False Alarm
«False Alarm» | ||||
---|---|---|---|---|
The Weeknd-ի սինգլը | ||||
«Starboy» ալբոմից | ||||
Թողարկված | 11 հոկտեմբերի, 2016 | |||
Ֆորմատ | Երաժշտության ներբեռնում | |||
Ժանր | PBR&B և dance-punk? | |||
Տևողություն | 3:50 | |||
Լեյբլ | XO և Republic Records | |||
Պրոդյուսեր | Doc McKinney? և Cirkut | |||
The Weeknd-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«False Alarm»[1] (հայ.՝ Կեղծ ահազանգ), կանադացի երգիչ The Weeknd-ի երգը, որ թողարկվել է 2016 թվականի հոկտեմբերի 11-ին որպես Starboy երրորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Starboy ալբոմի վերնագրի ու շապիկի հրապարակումից[2] մեկ օր անց՝ 2016 թվականի սեպտեմբերի 22-ին, թողարկվել է ալբոմի գլխավոր սինգլը, իսկ ավելի ուշ՝ նույն թվականի սեպտեմբերի 29-ին, որպես ալբոմի պրոմոսինգլ թողարկվել է «False Alarm» երգը[3]։ Հոկտեմբերի 11-ին այն թողարկվել է որպես ալբոմի երկրորդ պաշտոնական սինգլ՝ կատարելով իր նորամուտը Billboard Hot 100 հիթ-շքերթում[4]։ Երգի տեքստը նվիրված է թմրանյութերին ու ոչ ռոմանտիկ հարաբերություններին. հավանաբար այն ձոն է «Թինդերի» սերնդին[5]։
Երաժշտական տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի պաշտոնական տեսահոլովակի պրեմիերան կայացել է YouTube-ում՝ երգչի Vevo պաշտոնական էջում, 2016 թվականի հոկտեմբերի 13-ին[6]։ Տեսահոլովակը ներկայացվում է որպես նկարահանում առաջին դեմքից, երբ տեսախցիկը ցուցադրում է բանկի կողոպտիչներից մեկի տեսակետը պատանդների հետ կապված կրիտիկական դրության ժամանակ, որն ավարտվում է նրանց մեծ մասի մահվամբ։ Տեսահոլովակի ռեժիսորը Իլյա Նայշուլլերն է, որը 2016 թվականին նկարահանել էր ամբողջությամբ առաջին դեմքից նկարահանված «Հարդքոր» ֆիլմը։
Կենդանի կատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես «False Alarm»-ը, այնպես էլ ալբոմի գլխավոր երգը կատարվել են հոկտեմբերի 1-ին՝ Saturday Night Live շոուի 42-րդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ[7]։
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաբաթական հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթ (2016) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
![]() |
44 |
![]() |
93 |
![]() |
96 |
![]() |
|
![]() |
86 |
![]() |
50 |
![]() |
89 |
![]() |
85 |
![]() |
81 |
![]() |
63 |
Թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ | Ծան. |
---|---|---|---|---|
Աշխարհում | 29 սեպտեմբերի, 2016 | թվային ներբեռնում (որպես պրոմոսինգլ) | XO, Republic | [3] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Weeknd "False Alarm" - Republic Playbook». Republic Records. 2016 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Josephs, Brian (2016 թ․ սեպտեմբերի 21). «The Weeknd Reveals His New Album Starboy». Spin. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ 3,0 3,1 Lawler, Kelly (2016 թ․ սեպտեմբերի 30). «Not a 'False Alarm': The Weeknd drops another new single». USA Today. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին – via Gannett Company.
- ↑ Lynch, Joe (2016 թ․ հոկտեմբերի 11). «The Weeknd's Charting Singles Ranked From Worst to Best». Billboard. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Atkinson, S. (2016 թ․ սեպտեմբերի 30). «The Weeknd's "False Alarm" Lyrics Explore Familiar Themes In A Cool New Way — LISTEN». Կաղապար:Не переведено 4. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Brittany Spanos (2016 թ․ հոկտեմբերի 13). «Watch the Weeknd's Violent, Intense 'False Alarm' Video». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Young, Alex (2016 թ․ հոկտեմբերի 2). «The Weeknd kicks off Saturday Night Live's 42nd season in style — watch». Consequence of Sound. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ The Weeknd Album & Song Chart History Canadian Hot 100 for The Weeknd. Ստուգվել է 2016-10-13.
- ↑ ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201640 into search. Ստուգվել է 2016-10-12.
- ↑ "Chart Track: Week 40, 2016". Irish Singles Chart. Ստուգվել է 2016-10-12.
- ↑ «NZ Heatseekers Singles Chart». Recorded Music NZ. 2016 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2017-08-05-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է 2016-10-12.
- ↑ SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201640 into search. Ստուգվել է 2016-10-12.
- ↑ Swedishcharts.com — The Weeknd — False Alarm. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է 2016-10-12.
- ↑ The Weeknd — False Alarm swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 2016-10-12.
- ↑ The Weeknd: Artist Chart History Official Charts Company. Ստուգվել է 2016-10-12.
- ↑ The Weeknd Album & Song Chart History Billboard Hot 100 for The Weeknd. Ստուգվել է 2016-10-12.
|