ չառաջացներ, Մայերի խորհրդով վերցրել է մականուն։ Հեդվիգ Քիզլերը դարձել է Հեյդի Լամար (մականունը փոխառվել է «MGM» մեդիաընկերության դերասանուհի, Մայերի նախկին սիրելի Բարբարա լա Մարից, որը մահացել էր 1926 թվականին թմրադեղերի չարաշահման արդյունքում առաջացած սրտի պայթումից)[32]։ Կարիերայի նոր փուլը հաջողությամբ է ընթացել։ Ընդհանուր առմամբ Հեյդի Լամարը կինոնկարահանումներից վաստակել է 30 միլիոն դոլար։

Հոլիվուդում իր կարիերայի ընթացքում դերասանուհին խաղացել է հանրաճանաչ այնիպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ալժիր» (1938, Գաբիի դերակատար), «Տիկինն արևադարձներից» (1939, Մանոն դե Վերնեի դերակատար) ֆիլմերը, Ջոն Ստայնբեքի «Տորտիլա-Ֆլետ» (1942, ռեժիսոր՝ Վիկտոր Ֆլեմինգ, Դոլորես Ռամիրեսի դերակատար), «Վտանգավոր փորձ» (1944), «Տարօրինակ կին» (1946) էկրանավորումները և Սեսիլ Բլաունտ դե Միլլի «Սամսոն և Դալիլա» էպիկական ֆիլմը (1949)։ Էկրանին վերջին անգամ հայտնվել է «The Female Animal» ֆիլմում (1958, Վանեսա Վինձորի դերակատար)։

Հեյդին ամուսնացած է եղել վեց անգամ, ունեցել է երեք երեխա։

1966 թվականին 52-ամյա դերասանուհին փորձել է վերադառնալ էկրան, բայց դրան խանգարել են նրա դեմ ծավալված հետապնդումները։ Կտրուկ, անհաշտ բնավորությունը, Հոլիվուդի մասին վիրավորական կարծիք բացեիբաց արտահայտելու սովորությունն ու բնույթը Հեյդի Լամարի համար ստեղծել էին բազմաթիվ ազդեցիկ թշնամիներ։ Մի անգամ նրան մեղադրել են Ֆլորիդայի խանութից կոշիկ գողանալու մեջ, որն արժեցել է 100 դոլարից քիչ։ Չնայած դատարանը ժխտել է այդ մեղադրանքը, բայց այդ միջադեպի գիծը երկար է մնացել։ Նրա հեղինակությանն ավելի մեծ վնաս է հասցրել դերասանուհու «Էքստազն ու ես» վերնագրով ինքնակենսագրությունը (1966), որը գրվել էր Լեո Գիլդի (Leo Guild)[33] և Սայ Ռայսի (Cy Rice)[34] համահեղինակությամբ։ Այդ գրքում գրվել է, որ դերասանուհին տառապում է հեշտամոլությամբ։ Լամարը հրատարակչին դատի է տվել՝ պնդելով, որ գրքում նկարագրված իրադարձություններից շատերը հորինվել են համահեղինակների կողմից[35]։ Գիրքը պարունակել է նաև հեղինակային իրավունքով պաշտպանված նյութեր, որը Լամարի մասին հոդվածում գրել էր Ջին Ռինգոլդը (Gene Ringgold)[36] և 1965 թվականին տպագրվել էր «Screen Facts» ամսագրում։ Դրա հետ կապված դատական գործընթաց է տեղի ունեցել[37]։

