Lust for Life (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Lust for Life»
«Lust for Life» սինգլի շապիկը (Լանա Դել Ռեյ և The Weeknd, 2017)
Լանա Դել Ռեյ և The Weekndսինգլը
«Lust for Life» ալբոմից
ԹողարկվածԱպրիլի 19, 2017
ՖորմատԹվային ներբեռնում
ԺանրԴրիմ փոփ
Երգահան
Տևողություն4:24
Լեյբլ
Պրոդյուսեր
  • Լանա Դել Ռեյ
  • Ռիք Նաուլս
  • Կիերոն Մենզեիս
  • Դին Ռեիդ
Լանա Դել Ռեյ և The Weeknd-ի սինգլների ժամանակագրություն
«Love»
(2017)
«Lust for Life»
(2017)
«Summer Bummer»
(2017)

Lust for Life, ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի երգն է՝ կանադացի երգիչ The Weeknd–ի մասնակցությամբ։ Թողարկվել է 2017 թվականի ապրիլի 19–ին՝ Polydor Records և Interscope Records լեյբլների կողմից։ Երգը ծառայեց որպես համանուն ալբոմի (2017) երկրորդ սինգլ[1][2]։ Երգի հեղինակներն ու պրոդյուսերներն են Լանա Դել Ռեյն ու Ռիք Նաուլսը՝ The Weeknd–ի և Մաքս Մարտինի կողմից երգահանության և Կիերոն Մենզեիսի ու Դին Ռեիդի պրոդյուսերական օգնությամբ[3]։ Սա դարձավ Դել Ռեյի առաջին թողարկված երգը, որը ներառում էր մեկ այլ արտիստի։

Պատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորթնի Լավի հետ Dazed ամսագրի համար տված հարցազրույցում Դել Ռեյը բացահայտեց, որ «Lust for Life»–ը եղել էր առաջին երգը, որը նա Մաքս Մարտինի օգնությամբ գրել էր ալբոմի համար։ Դել Ռեյը այցելում է նրա Շվեդիայում գտնվող բնակարան, որտեղ Մարտինը քաջալերում է երգի համար գրված հատվածը դարձնել կրկներգ։ Ապա Դել Ռեյը վերադառնում է իր մշտական պրոդյուսեր Ռիք Նաուելսի մոտ և շուտով հասկանում, որ երգին ինչ–որ բան է պակասում։ Այդ ժամանանակ նա հասկացավ, որ ցանկանում էր լսել կանադացի երգիչ The Weeknd–ին երգելիս և վերջինս մի փոքր փոփոխեց երգի իր մասերը։ Սակայն Դել Ռեյը զգում էր, որ ինչ–որ բան դեռ պակասում է։ Այսպիսով նա սկսեց ստեղծել հարմոնիաներ երգի համար[4]։ «Lust for Life»–ն առաջին անգամ Դել Ռեյի անունից գրանցվեց ASCAP կայքում 2017 թվականի մարտին՝ The Weeknd–ին՝ իրական Էյբլ Տեսֆայե անունով, նշելով որպես համատեղ երգահան[5]։ Հետագայում՝ 2017 թվականի մարտի 26–ին, Դել Ռեյը Թվիթթերում հոլովակի միջոցով նորկայացրեց համագործակցության մասին տվյալներ, որտեղ ներառեց նաև Տեսֆայեի պաշտոնական լոգոն[6]։ Այդ լոգոն՝ XO, որը նաև երգչի ձայնագրման լեյբլի լոգոն է հանդիսանում, կարելի էր գտնել նաև Lust for Life ալբոմի թրեյլերում[7]։

«Lust for Life»–ը թողարկվեց 2017 թվականի ապրիլի 19–ին՝ MistaJam–ի BBC Radio 1–ի շոուում պրեմիերայից անմիջապես հետո՝ iTunes և այլ աուդիոծառայություններում[8][2]։ Սա Դել Ռեյի և The Weeknd–ի թվով չորրորդ համագործակցությունն է․ առաջինը՝ կանադացի երգչի երկրորդ ստուդիական ալբոմ Beauty Behind the Madness–ի (2015) Prisoner երգում մասնակցությամբ, ապա երգչի հաջորդ Starboy (2016) ալբոմում «Stargirl Interlude» երգում մասնակցությամբ և Party Monster երգում երգահան և բեքինգ վոկալ հանդիսանալով[4][9]։ «Lust for Life»–ը Դել Ռեյի երբևէ առաջին երգն է իր որևէ ստուդիական ալբոմներում, որը կատարում է մեկ այլ երգիչ ևս[10]։

