«Pray 4 Love», ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև կանադացի երգիչ The Weeknd-ը։ Այն ընդգրկվել է Թրևիս Սքոթի դեբյուտային «Rodeo» ալբոմում, որը թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերին[1]։ Երգը գրվել է Թրևիս Սքոթի, Իլենջելոյի, Մայք Դինի, Ալեն Ռիտերի, Ֆրենկ Դյուկսի և The Weeknd-ի կողմից։