1998 թվականին Հեյդի Լամարը դատական հայց է ներկայացրել Corel ընկերության դեմ՝ 1997 թվականի վերջին CorelDRAW գրաֆիկական խմբագրի փաթեթավորման տուփերի վրա իր պատկերը տեղադրելու համար՝ պահանջելով 15 միլիոն դոլար փոխհատուցում բարոյական վնասի համար։ Դատական հայցը Corel ընկերության կողմից առարկվել է, քանի որ նա չէր օգտագործել դերասանուհու լուսանկարները. այն պատկերը, որը դարձել էր ընկերության կողմից անցկացվող ամենամյա մրցույթի հաղթողը, CorelDRAW ծրագրի միջոցով թվային եղանակով ստեղծվել էր ոմն Ջոն կորկերի կողմից, և հետևաբար, ըստ ընկերության փաստաբանների, չի պատկանում Հեյդի Լամարին։ Ըստ դերասանուհու փաստաբան Մայքլ Մակդոննելի՝ կողմերը եկել են փոխշահավետ համաձայնության, սակայն Մակդոննելը հրաժարվել է բացահայտել Լամարի կողմից ստացված փոխհատուցման չափը։ Գործարքի արդյունքում Corel ընկերությունն իր արտադրանքը գովազդելիս Հեյդի Լամարի նկարն օգտագործելու համար ստացել է հինգ տարվա լիցենզիա[38][39]։

Հեյդի Լամարը մահացել է 2000 թվականի հունվարի 19-ին Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում կյանքի 86-րդ տարում։ Դերասանուհու աճյունի մոխիրը, ըստ նրա կամքի, ցրված է նրա հայրենիքում, Ավստրիայում, Վիեննական անտառում։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի կինոյից, Հեյդի Լամարը զբաղվել է գյուտարարական գործունեությամբ։ 1942 թվականին նա Ջորջ Անտեյլի հետ համատեղ արտոնագրել է տորպեդները դիստանցիոն կերպով կառավարող համակարգ[40]։

«Թրթռացող հաճախությունների» տեխնոլոգիայի արժեքը գնահատվել է միայն տարիներ անց։ Դերասանուհու ծննդյան օրը՝ նոյեմբերի 9-ը, գերմանախոս երկրներում կոչվում է Գյուտարարների օր[41]։

Գյուտի խթան է հանդիսացել 1940 թվականի սեպտեմբերի 17-ին էվակուացիոն նավի խեղդվածների մասին հաղորդագրությունը (զոհվել էր 77 երեխա)[32]։ Ճշգրիտ գիտությունների բնագավառում նրա արտառոց ունակությունները նրան հնարավորություն են տվել վերարտադրել զենքի մասին խոսակցությունների տեխնիկական մանրամասները, որոնք նրա առաջին ամուսինը վարել էր գործընկերների հետ։ Նա ցանկացել է իր երկրին ռազմական առավելություն տալ։ Մերձակայքում ապրող իր ընկերոջ՝ ավանգարդ կոմպոզիտոր Ջորջ Անտեյլի հետ Հեյդի Լամարն սկսել է հնարել ռադիոկառավարվող տորպեդներ, որոնց հսկողությունը հնարավոր չէր ընդհատել կամ դադարեցնել։ Լամարն Անտեյլի հետ կիսվել է մի շատ կարևոր գաղափարով. եթե հեռավորության վրա թիրախային կոորդինատները փոխանցում ենք վերահսկվող տորպեդին մեկ հաճախականությամբ, ապա թշնամին կարող է հեշտությամբ ընդհատել ազդանշանը, խցկել այն կամ դադարեցնել այն կամ տորպեդը վերաուղղել մեկ այլ նպատակի, իսկ եթե փոխանցիչով օգտագործում ենք պատահական կոդ, որը կփոխի փոխանցման ալիքը, ապա հնարավոր է համաժամյա դարձնել նույն հաճախականության անցումները ստացողի վրա։ Կապի ուղիների նման փոփոխությունն ապահովում է տեղեկատվության անվտանգ փոխանցումը։ Մինչ այդ կեղծ, պատահական ծածկագրերն օգտագործվում էին չփոխվող, բաց հաղորդակցման ուղիների միջոցով փոխանցվող տեղեկությունները գաղտնագրելու համար։ Այստեղ տեղի ունեցավ մի քայլ առաջ. գաղտնի բանալին սկսվեց օգտագործվել տեղեկատվության փոխանցման ուղիներն արագ փոխելու համար։