2017 թվականի օգոստոսի 25–ին երգի երկու պաշտոնական ռեմիքսները թողարկվեցին՝ Դել Ռեյի մեկ այլ երգի՝ Summer Bummer–ի հետ միասին։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Idolator էլեկտրոնային ամսագիրը նկարագրեց «Lust for Life»–ը որպես «կախարդական դրիմ փոփ» երգ[11], ինչպես նաև հավելեց, որ այն «հիշացնում է '60–ականների ձայնային պատի արտադրության բանաձևը՝ փափուկ և գեղեցիկ ներդաշնակություններով, նման The Shangri-Las խմբին»[12]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական աուդիո տարբերակը թողարկվեց երգի թողարկման նույն օրը Դել Ռեյի Vevo ալիքում։ Այստեղ Դել Ռեյն ու Տեսֆայեն ձեռք ձեռքի բռնած նստած են Հոլիվուդյան նշանի վրա[13]։ Աուդիո վիդեոյում կան ալբոմի թրեյլերի հոլովակից որոշ կադրեր։ Ռեժիսոր հանդիսացավ Կլարկ Ջեքսոնը, ով նաև Lust for Life ալբոմի թրեյլերի և Love երգի տեսահոլովակի պրոդյուսերն է[14]։

Պաշտոնական տեսահոլովակը թողարկվեց Դել Ռեյի Vevo կայքում մայիսի 22–ին։ Ռիչ Լին դարձավ տեսահոլովակի պրոդյուսերը, ով նաև «Love»–ի պրոդյուսերն էր[15]։ Billboard ամսագիրն ասում է․ «Տեսահոլովակը սկսվում է փիրուզագույն ԹՎ ստուդայում, որտեղ Դել Ռեյը կրում է կարմիր զգեստ և կատարում է պարզ պարային շարժումներ՝ ետնաբեմում զուգակցված երկու պարուհիներով։ Այս ամենը տանում է դեպի արկածներ և, իհարկե, Հոլիվուդյան նշան։ Երբ երգը հասնում է կրկներգին, Դել Ռեյը աստիճաններով բարձրանում է Կալիֆոռնիայի նշանի «Հ» տառի վրա, որտեղ Էյբելը կանգնած նրան է սպասում, որպեսզի օգնի բարձրանալուն։ Զույգը նշանը դարձնում են իրենց խաղահրապարակը, նստում են տառերի եզրերին, իսկ հետո Դել Ռեյն իրեն նետում է ցած «Դ» տառից և իջնում նարնջագույն ծաղիկների դաշտի վրա»[16]։ Տեսախցիկը հեռանում է՝ ցուցադրելով Երկիր մոլորակը տիեզերքում, որը շուտով կազմում է խաղաղության նշանի ձևը։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային ներբեռնում
# Անվանում Տևողություն
1. «Lust for Life» (The Weeknd–ի մասնակցությամբ) 4:24
Թվային ներբեռնում – BloodPop®–ի Ռեմիքս[17]
# Անվանում Տևողություն
1. «Lust for Life» (The Weeknd–ի մասնակցությամբ) (BloodPop® Ռեմիքս) 3:22
Թվային ներբեռնում – The Avener Վերստեղծում[18]
# Անվանում Տևողություն
1. «Lust for Life» (The Weeknd–ի մասնակցությամբ) (The Avener Վերստեղծում) 4:12
10" Ձայնապնակ – "Love" / "Lust for Life" LP[19]
# Անվանում Տևողություն
1. «Love»   4:32
2. «Lust for Life» (The Weeknd–ի մասնակցությամբ) 4:24

Հիթ–շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2017) Հորիզոնական
Ավստրալիա ARIA[20] 44
Ավստրիա Ö3 Austria Top 75[21] 51
Բելգիա Ultratip Flanders[22] 17
Բելգիա Ultratip Wallonia[23] 22
Կանադա Canadian Hot 100[24] 39
Չեխիա Singles Digitál Top 100[25] 35
Ֆինլանդիա Suomen virallinen latauslista[26] 11
Ֆրանսիա (SNEP)[27] 19
Գերմանիա Media Control AG[28] 65
Հունական թվային երգեր(Billboard)[29] 1
Հունգարիա Single Top 10[30] 15
Իսլանդիա (RÚV)[31] 7
Իռլանդիա (IRMA)[32] 33
Իտալիա (FIMI)[33] 58
Նոր Զելանդիայի Հիթսիքերս (RMNZ)[34] 1
Լեհաստան Polish Airplay Top 20[35] 30
Պորտուգալիա (AFP)[36]
Շոտլանդիա Scottish Singles Top 40[37] 29
Սլովակիա Singles Digitál Top 100[38] 24
