Lust for Life, ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի հինգերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2017 թվականի հուլիսի 21-ին[2]։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Love»-ը, թողարկվել է 2017 թվականի փետրվարի 18-ին։ Ալբոմի անունը հրապարակվել է 2017 թվականի մարտի 29-ին՝ Vevo-ի Յութուբյան ալիքում[3]։ Ալբոմի անունով երգը, որը նա կատարում է կանադական երգիչ The Weeknd-ի հետ, թողարկվել է՝ ապրիլի 19-ին, որպես երկրորդ սինգլ[4]։ Այլ երաժիշտներ, ովքեր կերգեն Լանայի հետ ալբոմի համար հանդիսանում են՝ Սթիվ Նիքսը, Սին Լենոնը, A$AP Rocky-ն, և Playboi Carti[5]-ն։
Լանա Դել Ռեյը առաջին անգամ իր Honeymoon ալբոմի մասին խոսել է NME թերթում՝ 2015 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ։ Երբ նրան հարցրին, թե ուր է ուզում գնալ, և երբ այն կթողարկվի, նա պատասխանեց․ «Ես վաղուց էի մտածում, թե ինչ պետք է անեմ դրա հետ։ Իմ լեյբլը՝ Interscope, անչափ ճկուն է և միշտ ազատ է իմ ձայնագրությունների թողարկումների համար։ Ես ուղղակի ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ երաժշտություն ստեղծելու։ Դա ինձ համար բավական է»[6]։ 2016 թվականի փետրվարին Քլիվ Դեյվիսի Գրեմմի մրցանակաբաշխությունից առաջ կազմակերպված գալա համերգին, Լանա Դել Ռեյը Բիլբորդ ամսագրին հայտնեց, որ նրա նոր թողարկվող ալբոմը շատ տարբեր կլինի Honeymoon-ից, չնայած կպահպանվի նույն էսթետիկան[7]։
Ալբոմի պաշտոնական անունը թողարկվել է 2017 թվականի մարտի 29-ին, երբ Լանան հրապարակեց ալբոմի թրեյլերը[8], իսկ ալբոմի շապիկը թողարկվել է 2017 թվականի ապրիլի 11-ին Լանա Դել Ռեյի կողմից՝ սոցիալական ցանցում[9]։ Dazed-ի համար Քորթնի Լավի հետ հարցազրույցում, Լանան հաստատել է Lust for Life-ի թողարկման մասին, և Սին Լենոնի հետ իր համագործակցության մասին, որը կանվանվի «Tomorrow Never Came»։ Նա ասում է, որ աշխատել է Մաքս Մարտինի հետ երգի անվանման վրա, և ոգեշնչվել է The Shangri-Las-ի ձայնագրությունից։ Սթիվ Նիքսի հետ համագործակցությունից բացի, ձայնագրել է Beautiful People, Beautiful Problems երգը, որը նույնպես կլինի ալբոմի մեջ[10][11]։ Ալբոմը կթողարկվի 2017 թվականի հուլիսի 21-ին[2]։
Ձայնագրության գլխավոր սինգլը՝ Love, 2017 թվականին, գրանցվել է Harry Fox Agency-ում՝ Young In Love ալտերնատիվ անվանմամբ[12]։ Երկրպագուները սկսեցին շահարկել, թե որ երգը պետք է լիներ Լանայի ձայնագրության մեջ, և 2017 թվականի փետրվարի 17-ին, Love-ի գովազդային պաստառները փակցվեցին Լոս Անջելեսի էկրաններին[13]։ Այդ օրվանից հետո, երգը տարածվեց համացանցում, Լանային ստիպելով պաշտոնապես ավելի շուտ թողարկել երգը, քան նա պլանավորել էր։ Երգը պաշտոնապես թողարկվեց ամբողջ աշխարհում փետրվարի 19-ին, իսկ տեսահոլովակը՝ փետրվարի 20-ին։ Love-ըԲիլբորդ թեժ 100-ում զբաղեցրեց 44-րդ հորիզոնականը, և երկրորդ հորիզոնականը՝ Hot Rock Songs-ում[14][15]։
Ապրիլի 19-ին, BBC Radio 1-ում եղավ Լանայի և The Weeknd-ի երգի պրեմիերան[16]։ Պաշտոնական աուդիո տարբերակը iTunes-ում թողարկվեց մի քանի ժամ անց, ինչպես նաև ալբոմի երկրորդ սինգլը[17]։