1942 թվականի օգոստոսին Լամարը և Անտեյլն ստացել են «Գաղտնի հաղորդակցության համակարգ (Secret Communication System)» 2 292 387 համարի արտոնագիր։ Արտոնագիրը, որն ուժի մեջ էր մինչև 1955 թվականը, նկարագրում էր գաղտնի հաղորդակցման համակարգերը, ներառյալ կեղծ ալիքների փոխանցումը տարբեր հաճախականությամբ։ Սակայն ԱՄՆ նավատորմն այդ ժամանակ նախագիծը մերժել է իրականացման դժվարությունների պատճառով, և միայն 1962 թվականին այն սկսել են օգտագործել սահմանափակումներով, այնպես որ գյուտարարները դրա համար վարձատրություն չեն ստացել։ Բայց կես դար անց այդ արտոնագիրը դարձել է ընդլայնված սպեկտրի հետ հաղորդակցության հիմք, որն այժմ օգտագործվում է ամենուրեք՝ բջջային հեռախոսներից մինչև Wi-Fi:

1997 թվականին Հեյդի Լամարը գյուտի համար պաշտոնապես պարգևատրվել է, բայց դերասանուհին արարողությանը չի մասնակցել և միայն փոխանցել է իր ողջույնի խոսքի աուդիոձայնագրությունը[32]։

2014 թվականի սկզբին Հեյդի Լամարը դարձել է ԱՄՆ գյուտարարների ազգային փառքի սրահի անդամ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեյդի Լամարի պատվին է կոչվել Half-Life 2 համակարգչային խաղի բժիշկ Կլյայների ձեռքի հեդկրաբը։ Նրա անունը Լամար է, իսկ անգլիալեզու ժարգոնային անվանումը՝ «հեյդի» (անգլ.՝ heady), որը համահունչ է դերասանուհու անվանը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1930 – Փողեր փողոցում / գերմ.՝ Geld auf der Straße – գիշերային ակումբի աղջիկը
  • 1931 – Փոթորիկ բաժակի մեջ / գերմ.՝ Sturm im Wasserglas – քարտուղարուհի
  • 1931 – Պարոն Օ. Ֆ.-ի ճամպրուկները / գերմ.՝ Die Koffer des Herrn O.F. – Հելեն՝ քաղաքագլխի աղջիկը
  • 1932 – Փող պետք չէ / գերմ.՝ Man braucht kein Geld – Քեթի Բրանդ (գլխավոր հերոսուհի)
  • 1933 – Էքստազ / գերմ.՝ Extase – Եվա
  • 1938 – Ալժիր – Գաբի
  • 1939 – Տիկինն արևադարձներից
  • 1940 – Այս կինն իմն է
  • 1940 – Աղմկոտ քաղաք
  • 1940 – Ընկեր Իքս / Comrade X – Ֆեդորա՝ մոսկվացի վագոնավար
  • 1941 – Արի ապրիր ինձ հետ
  • 1941 – Զիգֆիլդի աղջիկը
  • 1941 – Գ. Մ. Պուլհեմ Էսկվայր
  • 1942 – Տորտիլա-Ֆլետի թաղամաս
  • 1942 – Խաչմերուկ – Լյուսիեն Տալբո
  • 1942 – Սպիտակ բեռ
  • 1944 – Դրախտային մարմին
  • 1944 – Գաղտնի գործիչները
  • 1944 – Վտանգավոր փորձ / Experiment Perilous – Ալլիդա Բեդերո
  • 1945 – Նորին մեծությունն ու սուրհանդակը / Her Highness and the Bellboyարքայադուստր Վերոնիկա
  • 1946 – Տարօրինակ կինը – Ջեննի Հագեր
  • 1947 – Պատվազրկվածը / Dishonored Lady
  • 1948 – Եկեք ապրենք / Let’s Live a Little
  • 1949 – Սամսոն և Դալիլա / Samson and Delilah – Դալիլա
  • 1950 – Տիկինն առանց անձնագրի – Մարիաննա Լորես
  • 1950 – Պղնձի կանյոն
  • 1951 – Իմ սիրելի լրտես
  • 1954 – Հավերժական կանացիություն / The Eternal Female (ավարտված չէ)
  • 1954 – Սիրահարված Փարիզում
  • 1957 –Մարդկության պատմություն
  • 1958 – Մայր / The Female Animal