Իսպանիա PROMUSICAE[39] 22
Շվեդիա (Sverigetopplistan)[40] 29
Շվեյցարիա Schweizer Hitparade[41] 48
Մեծ Բրիտանիա UK Singles Chart[42] 38
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[43] 64
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Rock Songs (Billboard)[44] 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lust for Life (feat. The Weeknd) - Single by Lana Del Rey»։ iTunes Store։ April 20, 2017։ Վերցված է April 20, 2017 
  2. 2,0 2,1 Zellner Xander (April 19, 2017)։ «Lana Del Rey's 'Lust for Life,' Feat. The Weeknd, Leads Billboard + Twitter Trending 140 Chart»։ Billboard։ Վերցված է April 20, 2017 
  3. «Lust For Life / Lana Del Rey TIDAL»։ Tidal։ Վերցված է April 20, 2017 
  4. 4,0 4,1 «Hear Lana Del Rey, The Weeknd Duet on Sweeping New Song, 'Lust for Life'»։ Rolling Stone։ Վերցված է 2017-05-07 
  5. ACE։ «ACE Repertory»։ www.ascap.com։ Վերցված է 2017-05-09 
  6. «Lana Del Rey on Twitter»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2017-05-09 
  7. LanaDelReyVEVO (2017-03-29), Lana Del Rey - Lust For Life album trailer, https://www.youtube.com/watch?v=Gb1lte9uljI, վերցված է 2017-05-09 
  8. «Lana Del Rey and the Weeknd’s New Song "Lust for Life" Coming Today | Pitchfork»։ pitchfork.com (անգլերեն)։ Վերցված է 20 April 2017 
  9. Dazed (2016-11-18)։ «Lana Del Rey teams up with The Weeknd for ‘Party Monster’»։ Dazed (անգլերեն)։ Վերցված է 2017-05-07 
  10. Bowsher Allison (April 19, 2017)։ «Lana Del Rey Releases 'Lust For Life' Single With The Weeknd»։ MuchMusic։ Վերցված է May 10, 2017 
  11. Hodoyan-Gastelum Alexis (May 18, 2017)։ «Lana Del Rey Teases New Song, Possibly Called "Cherry," On Instagram»։ Idolator։ Hive Media։ Վերցված է May 28, 2017 
  12. Wass Mike (April 19, 2017)։ «Lana Del Rey & The Weeknd's Majestic "Lust For Life" Arrives»։ Idolator։ Hive Media։ Վերցված է May 28, 2017 
  13. LanaDelReyVEVO (2017-04-19), Lana Del Rey - Lust For Life (Official Audio) ft. The Weeknd, https://www.youtube.com/watch?v=35cTIXoBnuw, վերցված է 2017-05-09 
  14. «Inside Lana Del Rey’s Lust For Life: A Chat With the New Video’s Director | Pitchfork»։ pitchfork.com (անգլերեն)։ Վերցված է 2017-05-09 
  15. «Watch Lana Del Rey And The Weeknd Dance On The Hollywood Sign In Their "Lust For Life" Video»։ The Fader 
  16. «Watch Lana Del Rey and The Weeknd Dance on the Hollywood Sign in 'Lust For Life' Video»։ Billboard 
  17. https://itunes.apple.com/us/album/lust-for-life-feat-the-weeknd-bloodpop-remix-single/id1272977872
  18. https://itunes.apple.com/us/album/lust-for-life-the-avener-rework-feat-the-weeknd-single/id1272977149
  19. https://www.urbanoutfitters.com/shop/lana-del-rey-lovelust-for-life-limited-heart-shaped-10-lp
  20. Australian-charts.com — Lana Del Rey feat. The Weeknd — Lust for Life. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է April 29, 2017.
