Apple Watch

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Apple Watch
ԱրտադրողApple Inc.
Օպերացիոն
համակարգ
Watch OS
ՊրոցեսորApple S1
ԿապBluetooth 4, NFC, Wi-Fi
ՍերիաSmartwatch
Սկզբնական գինՍկսած $349


Apple Watch, Էփլ ընկերության կողմից ստեղծված և 2014 թվականի սեպտեմբերի 9-ին ներկայացված ձեռքի ժամացույց՝ լրացուցիչ ֆունկցիոնալությամբ (խելացի ժամացույց)։ Այդ ժամացույցի լիարժեք աշխատանքի համար պահանջվում է iPhone ընտանիքի սմարթֆոն՝ iPhone 5 կամ ավելի նորը։

Օրիգինալ Apple Watch ժամացույցները բաժանվում են 3 տեսակի.

  • Apple Watch՝ շափյուղային ապակիով
  • Apple Watch Sport (կորպուսը մոխրագույն կամ անոդացված ալյումինից է, Ion-X ապակիով)
  • Apple Watch Edition (կորպուսի ձևավորում՝ ոսկու կիրառմամբ)

Apple Watch Series-ի 2-րդ սերունդը ներկայացվեց 2016 թվականի[1] սեպտեմբերին։

Apple Watch Series-ի 3-րդ սերունդը ներկայացվեց 2017 թվականի սեպտեմբերին։

Apple Watch Series-ի 4-րդ սերունդը ներկայացվեց 2018 թվականի սեպտեմբերին։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորպուսի բաղադրիչների սխեմատիկ պատկերը Apple S1

Ժամացույցի դիսփլեյը (կա երկու տեսակի՝ 1,32-դյույմանոց՝ 38 մմ մոդելի դեպքում (272×340 պիքսել, 326 ppi) կամ 1,5-դյույմանոց՝ 42 մմ մոդելի դեպքում (312×390, 326 ppi)) OLED տեսակի է՝ պաշտպանված շափյուղային ապակիով, որն ընդունակ է տարբերակելու սեմումն ու հպումը[2]։ Զգայուն է սեղմման ուժգնությանը (Force Touch տեխնոլոգիա)։

Կառավարող մասեր. ժամացույցը կողմնային եզրում պատրաստված է Digital Crown շրջանաձև անիվով և իր տակ գտնվող երկարավուն ճոճասեղմակով։ Անվակը ծառայում է դիսփլեյի ինֆորմացիան թերթելու կամ մեծացնելու համար, անվակն սեղմելու շնորհիվ կարելի է վերադառնալ հիմնական էկրանին։ Ճոճասեղմակը ծառայում է այն 12 ընտրյալ բաժանորդներին զանգահարելու համար, ում կարելի է զանգահարել կամ հաղորդագրություն ուղարկել (եթե անհրաժեշտ մարդու անունն այդ ցանկում չկա, կարելի է անցում կատարել երկրորդ տարբերակին՝ հեռախոսագրքում նրան փնտրելուն՝ պտտելով Digital Crown-ը)

Ձախ կողմից բարձրախոսի և խոսափողի ակոսիկներն են։ Ժամացույցի ներքևի հատվածում կարող են տեղադրված լինել լուսադիոդներ, որոնք զարկերակը չափելու համար են։ Թրթռման համար պատասխանատու է Taptic Engine-ի հաղորդակը, որն ակտիվանում է ծանուցումներ, զանգեր ստանալիս։

Ժամացույցը չի քանդվում, մարտկոցի լիցքավորումը տեղի է ունենում ինդուկցիոն կուտակիչի միջոցով՝ մագնիսային ֆիքսատորներով։ Խորհուրդ է տրվում ժամացույցը[3] լիցքավորել ամեն օր, ամբողջական լիցքավորումը տևում է մոտ երկու ժամ, ընդ որում՝ 100 շրջափուլ վերալիցքավորումից հետո մարտկոցը կորցնում է ոչ ավելի, քան նախնական տարողունակության[4] 20 %-ն է։

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple Watch-ի վաճառքը մեկնարկել է 2015 թվականի ապրիլի 24-ին աշխարհի 9 երկրներում (ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Չինաստանում, Ճապոնիայում), բայց մինչև 2015 թվականի հունիսի 18-ն անհասանելի էին վաճառքի սրահներում, մատակարարվում էին միայն նախնական պատվերի հիման վրա, որը գրանցվում էր ինտերնետ-խանութի միջոցով։

Գինը՝ սկսած 349 ԱՄՆ դոլարից[5]։

2015 թվականի հունիսի 26-ից Apple Watch-ը հասանելի դարձավ 7 երկրներում՝ Իսպանիայում, Իտալիայում, Մեքսիկայում, Սինգապուրում, Թայվանում, Շվեյցարիայում և Հարավային Կորեայում։

2015 թվականի հուլիսի 17-ից վաճառքը մեկնարկեց նաև Նիդերլանդներում, Թաիլանդում և Շվեդիայում։

2015 թվականի հուլիսի 31-ին մեկնարկեց վաճառքը Ռուսաստանում[6][7], Նոր Զելանդիայում և Թուրքիայում։

Հոկտեմբերի 9-ին Apple Watch-ը հայտնվեց Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Նորվեգիայում, Լեհաստանում և Ֆինլանդիայում, հոկտեմբերի 16-ին՝ Բրազիլիայում և Կոլումբիայում։ 2016 թվականի սկզբին սմարթ-ժամացույցը հայտնվեց Մալազիայում, Չեխիայում և Պորտուգալիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Apple - Press Info - Apple Introduces Apple Watch Series 2, The Ultimate Device For A Healthy Life». apple.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. The Verge live blog
  3. Apple Watch will likely require nightly charging. // The Verge
  4. «Apple Watch хватит на 1000 циклов перезарядки».
  5. «Apple Watch announced: available for $349 early next year» (անգլերեն). Verge. 2014 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. «Продажи Apple Watch в России начнутся 31 июля по цене от 24 тысяч до 1,12 млн рублей». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  7. Страница продажи часов на сайте корпорации Apple Inc.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]