Շոն Լենոն
Շոն Լենոն | |
---|---|
Լենոնի ելույթն իր The Ghost of a Saber Tooth Tiger խմբի հետ (2013 թվականի սեպտեմբեր) | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Seán Tarō Ono Lennon, ճապ.՝ 小野 太郎 և ճապ.՝ Ono Tarō (小野 太郎) |
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1975[1][2] (49 տարեկան) Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռոք, ավանգարդ երաժշտություն, փորձարարական երաժշտություն և Փսիխոդելիկ երաժշտություն |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, կիթառահար, դաշնակահար, սցենարիստ և հեղինակ-կատարող |
Գործիքներ | կիթառ, վոկալ, դաշնամուր, բաս կիթառ, հարվածային համակարգ, սինթեզատոր և Suzuki Omnichord? |
Լեյբլ | Capitol Records և Grand Royal? |
Կրթություն | Ֆիլդսթոնի էթիկական-մշակութային դպրոց, Դալթոնի դպրոց և Լե Ռոսի ինստիտուտ |
Կայք | seanonolennon.com |
Sean Lennon Վիքիպահեստում |
Շոն Տարո Օնո Լենոն (ճապ.՝ 小野 太郎 (Տարո Օնո), անգլ.՝ Sean Taro Ono Lennon, հոկտեմբերի 9, 1975[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), բրիտանացի-ամերիկացի[3] երաժիշտ, երգերի հեղինակ, պրոդյուսեր և բազմագործիքավորող։ Նա Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի որդին է։ Իր կարիերայի ընթացքում, Շոն Լենոնը եղել է այնպիսի երաժշտական կոլեկտիվների անդամ, ինչպիսիք են Cibo Matto, the Ghost of a Saber Tooth Tiger, the Claypool Lennon Delirium և իր ծնողների՝ Plastic Ono Band խմբերը։ Նա երկու սոլո ալբոմ է թողարկել՝ «Into the Sun» (1998) և «Friendly Fire» (2006)։ Լենոնը պրոդյուսերավորել է մի շարք տարբեր արտիստների ալբոմները, ներառյալ Black Lips և Plastic Ono Band խմբերը։
Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոն Լենոնը ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 9-ին Նյու Յորքի Պրեսբիտերական հիվանդանոցում՝ իր հոր 35-րդ ծննդյան տարեդարձին։ Մայրական գծով նա ճապոնացի է, իսկ հայրական գծով՝ անգլիացի, ուելսցի և իռլանդացի։ Ջուլիան Լենոնը նրա խորթ եղբայրն է, իսկ Էլթոն Ջոնը՝ կնքահայրը[4]։ Շոնի ծնվելուց հետո Ջոն Լենոնը «տնային ամուսին» է դարձել՝ հոգ տանելով իր կրտսեր որդու մասին մինչև իր մահը՝ 1980 թվականի դեկտեմբերի 8-ին։ Շոնը մանկապարտեզ է հաճախել Տոկիոյում[5], իր խնդրանքով կրթություն է ստացել Շվեյցարիայի Ռոլ քաղաքի Ինստիտուտ Լե Ռոզի (ֆր.՝ Institut Le Rosey) բացառիկ մասնավոր գիշերօթիկ դպրոցում, իսկ ավելի վաղ՝ Նյու Յորքի մասնավոր Ֆիլդսթոնի էթիկական մշակութային դպրոցում և Դալթոնի դպրոցում։ Նա երեք կիսամյակ սովորել է Կոլումբիայի համալսարանում՝ մասնագիտանալով մարդաբանության ոլորտում, նախքան համալսարանը թողնելը՝ երաժշտության և իր մոտ հետ շրջագայության վրա կենտրոնանալու համար[6][7]։
1984 թվականի հունվարին, երբ Սթիվ Ջոբսն այցելել է Մանհեթենը, նա մասնակցել է այն երեկույթին, որը Շոնի մայրը (Յոկո Օնո) կազմակերպում էր Լենոնի համար, և Ջոբսը նրան նվիրել է Մակինտոշ առաջին համակարգիչներից մեկը[8]։ Նույն տարի նա երգել է «It's Alright» երգը Օնոյի «Every Man Has A Woman» ալբոմում իր մոր համար։