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Deutsche Nationalbibliothek Record #107547724 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  6. 6,0 6,1 6,2 Internet Movie Database — 1990.
  7. 7,0 7,1 7,2 Pas L. v. Genealogics — 2003.
  8. 8,0 8,1 8,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 WikiTree — 2005. — ed. size: 23699588
  10. 10,0 10,1 10,2 Munzinger Personen (գերմ.)
  11. 11,0 11,1 11,2 11,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  12. Find A Grave — 1996.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 Record #95314842 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  14. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  15. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Notable Names Database — 2002.
  17. The Independent (բրիտ․ անգլ.)Britain: 1986. — ed. size: 176681 — ISSN 1741-9743
  18. 18,0 18,1 Pas L. v. Genealogics — 2003.
  19. https://www.invent.org/inductees/hedy-lamarr
  20. https://www.orlandosentinel.com/news/os-xpm-2000-10-30-0010300415-story.html
  21. «Hedy Lamarr: Inventor of more than the 1st theatrical-film orgasm». Los Angeles Times. 2010 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  22. "Hedy Lamarr: Secrets of a Hollywood Star".
  23. Haskell, Molly (2010 թ․ դեկտեմբերի 10). «European Exotic». The New York Times. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  24. Haskell, Molly (2010 թ․ դեկտեմբերի 10). «European Exotic». New York Times. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  25. "Hedy Lamarr - Biography".
  26. "Hedy & Louis B." Արխիվացված 2013-05-10 Wayback Machine.
  27. 27,0 27,1 «Movie Legend Hedy Lamarr to be Given Special Award at EFF's Sixth Annual Pioneer Awards» (Press release). Electronic Frontier Foundation. 1997 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
  28. "Hollywood star whose invention paved the way for Wi-Fi" Արխիվացված 2016-02-01 Wayback Machine, New Scientist, 8 December 2011.
  29. Craddock, Ashley (1997 թ․ մարտի 11). «Privacy Implications of Hedy Lamarr's Idea». Wired. Condé Nast Digital. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  30. «Hedy Lamarr Inventor» (PDF). The New York Times. 1941 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
  31. «Spotlight – National Inventors Hall of Fame». invent.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
  32. 32,0 32,1 32,2 32,3 Ирина Марголина (2014 թ․ նոյեմբերի 9). «Синий чулок». Сеанс. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
  33. Leo Guild в базе данных IMDb
  34. Cy Rice в базе данных IMDb
  35. «Hedy Lamarr Loses Suit to Halt Book», The New York Times, 27 September 1966, p. 74
  36. Gene Ringgold в базе данных IMDb
  37. «Lamarr Autobiography Prompts Plagiarism Suit», The New York Times, 7 February 1967, p. 18 (Article Preview)
  38. «Hedy Lamarr Sues Corel» (անգլերեն). 1998 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին.
  39. Polly Sprenger (1998 թ․ նոյեմբերի 30). «Corel Caves to Actress Hedy Lamarr». Wired News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին.
  40. Патент 2292387(չաշխատող հղում)
  41. «09.11 ist Tag der Erfinder» (գերմաներեն). Tag-der-Erfinder.de. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Young C. The films of Hedy Lamarr. — Secaucus: «Citadel Press», 1978.
  • Kranzpiller P. Hedy Lamarr. — Bergatreute: «Eppe», 1997.
  • Körte P. Hedy Lamarr: die stumme Sirene. — München: «Belleville», 2000.
  • Gaines A. Hedy Lamarr. — Vero Beach: «Rourke Pub.», 2002.
  • Walters R. Spread spectrum: Hedy Lamarr and the mobile phone. — Great Britain: «BookSurge», 2005.
  • Robbins T. a. o. Hedy Lamarr and a secret communication system. — Mankato: «Capstone Press», 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]