Jump to content

A Lonely Night

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«A Lonely Night»
The Weekndի երգը «Starboy» ալբոմից
ԹողարկվածՆոյեմբեր 25, 2016
ԺանրԷլեկտրո-ֆանք
ԼեյբլXO Republic Records

«A Lonely Night»-ը (թարգմանաբար՝ «Միայնակ գիշեր») կանադացի երգիչ The Weeknd-ի երրորդ «Starboy[1]» ալբոմի երգերից մեկն է։ Այն գրվել է The Weeknd-ի, Մաքս Մարտինի, Պետեր Սվենսսոնի, Սավան Կոտեչաի, Ալի Պայամիի, Ահմեդ Բելշի, Ջեյսոն Քուինվիլլի կողմից, իսկ պրոդյուսերներն են Ալի Պայամին և Մաքս Մառտինը[2][3]։

«A Lonely Night»-ը փոստ-դիսկո է որը ներշնչվել է Մայքլ Ջեքսոնի «Բիլլի Ջին» ֆանկով։ Այն գրված է սոլ մինոռում[4][5]։ Երգը մի աղջկա մասին է որը տարվել եր հարաբերութուններով և մեռժվել եր The Weeknd-ի կողմից[6]։ Համեմատելով այս երգը ալբոմի այլ երգերի հետ կարելի է հանգել այն եզրակացությանը, որ «Starboy» ալբոմի գլխավոր միտքը հարաբերությունների հետ կապված կարիքի մասին է[7][8]։

Քննադատական ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը արժանացավ քննադատների դրական արձագանքներին, շատերը հաճոյախոսում էին The Weeknd-ի ձայնը[9]։ 2016 թվականի նոյեմբերի 29-ին baeblemusic.com կայքից Քրիստիեն Սպրաչը այն անվանեց «Օրվա երգ»՝ ասելով, որ «Սինթբասերն ու գրավիչ երգչախումբը ստեղծում են այնպիսի երգ, որը լսելիս չես կարող չպարել»[10]։

Անդրադարձ չարթերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Starboy-ի այլ երգերը, «A Lonely Night»-ը տեղ զբաղեցրեց ԱՄՆ-ի Billboard Hot 100-ում՝ լինելով 69-րդը[11]։ Երգը նաև զբաղեցրեց Կանադայի Hot 100-ի 40-րդ հորիզոնականը[12]։ Չնայած որ երգը չթողարկվեց որպես սինգլ, այն կարողացավ ընդգրկվել Կանադական Hot AC Airplay աղյուսակում՝ հասնելով 45-րդ հորիզոնական և մնալ չարթում շուրջ երեք շաբաթ։

Հեղինակային իրավունքի խախտման մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին երեք բրիտանացի երգահաններ՝ Ուիլյամս «Բիլլի» Սմիթը, Բրայան Քլովերը և Սքոթ Մաքքալոչը դատի տվեցին The Weeknd-ին և Belly-ին հեղինակային իրավունքների խախտման համար[13]։ Նրանք պնդում էին, որ Starboy-ի 2016 թվականի երգը իրենց 2004 թվականի «I Need to Love» երգի բացահայտ պատճեն է։ Երգահանները պահանջել են վնասի չսահմանված չափի գումար և դրա հետ մեկտեղ ՝150 000 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր իրավական և դատաբժշկական փորձագիտության համար։ Դատավարության ընթացքում The Weeknd-ին ներկայացնում էր բրիտանական Russels իրավաբանական ընկերությունը[14]։ Հեղինակային իրավունքի գործը հետագայում շահեց The Weeknd-ը `Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանային դատարանի կայացրած որոշումից հետո[15]։

«The Smith, Clover, McCulloch vs. The Weeknd» իրավախախտման վերաբերյալ դատավարությունը երկրորդն էր The Weeknd-ի երրորդ ստուդիական ալբոմի երգի դեմ[16]։

Կուբայական ծագման ամերիկացի երգչուհի և երգահան Գիզել Բելլասը թողարկել է «A Lonely Night» երգի քավերը՝ անմիջապես 24-ից 48 ժամվա ընթացքում վերածելով այն ռոքի։ Հանրապետության կողմից նրա քավրը ջնջվեց Youtube-ից հեղինակային իրավունքի խախտման պատճառով[17]։ Այն այժմ գոյություն ունի միայն Soundcloud-ում, որտեղ այն հավաքել է տասնյակ հազարավոր դիտումներ[18]։

Թողարկումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թողարկուիմներ(2016–2017) Զբաղեցրած
հորիզոնական
Կանադա Canadian Hot 100[19]40
Կանադա Canada Hot AC (Billboard)[20]45
Չեխիա Singles Digitál Top 100[21]72
Ֆրանսիա SNEP[22]117
Նիդերլանդներ Mega Single Top 100[23]72
Սլովակիա Singles Digitál Top 100[24]29
Շվեդիա Sverigetopplistan[25]67
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[26]53
Միացյալ Թագավորություն UK R&B Chart[27]11
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[28]69
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[29]37

Հավաստագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան ՀավաստագրումՎաճառք
Կանադա (Music Canada)[30] Gold 40 000^

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «The Weeknd shares two new tracks from 'Starboy'». DIY.
  2. ↑ «Smith, Clover, McCulloch v. The Weeknd» (PDF). Digital Music News. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  3. ↑ «Hitless musicians to sue The Weeknd». 2018 թ․ նոյեմբերի 22 – via www.bbc.com.
  4. ↑ Petridis, Alexis (2016 թ․ նոյեմբերի 25). «The Weeknd: Starboy review – an artist in an awkward state of flux» – via www.theguardian.com.
  5. ↑ Reeves, Mosi; Reeves, Mosi (2016 թ․ նոյեմբերի 28). «Review: The Weeknd's 'Starboy' Treads Murky Water in Innovative R&B Era».
  6. ↑ «The Weeknd channels Michael Jackson in "Starboy"». Sonoma State Star - The university's student-run newspaper.(չաշխատող հղում)
  7. ↑ Abel, Tesfaye; Max, Martin; Savan, Kotecha; Ahmad, Balshe; Ali, Payami; Jason, Quenneville; Anders, Svensson; Weeknd, The (2017 թ․ մայիսի 15). «A Lonely Night». Musicnotes.com.
  8. ↑ «Why the Weeknd and Bruno Mars are obsessed with the '80s». Los Angeles Times. 2016 թ․ նոյեմբերի 30.
  9. ↑ «The Weeknd dominates the charts with a throwback sound - Las Vegas Weekly». lasvegasweekly.com.
  10. ↑ «SONG OF THE DAY: 'A Lonely Night' by The Weeknd». Baeble Music. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
  11. ↑ McIntyre, Hugh. «All 18 Songs On The Weeknd's New Album Are Now Charting Hits». Forbes.
  12. ↑ «The Weeknd Charts Entire 'Starboy' Album on Hot 100». billboard.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  13. ↑ «The Weeknd Sued Over 'Starboy' Song "A Lonely Night"». Complex.
  14. ↑ «The Weeknd Is Being Sued for Plagiarism Again». exclaim.ca.
  15. ↑ «The Weeknd Beats Some Claims in 'A Lonely Night' Copyright Case». news.bloomberglaw.com.
  16. ↑ «The Weeknd Accused of Ripping Off 'Starboy from Somali-American Poet». The Blast. 2018 թ․ սեպտեմբերի 18.
  17. ↑ https://www.giselle.us/music-video#music
  18. ↑ https://soundcloud.com/giselleus/a-lonely-night-giselle-cover
  19. ↑ The Weeknd Album & Song Chart History Canadian Hot 100 for The Weeknd. Ստուգվել է October 4, 2019.
  20. ↑ The Weeknd Album & Song Chart History Billboard Canada Hot AC for The Weeknd. Ստուգվել է October 4, 2019.
  21. ↑ ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201648 into search. Ստուգվել է October 4, 2019.
  22. ↑ Lescharts.com — The Weeknd — A Lonely Night (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է October 4, 2019.
  23. ↑ Dutchcharts.nl — The Weeknd — Secrets (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է October 4, 2019.
  24. ↑ SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201648 into search. Ստուգվել է October 4, 2019.
  25. ↑ Swedishcharts.com — The Weeknd — Secrets. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է October 4, 2019.
  26. ↑ December 2016 Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է October 4, 2019.
  27. ↑ December 2016 Archive Chart UK R&B Chart. The Official Charts Company. Ստուգվել է October 4, 2019.
  28. ↑ The Weeknd Album & Song Chart History Billboard Hot 100 for The Weeknd. Ստուգվել է October 4, 2019.
  29. ↑ The Weeknd Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for The Weeknd. Ստուգվել է October 4, 2019.
  30. ↑ «Canadian single certifications – The Weeknd – A Lonely Night». Music Canada. Վերցված է December 6, 2019-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]