Շոնի ծնողները սկիզբ են դրել իր երաժշտական կարիերային․ նրա նորամուտը երաժշտական աշխարհում տեղի է ունեցել 5 տարեկան հասակում, երբ նա պատմություն է ընթերցել իր մոր՝ 1981 թվականի «Season of Glass» ալբոմում։ Մանուկ հասակից մինչև պատանեկության տարիներ Լենոնը շարունակել է համագործակցել իր մոր հետ՝ երգելով և արտադրության իրավունքներ ստանալով նրա «It's Alright», «Starpeace» և «Onobox» սոլո ալբոմներում։ 16 տարեկանում Լենոնը՝ Լենի Կրավիցի հետ միասին դարձել է «All I Ever Wanted» երգի համահեղինակը՝ վերջինիս 1991 թվականի «Mama Said» ալբոմի համար, ինչպես նաև աշխատել է Կրավիցի հետ իր հոր՝ «Give Peace a Chance» ստեղծագործության շապիկի վրա՝ որպես բողոքի ակցիա իրաք-քուվեյթյան պատերազմի դեմ։ 1995 թվականին Լենոնը ձևավորել է IMA երաժշտական խումբը (Սեմ Քոփելմանի և Թիմո Էլիսի հետ) իր մոր՝ «Rising» ալբոմում նրա հետ նվագելու համար։
Լենոնը միանգամից երկու երկրի քաղաքացի է՝ Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության[3]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոլո ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Into the Sun (1998)
- Half Horse, Half Musician (մինի ալբոմ, 1999)
- Friendly Fire (2006)
Cibo Matto խմբի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Super Relax (1997)
- Stereo ★ Type A (1999)
The Ghost of a Saber Tooth Tiger խմբի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Acoustic Sessions (2010)
- La Carotte Bleue (2011)
- Midnight Sun (2014)
Յոկո Օնոյի/Plastic Ono Band խմբի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rising (1995)
- Blueprint for a Sunrise (2001)
- Don't Stop Me! EP (2009)
- Between My Head and the Sky (2009)
- The Flaming Lips 2011 EP: The Flaming Lips with Yoko Ono/Plastic Ono Band (2011)
- Take Me to the Land of Hell (2013)
Mystical Weapons խմբի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mystical Weapons (2012)
- Crotesque (2013)
The Claypool Lennon Delirium խմբի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Monolith of Phobos (2016)
- Lime and Limpid Green (2017)
- South of Reality (2019)
Երաժշտություն ֆիլմերի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժպտա ֆոտոխցիկին (2005)
- Ընկերական կրակ (2006)
- Օտարը[9] (2008)
- Ռոզենկրացը և Գիլդեսթերնը անմահ են (2008)
- Թեյի պայքար (2008)
- Ալտեր էգոներ (2012)
- Էյվայի սեփականություններ (2015)
Որպես պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Soulfly – Primitive (2000)
- Valentine Original Soundtrack (2001)
- Five Children and It Soundtrack (2004)
- Esthero – Wikked Lil' Grrrls (2005)
- Իրինա Լազարյանու – Some Place Along the Way (2007)
- Յոկո Օնո/Plastic Ono Band – Between My Head and the Sky (2009)
- The Ghost of a Saber Tooth Tiger - Acoustic Sessions (2010)
- The Ghost of a Saber Tooth Tiger - Midnight Sun (2010)
- The Ghost of a Saber Tooth Tiger - La Carotte Bleue (2011)
- Kemp & Eden – Blackhole Lace (2012)
- Plastic Ono Band - Take Me to the Land of Hell (2013)
- Fat White Family - Songs for Our Mothers (2016)
- Լանա Դել Ռեյ – Lust for Life (2017)
- The Moonlandingz - Interplanetary Class Classics (2017)
- Black Lips - Satan's Graffiti or God's Art? (2017)
- Insecure Men - Insecure Men (2018)[10][11]
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուսնային ճամփորդ (1988)՝ Շոն
- Պատկերացրու։ Ջոն Լենոն (1988)՝ ինքն իր դերում
- Բաֆի՝ վամպիրների կործանիչ՝ Եթերաշրջան 2, Սերիա 1՝ «Երբ նա վատ էր» (1997)՝ երաժիշտ, Cibo Matto
