Jump to content

Սիմուլյակր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիմուլյակր (լատին․՝ simulo, «կեղծել»), «պատճեն», որը իրականությունում նախատիպ չունի։ Զգացական և մտային ընկալելիության տիրույթներում ընկալվող սուբյեքտից դուրս կամ միայն սուբյեքտի ներսում գտնվող օրինակ, որը բնութագրորեն, տարբեր մակարդակներով, չունի նմանություններ նախաօրինակի հետ՝ ընդհուպ մինջև նմանությունների ամբողջական կորուստը։ Ֆրանսիական հետմոդեռնիստական փիլիսոփայության առանցքային հասկացություններից է։ Ծագել է նախատիպի և պատճենի հարաբերության, ինքնության և տարբերության հարցերի հետ կապված։ Սիմուլյակրը գիտակցության պատրանք է, որը վերարտադրում է նախատիպի պատկերը, նրա էական հատկություններից դուրս։ Ցանկացած երևույթ ստանալով վիզուալ ֆորմատով, ֆորմալիզացվելով մինչ վիզուալիզացվելը, ստանալը մատերիական արտահայտչականություն ենթադրելիորեն պարունակվում է այս աշխարհից դուրս գտնվող սուբյեկտիվ այլ աշխարհում, որը միաժամանակ գտնվում է այս աշխարհից դուրս, նկապնված է նրա հետ անմիջականորեն, քանզի ինքն է կառավարում այս աշխարհում տեղի ունեցած ցանկացած ֆորմալ իրադարձություն, այսպես ասած գաղափարների աշխարհ, որը օբյեկտիվ է, օբյեկտիվիստական և բացարձակ։ Իդեաների ստեղծման վայր, որտեղ հող է նախապատրաստվում այս աշխարհը ինքնառեալիզացնելու մատերիական տեսքով, մատերիական սահմանափակուկթյան վերարտադրում, բարձր է այս աշխարհից, քանի որ միտքն անսահմաննա իսկ այս աշխարհն արդեն իսկ սահմանափակման պրոցես ապահովող տարածքն է, ատլանտյալ, ատլանտվող և ստորադասվող։