  21. Lana Del Rey feat. The Weeknd — Lust for Life Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է May 4, 2017.
  22. Ultratop.be — Lana Del Rey feat. The Weeknd — Lust for Life (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է May 12, 2017.
  23. Ultratop.be — Lana Del Rey feat. The Weeknd — Lust for Life (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է May 12, 2017.
  24. <Lana+Del+Rey/chart?f=793 Lana Del Rey Album & Song Chart History Canadian Hot 100 for Lana Del Rey. Ստուգվել է May 2, 2017.
  25. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201717 into search. Ստուգվել է May 2, 2017.
  26. Lana Del Rey: Lust for Life (Feat. The Weeknd) (ֆին.). Musiikkituottajat – IFPI Finland. Ստուգվել է April 29, 2017.
  27. «Le Top de la semaine : Top Singles Téléchargés – SNEP (Week 17, 2017)» (French)։ Syndicat National de l'Édition Phonographique։ Վերցված է April 29, 2017 
  28. Lana Del Rey feat. The Weeknd - Lust for Life (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է April 28, 2017.
  29. «Greece Digital Songs – May 6, 2017»։ Billboard։ Վերցված է May 16, 2017 (subscription required)
  30. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է May 5, 2017.
  31. «Lust For Life Chart History»։ RÚV։ Վերցված է June 30, 2017 
  32. «IRMA - Irish Charts»։ Irish Recorded Music Association։ Վերցված է April 29, 2017 
  33. «Classifica settimanale WK 17» (Italian)։ Federazione Industria Musicale Italiana։ Վերցված է April 29, 2017 
  34. «NZ Heatseekers Singles Chart»։ Recorded Music NZ։ May 1, 2017։ Վերցված է April 28, 2017 
  35. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV. Ստուգվել է August 21, 2017.
  36. "Portuguesecharts.com – Lana Del Rey feat. The Weeknd – Lust for Life". AFP Top 100 Singles. Retrieved May 16, 2017.
  37. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է April 29, 2017.
  38. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201717 into search. Ստուգվել է May 2, 2017.
  39. Spanishcharts.com — Lana Del Rey feat. The Weeknd — Lust for Life Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է April 29, 2017.
  40. «Sverigetopplistan - Sveriges Officiella Topplista»։ Sverigetopplistan։ Վերցված է April 28, 2017 
  41. Lana Del Rey feat. The Weeknd — Lust for Life swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է May 1, 2017.
  42. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է April 29, 2017.
  43. <Lana+Del+Rey/chart?f=379 Lana Del Rey Album & Song Chart History Billboard Hot 100 for Lana Del Rey. Ստուգվել է May 2, 2017.
  44. <Lana+Del+Rey/chart?f=902 Lana Del Rey Album & Song Chart History Billboard Hot Rock Songs for Lana Del Rey. Ստուգվել է May 6, 2017.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]