SoundCloud

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SoundCloud
SoundCloud logo, orange color, plain.svg
soundcloud.com
Տեսակ մասնավոր ընկերություն և սոցիալական ցանց
Երկիր Flag of Germany.svg Գերմանիա
Շտաբ կայան Բեռլին
Բացված օգոստոս 2007
SoundCloud Վիքիպահեստում

SoundCloud (անգլ.՝ sound cloud ՝ ձայնային ամպ), առցանց-հարթակ, սոցիալական ցանց ստեղծված աուդիո երաժշտական տեղեկատվության (օրինակ՝ երաժշտական ստեղծագործությունների) տարածման համար, որն ունի նաև սոցիալական ցանցի գործառույթներ, ինչպես նաև գոյություն ունի համանուն կազմակերպություն[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

SoundCloud նախագծի շուրջ աշխատանքները սկսվեցին 2006 թվականին Ստոկհոլմում, սակայն կազմակերպությունը պաշտոնապես գրանցվեց 2007 թվականի օգոստոսին Բեռլինում[1]։

SoundCloud ընկերության հիմնադիրները դարձան հնչունային ռեժիսոր Ալեքս Լյունգը (գերմ.՝ Alex Ljung) և երաժիշտ Էրիկ Վալֆորսը (գերմ.՝ Eric Wahlforss)[1]։ Նախագծի կայքը պաշտոնապես թողարկվեց 2008 թվականի հոկտեմբերին[1]։

Արդեն նախագծի ստեղծումից մի քանի ամիս անց SoundCloud-ը կարողացավ մարտահրավեր նետել այդ ժամանակի այնպիսի կայքերի ինչպիսին էր MySpace, որն այդ ժամանակ համարվում էր լավագույն հարթակը երաժիշտների համար, որպեսզի տարածեն իրեն երաժշտական ստեղծագործությունները։ Այն նաև նա ստեղծում էր կապ երաժիշտների և նրանց երկրպագուների միջև[4]։ 2009 թվականին Wired ամսագրին տված հարցազրույցում ասել է

Aquote1.png Մենք երկուսս էլ երաժշտական միջավայրից ենք և իսկապես, իսկապես շատ խնդրահարույց մեզ համար համագործակցել այլ երաժիշտների հետ․ ես նկատի ունեմ՝ պարզապես աշխատում ես ու ցանկանում ես ուղարկել մի կտոր քո ձայնագրությունից ուրիշներին իմանալու համար իրենց կարծիքը։ Օրինակ նույն կերպ մենք օգտագործում ենք Flickr մեր լուսանկարների, և Vimeo մեր տեսանյութերի համար, սակայն մենք չունեինք հարթակ մեր երգերի, ձայնագրությունների համար[4]։ Aquote2.png


Ըստ փորձագետների՝ այս նախագծի արագ աճ կապված էր նաև նրան հետ, որ այն արագ տարածվեց հայտնի երաժիշտների և լեյբլների մեջ[1]։

Սկզբնական շրջանում ստեղծողները պլանավորել էին ստեղծել կայք, որը հնարավորություն կտա երաժիշտներին փոխանակվել իրենց ստեղծագործություններով, սակայն արդյունքում նախագիծը ձևափոխվեց դառնալով ամբողջական երաժշտության բաշխման ալիք[4][1]։

2009 թվականի ապրիլին SoundCloud-ը «Doughty Hanson Technology Ventures» անունը կրող ընկերության կողմից ստացավ վենչուրային ֆինանասավորում 2,5 միլիոն եվրոյի չափով[2][1]։

2010 թվականի մայիսին SoundCloud-ը հայտարարեց միլիոն բաժանորներին մասին [2]։

2011 թվականի հուվարին հաստատվեց, որ «Union Square Ventures» և «Union Square Ventures» անունները կրող կազմակերպությունները 10 միլիոն ամերիկյան դոլարի չափով ֆինանասավորում են տրամադրել ընկերությանը [5][1]։

2011 թվականի հունիս 15-ին SoundCloud-ը հայտարարեց հինգ միլիոն բաժանորդի մասին և Էշթոն Քաթչերի և A-Grade Fund անունը կրող ֆոնի ներդրումների մասին։ 2012 թվականի սկզբներին հայտարարվեց, որ բաժանորդների թիվը ասել է 10 միլիոնի[6].

Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

SoundCloud-ի հիմնական և կարևոր առանձնահատկությունը այն է, որ այն հնարավորություն է տալիս տարածել ցանկացած տեսակի ձայնագրություն առանձին ձևով՝ շնորհիվ եզակի URL-ի, որը հնարավորություն է տալիս տեղադրել ձայնագրությունները հայտնի սոցիալական ցանցերում (ինչպիսիքն են Ֆեյսբուքը, Թվիթթերը) ի տարբերություն MySpace-ի, որը հնարավորություն է տալիս լսել միայն իր կայքում գտնվող երգացանկը[4][7]։ Բացի դրանից SoundCloud-ը հնարավորություն է տալիս հավելյալ ֆայլերի, ինչն էլ իր հերթին հրարավորություն է ընձեռում կայքի ձայնագրությունները տեղադրել այլ կայքերում և բլոգներում [4]։

SoundCloud-ը իրենից ներկայացնում է API, որը հրանավորություն է տալիս կայքի բաժանորդներին լսել և բեռնել ձայնագրությունները[4]. Շնորհիվ դրա SoundCloud-ը հնարվոր է բեռնել iOS, Անդրոիդ և Windows Phone օպերացիան համակարգերում։

Բացի Թվիթթերից և Ֆեյսբուքից SoundCloud-ը հետաքրքրված է նաև այլ կայքերով օրինակ՝ Songkick-ը և FourSquare-ը[8]։

SoundCloud-ը ունի նաև մեկ այլ առանձնահատկություն․ այն հնարվորություն է տալիս թողնել մեկնաբանություն ձայնագրության ցանկացած մասում[3]։

Հնրարավորություններ վճարովի բաժանորդների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

SoundCloud առաջարկում է հավելյալ հնարավորություններ վճարովի բաժանորդների համար, որոնք ներառում են[3]:

  • Բեռնվող երաժշտական ստեղծագործությունների ծավալի ընդլայնում
  • Երգների բաշխում ըստ խմբերի և օգտագործողների
  • Երգացանկի ստեղծում
  • Ավելի մանրամասն վիճակագրություն՝ ըստ երգերի վերարտադրության

2009 թվականին SoundCloud-ը հայտնվեց Եվրոպայի «Թոփ-100 լավագույն ստարտափ»-ի ցանկում՝ ըստ Techcrunch[9]։

2011 թվականին SoundCloud-ը դարձավ «Schroders Innovation Award» անունը կրող մրցանակաբաշխության հաղթող[10][11]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • SoundCloud-ի պաշտանական կայքը SoundCloud