One of Those Nights

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«One of Those Nights»
Ջուսի Ջեյի և The Weeknd-ի երգը «Stay Trippy» ալբոմից
ԹողարկվածՄարտի 11, 2013 (2013-03-11)
Ձայնագրված2013
ԺանրՀիփ հոփ, R&B
Տևողություն4:17
ԼեյբլTaylor Gang, Kemosabe, Columbia
ՀեղինակՋուսի Ջեյ, The Weeknd, Ահմադ Բալշ, Դեննի Շոֆիլդ
ՊրոդյուսերDanny Boy Styles, The Weeknd

«One of Those Nights» (հայերեն՝ Այդ գիշերներից մեկը), ամերիկացի ռեփեր Ջուսի Ջեյի երգն է համագործակցությամբ կանադացի երգիչ The Weeknd-ի հետ։ Երգը թողարկվել է 2013 թվականի մարտի 11-ին և ի սկզբանե նախատեսվել էր որ պետք է լինի Ջուսի Ջեյի «Stay Trippy» կոչվող ստուդիական երրորդ սոլո ալբոմի երրորդ սինգլը, սակայն ալբոմի վերջնական երգացանկից այն հանվել է և հետագայում հայտնվել է ալբոմի դելյուքս թողարկման մեջ։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարի 17-ին հայտնի է դառնում որ «Stay Trippy» ալբոմի երրորդ սինգլն է լինելու «One of Those Nights» երգը[1]։ Փետրվարի 20-ին Ջուսի Ջեյի SoundCloud-ի էջում կայանում է երգի պրեմիերան, իսկ մարտի 11-ին երգը թողարկվում է[2][3]։ Ավելի ուշ հայտնի է դառնում որ «Stay Trippy» ալբոմի երրորդ սինգլ է հաստատվել «Bounce It» երգը, և «One of Those Nights» երգը դուրս է մնում ալբոմի վերջնական երգացանկից։ Չնայած երգը չի ընդգրկվում ալբոմում, սակայն այն ներառված է ալբոմի դելյուքս թողարկման մեջ։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Սիմ Փիլինգը, թողարկվել է 2013 թվականի հունիսի 20-ին[4][5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակի սկզբում The Weeknd-ը և 3 աղջիկներ նստած բարի սեղանի շուրջ խմում և ծխում են։ Այդ ընթացքում Ջուսի Ջեյը նույն բարում զրուցում է բարմենի հետ, երբ ներս է մտնում ատրճանակով զինված մի մարդ։ Նա կրակում է հաճախորդներից մեկի վրա և պատրաստվում է թալանել բարը և հաճախորդներին։ Երբ հանցագործը մոտենում է The Weeknd-ին, նա հրաժարվում է տալ իր փողերը և սկսում է ծիծաղել։ Այնուհետև նա իր ատրճանակը պահում է The Weeknd-ի վրա որպեսզի կրակի, սակայն Ջուսի Ջեյը կրակում է նրան մինչև նա կկրակեր The Weeknd-ին։ Տեսահոլովակը ավարտվում է նրանով, որ Ջուսի Ջեյը լքում է բարը։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային ներբեռնում
# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «One of Those Nights» (The Weeknd-ի հետ)Ջուսի Ջեյ, The Weeknd, Ահմադ Բալշ, Դեննի ՇոֆիլդDanny Boy Styles, The Weeknd 4:17

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթեր (2013) Տեղ
ԱՄՆ (Billboard Bubbling Under R&B/Hip-Hop Singles)[6] 6

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Թվական Ֆորմատ Լեյբլ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Մարտի 11, 2013[3] Թվային ներբեռնում Taylor Gang Records, Kemosabe Records, Columbia Records

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Juicy J Announces New Single, "One of Those Nights," ft. The Weeknd Coming Soon». 2013 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
  2. Diep, Eric (2013 թ․ փետրվարի 20). «Juicy J ft. The Weeknd “One of Those Nightsâ€? - XXL». Xxlmag.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
  3. 3,0 3,1 «iTunes - Music - One of Those Nights (feat. The Weeknd) - Single by Juicy J». iTunes Store. Apple Inc. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  4. «New Video: Juicy J x The Weeknd "One Of Those Nights"». Rap Radar. 2013 թ․ հունիսի 20. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
  5. «Video: Juicy J and the Weeknd: "One of Those Nights"». 2013 թ․ հունիսի 20. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
  6. «Juicy J – Chart History: Bubbling Under R&B/Hip-Hop Songs». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]