Prisoner (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Prisoner»
The Weeknd-ի և Լանա Դել Ռեյի երգը «Beauty Behind the Madness» ալբոմից
Թողարկված2015
Տևողություն3:34
ԼեյբլXO, Republic Records
ՀեղինակThe Weeknd, Լանա Դել Ռեյ, Illangelo
ՊրոդյուսերIllangelo, The Weeknd
Beauty Behind the Madness ալբոմի երգացանկ
«Dark Times»
(12)
«Prisoner»
(13)
«Angel»
(14)

«Prisoner», կանադացի երգիչ The Weeknd-ի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը։ Այն գրվել է The Weeknd-ի, Լանա Դել Ռեյի և Illangelo-ի կողմից, իսկ պրոդյուսերական աշխատանքով զբաղվել են Illangelo-ն և The Weeknd-ը։ Երգը ընդգրկվել է The Weeknd-ի «Beauty Behind the Madness» (2015) անվանումը կրող երկրորդ ալբոմում։

Երգը ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, ովքեր բարձր են գնահատել Դել Ռեյի մասնակցությունը երգում։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգում իր մասնակցությունն ունի երգչուհի Լանա Դել Ռեյը։

2015 թվականի հուլիսի 9-ին հայտնի է դառնում, որ The Weeknd-ի նոր ալբոմը կրելու է «Beauty Behind the Madness» անվանումը և թողարկվելու է հաջորդ ամիս[1]։ Օգոստոսի 4-ին հրապարակվում է ալբոմի երգացանկը, որի 13-րդ ստեղծագործությունը կոչվում է «Prisoner» և այն համագործակցություն է ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի հետ[2]։ Խոսելով Դել Ռեյի հետ համագործակցության մասին, The Weeknd-ը «Pitchfork Media» հրատարակչությանը տված հարցազրույցում ասել է․ «Ես ու Լանան ընկերներ ենք եղել երկար ժամանակ։ Ես ոգեշնչել եմ նրան, նա էլ` ինձ։ Ես զգում եմ՝ կարծես մենք միշտ իրար հետ խոսել ենք մեր երաժշտության միջոցով։ Նա իմ երաժշտության աղջիկն է, իսկ ես՝ նրա երաժշտության տղան»[3]։ Նա նաև նշել է, որ Դել Ռեյը միանշանակ առաջին արտիստն է եղել ում հետ ցանկացել է աշխատել նոր ալբոմի համար[3]։ Օգոստոսի 22-ին նա առաջին անգամ կատարում է երգը Billboard Hot 100 ֆառատոնի ժամանակ[4], իսկ ստուդիայում ձայնագրված տարբերակը ալբոմի հետ միասին թողարկվում է օգոստոսի 28-ին[5]։

Քննադատական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից։ «The Verge» կայքի լրագրող Լիզի Փլազեկը գրել է, որ Դել Ռեյի հատվածը լսելուց հետո, կմտածեք թե ինչու մինչև այս երգը The Weeknd-ը չէր համագործակցել նրա հետ[6]։ Ըստ «TheBoomBox» կայքի լրագրող Քրիս Գիբոնսի՝ Դել Ռեյին երգում ընդգրկելը «միանգամայն կատարյալ ընտրություն էր», քանի որ շատ քչերը կկարողանան նրա պես փոխանցել այդ սառնությունը երգին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Weeknd Announces New Album Beauty Behind the Madness»։ Pitchfork Media։ Հուլիսի 9, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 10, 2015 
  2. «The Weeknd’s Beauty Behind the Madness tracklist revealed»։ Fact։ Օգոստոսի 4, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 10, 2015 
  3. 3,0 3,1 «The Dark Knight Returns: A Conversation With the Weeknd»։ Pitchfork Media։ Օգոստոսի 31, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 10, 2015 
  4. «The Weeknd Previews Lana Del Rey Collaboration "Prisoner" at Billboard Hot 100 Festival»։ Pitchfork Media։ Օգոստոսի 23, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 10, 2015 
  5. «Beauty Behind the Madness by The Weeknd»։ iTunes։ Վերցված է Սեպտեմբերի 10, 2015 
  6. «On Beauty Behind the Madness, The Weeknd goes from enigma to pop star»։ The Verge։ Օգոստոսի 28, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 11, 2015 
  7. «The Weeknd, ‘Beauty Behind the Madness’ [ALBUM REVIEW]»։ TheBoomBox։ Օգոստոսի 26, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 11, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]