ITunes Store

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ITunes Store
ITunes Store logo.svg
itunes.apple.com/ua/
Տեսակdigital distribution platform?, Ցանցի կիրառական ծրագիր և կայք
Բացվածապրիլի 28, 2003
ITunes Store Վիքիպահեստում

iTunes Store, ինտերնետային խանութ, որտեղ վաճառվում է թվային պարունակություն (ծրագրային փաթեթներ, երաժշտական արտադրություն, ֆիլմեր), տնօրինում է Էփլ ընկերությունը: Խանութը բացվել է 2003 թվականի ապրիլի 28-ին, Սթիվ Ջոբսի թվային երաժշտության խանութի բացման մասին հայտարարությունից հետո: 2017 թվականի հունվարի տվյալներով iTunes-ը տրամադրում էր ավելին քան 35-40 միլիոն երգեր, 2,2 միլիոն ծրագրեր, 25000 հեռուստատեսային հաղորդումներ, և 65000 ֆիլմեր: Բացման պահին, այն հանդիսանում էր միակը, որը օրինականորեն տրամադրում էր երաժշտություն բոլոր հիմնական հինգ ձայնագրող լեյբլ կազմակերպություններից[1]: 2013 թվականի հունիսի դրությամբ iTunes Store-ում գրանցված էին 575 միլիոն ակտիվ օգտատերեր[2], և նրան էին միացած ավելին քան 315 միլիոն սարքեր, ներառյալ՝ Apple Watch-եր, iPod-եր, iPhone-ներ, Apple TV և iPad-եր[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվ Ջոբսը նկատեց, որ կա հնարավորություն բացելու թվային խանութ, որը կտրամադրի օգտատերերին ներբեռնվող երգեր[4][5][6][7]: 2002 թվականին Ջոբսը համաձայնագիր կնքեց հինգ հիմնական ձայնագրման լեյբլների հետ, նրանց արտադրանքը iTunes-ի միջոցով վաճառելու մասին[8]: iTunes Store-ը ներկայացվեց Ջոբսի կողմից Էփլի տարեկան Apple Worldwide Developers Conference-ի ժամանակ 2003 թվականի ապրիլին[9][10]: Այն սկզբում հասանելի էր միայն Մակ համակարգիչների և iPod-երի վրա[11], իսկ 2003 թվականի հոկտեմբերին այն հասանելի դարձավ նաև Մայքրոսոֆթ Վինդոուզի վրա[12]:

2008 թվականի ապրիլին iTunes Store-ը հանդիսանում էր երաժշտություն վաճառող ամենածոշոր մատակարարը Միացյալ Նահանգներում[13], իսկ 2010 թվականի փետրվարին, նաև աշխարհում[14]: iTunes Store-ի եկամուտը 2011 թվականի առաջին եռամսյակում կազմեց մոտ 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար[15]: 2014 թվականի մայիսի 28-ին խանութը արդեն վաճառել էր 35 միլիարդ երգեր ամբողջ աշխարհում[16]:

2016 թվականին հայտարարվեց, որ առցանց դիտումների ծավալը արդեն գերազանցում է ներբեռնումների վաճառքների ցուցանիշներին[17], և iTunes-ի ներբեռնումների տեսակի վաճառքների ծավալը նվազել է 24%-ով[18]:

2018 թվականի ապրիլին iTunes ծրագիրը ավելացվեց Microsoft Windows 10-ի խրագրերի խանութում[19], իսկ 2019 թվականի գարնան սկզբում այն նաև հայտնվեց Samsung Smart TV-ում[20]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Langer Andy (September 10, 2014)։ «Is Steve Jobs the God of Music?»։ Esquire։ Hearst Communications։ Վերցված է July 10, 2017 
  2. «The algebra of iTunes»։ CNN։ June 15, 2013։ Արխիվացված է օրիգինալից June 21, 2013-ին։ Վերցված է June 17, 2013 
  3. «iPhone 5 announcement: 3 important things to watch»։ NineMSN.com.au։ September 12, 2012։ Արխիվացված է օրիգինալից September 14, 2012-ին 
  4. Knopper Steve (April 26, 2013)։ «iTunes' 10th Anniversary: How Steve Jobs Turned the Industry Upside Down»։ Rolling Stone։ Wenner Media։ Վերցված է July 10, 2017 
  5. England Lucy (May 8, 2015)։ «Apple has a playbook for killing free music, and it was written by Steve Jobs»։ Business Insider։ Axel Springer SE։ Վերցված է July 10, 2017 
  6. Locke Laura (December 7, 2011)։ «Steve Jobs on the iTunes Music Store: The Unpublished Interview»։ Technologizer։ Վերցված է July 10, 2017 
  7. Hill Brad (April 29, 2013)։ «The iTunes influence, part one: How Apple changed the face of the music marketplace»։ Engadget։ AOL։ Վերցված է July 10, 2017 
  8. Chen Brian X. (April 28, 2010)։ «April 28, 2003: Apple opens iTunes Store»։ Wired։ Condé Nast։ Վերցված է July 10, 2017 
  9. McElhearn Kirk (January 9, 2016)։ «15 years of iTunes: A look at Apple’s media app and its influence on an industry»։ Macworld։ International Data Group։ Վերցված է July 10, 2017 
  10. Dormehl Luke (April 28, 2016)։ «Apple introduced iTunes Store 13 years ago today»։ Cult of Mac։ Վերցված է July 10, 2017 
  11. «Apple Launches the iTunes Music Store»։ Apple Newsroom։ Apple Inc.։ April 28, 2003։ Վերցված է July 10, 2017 
  12. «Apple Launches iTunes for Windows»։ Apple Newsroom։ Apple Inc.։ October 16, 2003։ Վերցված է July 11, 2017 
  13. «iTunes Store Top Music Retailer in the USA»։ Apple Inc.։ April 3, 2008։ Արխիվացված է օրիգինալից November 23, 2008-ին 
  14. «Apple's iTunes serves up 10-billionth song download»։ Apple։ February 2010։ Արխիվացված է օրիգինալից May 21, 2011-ին։ Վերցված է June 17, 2013 
  15. Daniel Eran Dilger (April 21, 2011)։ «iTunes Store quietly generates record revenues of $1.4 billion»։ Apple Insider։ AppleInsider։ Վերցված է April 18, 2013 
  16. «Apple’s iTunes Store passes 35 billion songs sold milestone, iTunes Radio now has 40 million listeners – MacDailyNews - Welcome Home»։ Վերցված է December 30, 2016 
  17. «Apple's ITunes Overtaken by Streaming Music Services in Sales»։ Bloomberg.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-24 
  18. «The music business is growing again — really growing — and it’s because of streaming»։ Recode։ Վերցված է 2018-07-24 
  19. Warren Tom (2018-04-26)։ «iTunes is now available in the Microsoft Store for Windows 10»։ The Verge։ Վերցված է 2019-01-30 
  20. Business Heather Kelly, CNN։ «Apple brings iTunes to Samsung TVs as it seeks new revenue»։ CNN։ Վերցված է 2019-01-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]