Music Canada
Music Canada անգլ.՝ Music Canada | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն և Իրավաբանական անձանց միություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1964 |
Գլխադասային գրասենյակ | Տորոնտո, Կանադա |
Կայք | musiccanada.com |
Music Canada (անգլ.՝ Canadian Recording Industry Association, CRIA; 2011 թվականին անվանումը փոխվել է դառնալով անգլ.՝ Music Canada), ոչ առևտրային կազմակերպություն, որը ներկայացնում է երաժշտության ձայնագրող ընկերությունների շահերը Կանադայում[1]: Հիմնադրվել է 1963 թվականի ապրիլի 9-ին:
Սկզբում կազմակերպությունը ստեղծվել է 10 անդամների կողմից և կոչվել է Կանադական երաժշտության ձայնագրությունների արտադրողների միություն, իսկ 1972 թվականի կազմակերպությունը փոխեց անվանումն ու սկսեց ընդունել նոր անդամներ[2]:
Կազմակերպությունը ղեկավարում է Տնօրենների խորհուրդը, որոնց ընտրում են անդամները ամեն տարի: Ընտրվելու իրավունք ունենալու համար թեկնածուն պետք է լինի անդամ ընկերություններից մեկի գործադիր տնօրեն:
Music Canada-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Գրեմ Հենդերսոնը, Universal Music Group ընկերությունից, այդ պաշտոնում նա գտնվում է 2004 թվականի նոյեմբերի 15-ից: Նրանից առաջ այդ պաշտոնում էր աշխատում Բրայան Ռոերտսոնը (1974 թվականից)[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «About CRIA»։ CRIA։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին։ Վերցված է 8 Dec 2009
- ↑ «Canadian Recording Industry Association»։ The Canadian Encyclopedia։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին։ Վերցված է 8 Dec 2009
- ↑ «Long time recording industry President Brian Robertson to step down; Graham Henderson to succeed»։ CRIA։ 21 Sep 2004։ Արխիվացված է օրիգինալից 2005-03-02-ին։ Վերցված է 8 Dec 2009