«The Hills», կանադացի երգիչ The Weeknd-ի երգ, որը թողարկվել է 2015 թվականի մայիսի 27-ին՝ որպես նրա երկրորդ՝ «Beauty Behind the Madness» ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ[1]։ Այն քննադատների կողմից բարձր գնահատականների է արժանացել[2][3]՝ հայտնվելով մի շարք տարեվերջյան ցանկերում[4]։ Երգչի հայրենի Կանադայում երգն առաջին հորիզոնական է զբաղեցրել։ ԱՄՆ-ում այն զբաղեցրել է BillboardHot 100 չարթի առաջին հորիզոնականը՝ փոխարինելով իր նախորդ՝ «Can't Feel My Face» երգը։ Այն նաև ընդգրկվել է Միացյալ Թագավորության, Իռլանդիայի, Գերմանիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի չարթերի լավագույն տասնյակում։ Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է եղել Գրանթ Սինգերը, թողարկվել է 2015 թվականի մայիսի 27-ին։
2019 թվականի մայիսին «The Hills» երգն ադամանդե է հավաստագրվել Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից՝ ավելի քան 10 միլիոն օրինակներով վաճառվելու համար։ Այսպիսով այն դարձել է The Weeknd-ի առաջին ձայնագրությունը, որն ադամանդե հավաստագրում է ստացել[5]։
Միացյալ Նահանգներում «The Hills» երգն ընդգրկվել է Billboard Hot 100 չարթը՝ զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը, և դարձել է այդ շաբաթվա բարձրագույն դիրք զբաղեցրած դեբյուտը[7]։ Առաջին շաբաթվա ընթացքում այն թվային ներբեռնմամբ ավելի քան 109,000 վաճառքներ է ունեցել, ինչպես նաև 5.2 սթրիմներ է հավաքել[8]։ Հաջորդ շաբաթ սինգլն իջել է մեկ հորիզոնականով, սակայն հավաքել է չարթում սթրիմների ամենամեծ քանակը[9]։ Այն դարձել է երգչի երկրորդ չարթթոփերը Միացյալ Նահանգներում՝ փոխարինելով նրա «Can't Feel My Face» երգը, ինչի շնորհիվ The Weeknd-ը դարձել է առաջին արտիստը Թեյլոր Սվիֆթից հետո, որն այդ չարթի առաջին հորիզոնականին փոխարինել է ինքն իրեն[10]։ «The Hills»-ը վեց շաբաթ շարունակ գլխավորել է Billboard Hot 100 չարթը, ինչից հետո դրա տեղը զբաղեցրել է Ադելի«Hello» երգը։ Սակայն «The Hills»-ը մնացել է չարթի լավագույն տասնյակում ևս 21 շաբաթ՝ մինչև 2016 թվականի հունվարի 16-ին լքելն այն։ 2016 թվականի հունիսի դրությամբ՝ ԱՄՆ-ումերգի ավելի քան 2,946,000 օրինակ է վաճառվել[11]։
Մեծ Բրիտանիայում «The Hills» երգն ընդգրկվել է UK Singles Chart-ը՝ զբաղեցնելով 2015 թվականի հունիսի 6-ին ավարտվող շաբաթվա չարթի 51-րդ հորիզոնականը։ 2015 թվականի սեպտեմբերի 10-ին ավարտվող չարթում այն ցատկել է 35-րդ հորիզոնականից 29-րդ։ Հինգ շաբաթ շարունակ երգը չէր կարողանում 23-րդ հորիզոնականից ավելի բարձր դիրք զբաղեցնել, ինչից հետո՝ ևս մեկ շաբաթ հետո այն զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ 2015 թվականի հոկտեմբերի 29-ին ավարտվող շաբաթվա չարթում այն զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ առաջի երկու հորիզոնականները զիջելով One Direction խմբի «Perfect» (երկրորդ հորիզոնական) և KDA-ի «Turn the Music Louder (Rumble)» (առաջին հորիզոնական) երգերին։ Երգը 7 շաբաթ է անցկացրել է չարթի թոփ-10-ում և 12 շաբաթ՝ թոփ-20-ում, ինչի շնորհիվ զբաղեցրել է տարեվերջյան չարթի 25-րդ հորիզոնականը։
2015 թվականի հոկտեմբերի 10-ին առցանց թողարկվել են երգի երկու ռեմիքսները։ Մեկը՝ ամերիկացի ռեփեր Էմինեմի, մյուսը՝ տրինիդադցի-ամերիկացի ռեփեր Նիքի Մինաժի մասնակցությամբ[12]։ Մինաժը և The Weeknd-ը հանդես են եկել ռեմիքս տարբերակով «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստաշոուում։ Էմինեմի ռեմիքսի համար վիրտուալ երաժշտական տեսահոլովակ է ստեղծվել[13]։ Ամերիկացի ռեփեր Լիլ Ուեյնը պատրաստել է երգի ռեմիքս տարբերակն իր «No Ceilings 2» միքսթեյփի համար[14]։
2016 թվականի օգոստոսի 9-ին թողարկվել է նաև բելգիական Dimitri Vegas & Like Mike դիջեյ դուոյի ռեմիքս տարբեակը՝ որպես նրանց «Summer of Madness» թրեքների ազատ ներբեռնուներից մեկը[15]։
«The Hills» երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Գրանթ Սինգերի կողմից։ 2015 թվականի մայիսի 27-ից այն հրապարակվել է ՅուԹյուբ հարթակում։ 2020 թվականի օգոստոսի դրությամբ տեսահոլովակը դիտվել է ավելի քան 1․5 միլիարդ անգամ, ինչի շնորհիվ այն ընդգրկվել է ՅուԹյուբի 100 ամենադիտվող տեսահոլովակների ցանկում[16]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
↑Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է October 16, 2015.
↑SNS IFPI(սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201549. Ստուգվել է 27 September 2016.
↑SNS IFPI(սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201552,53 into search. Ստուգվել է 27 September 2016.