- Մելռոուզ Փլեյս՝ Եթերաշրջան 7, Սերիա 8՝ «Աշխարհն ըստ Մեթի» (1998)՝ ինքն իր դերում
- Ժպտա ֆոտոխցիկին (2005)՝ բնօրինակ երաժշտություն, հեղինակ
- Ընկերական կրակ (2006)՝ դերասան, բնօրինակ երաժշտություն, հեղինակ
- Երեխաները պահպանման խցիկից (2008)՝ դերասան, հեղինակ
- Ռոզենկրացը և Գիլդեսթերնը անմահ են (2010)՝ երաժշտություն
- Հրեշը Փարիզում (2011, Ֆրանսուայի ձայն)
- Ալտեր էգոներ (2012)՝ բնօրինակ երաժշտություն, կամեո
- Ghost in the Shell: Arise, episode 3 (2014)՝ երգիչ, երգի տեքստ
- Էյվայի սեփականություններ (2015)՝ բնօրինակ երաժշտություն
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Part Asian, 100% Hapa by Kip Fulbeck (2006) – Lennon is credited with writing the foreword.
- Arcana III by John Zorn (2008) - Lennon wrote the essay "Muse or Ick"[12]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 «Sean Ono Lennon on Instagram: "Escaping to the fatherland for awhile until the dust settles from the inauguration. Feeling luckier than ever to be a British citizen. Good…"». Instagram.com. 2017 թ․ հունվարի 20. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Elton John Celebrates His Friend John Lennon and Gets a Visit from Yoko and Godson Sean». People. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Dekel, Jonathan (2010 թ․ հոկտեմբերի 8). «Sean Lennon on Singing John's Songs, Making Music and Yoko Ono's Legacy». Spinner. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Lennon, Sean. «Sean Shows That He's A Real Lennon». The Independent UK. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ McLean, Craig. «Sean Lennon interview». The Telegraph UK. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Isaacson, Walter (2011). Steve Jobs. New York, NY: Simon & Schuster. էջեր 180. ISBN 978-1-4516-4853-9.
- ↑ Liang, Ursula (2008 թ․ մարտի 11). «Now Screening | Mariacarla Boscono in "The Stranger"». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Petridis, Alexis (2018 թ․ փետրվարի 22). «Insecure Men: Insecure Men review – slacker supergroup find redemption in pop». The Guardian. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
- ↑ Monger, Timothy (2018 թ․ փետրվար). «Insecure Men». AllMusic.com. All Media Network. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «John Zorn : Arcana III». Tzadik. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Շոն Լենոնը Internet Movie Database կայքում
- «Sean Lennon», New York Magazine, Մայիսի 18, 1998
- Հարցազրույց I Like Music-ում, 2006
- Infinite Escher
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոն Լենոն» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 9 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի ռոք երգիչներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի կիթառահարներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Ամերիկացի երգիչներ
- Բրիտանացի ռոք երաժիշտներ
- Բրիտանացի երգահաններ
- Բրիտանացի երաժշտական գործիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Ամերիկացի տղա երեխա դերասաններ
- Ամերիկացի ստեղնահարներ
- Ամերիկացի թմբկահարներ
- Ալտերնատիվ ռոք երաժիշտներ
- Ամերիկացի բաս կիթառահարներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի կինոկոմպոզիտորներ