Իրինա Լազարյանու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրինա Լազարյանու
Դիմանկար
Ծնվել էհունիսի 8, 1982(1982-06-08)[1] (39 տարեկան)
ԾննդավայրԿլուժ-Նապոկա, Ռումինիա
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա
Մասնագիտությունմոդել և երաժիշտ
Irina Lazareanu Վիքիպահեստում

Իրինա Լազարյանու (Irina Lazareanu, հունիսի 8, 1982(1982-06-08)[1], Կլուժ-Նապոկա, Ռումինիա), կանադացի մոդել։ Ծնվել է Ռումինիայում։ Հայտնի է դարձել Քեյթ Մոսի հետ աշխատելու ժամանակ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

5 տարեկան հասակում Իրինան ընտանիքի հետ Ռումինիայից արտագաղթեց Կանադա[2]։ 13 տարեկանում նա տեղափոխվում է Լոնդոն՝ բալետ սովորելու Արվեստի արքայական ակադեմիայում։ 15 տարեկանում նա հանդիպում է Փիթ Դոերթիի հետ և դառնում վերջինիս մուսան[3]։

Մոդելի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Իրինա Լազարյանուն պայմանագիր է կնքում Մոնրեալում գտնվող «Giovanni» մոդելային ընկերության հետ։ Նա միևնույն ժամանակ մասնակցում է համաշխարհային նորաձևության շաբաթներին Բարսելոնայում, Ավստրալիայում և Մադրիդում։ 2004 թվականին ստեղծում է «Anne Valerie Hash» ցուցադրությունը։

Կարիերայի ընթացքում Իրինայի վրա մեծ ազդեցություն է թողել Քեյթ Մոսը։ Այդ ընկերության շնորհիվ Իրինան սկսեց աշխատել հայտնի բրենդների հետ (Chanel, Balenciaga, Alexander McQueen, Anna Sui, Lanvin, Versace, Coach, Marc Jacobs, Պրադա, Christian Lacroix, Miu Miu, Yves Saint Laurent, John Galliano):

Իրինան գերմանացի մոդելյոր Կարլ Լագերֆելդի մուսան է[4]։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Լազարյանուն երգչուհի է և թմբկահար։ Նրա երաժշտական կարիերան սկսվել է Փիթ Դոերթիի հետ՝ «La Belle et la Bete» (2004) երգով։ Փիթի «Babyshambles» ինդի ռոք խմբի հետ՝ որպես թմբկահար համաշխարհային շրջագայության է մասնակցել։

2006 թվականին աշխատել է իր «Some Place Along the Way» ֆոլկ ալբոմի վրա պրոդյուսեր Շոն Լենոնի հետ։

2008 թվականի աշնանից Լազարյանուն որոշում է վերցնել կարճատև արձակուրդ նորաձևությունում, որպեսզի ծավալի երաժշտական գործունեություն[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լազարյանուն 2 անգամ ամուսնացել է երաժիշտ Փիթ Դոեթրիի հետ։

Իրինա Լազարյանուն այժմ հանդիպում է մոդել Ֆրայա Էրիքսենի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Livingstone David (Summer 2006)։ «Something about Irina»։ The Look։ էջեր 62–64 
  3. Kingston Anne (2007-06-25«With a little help from her friends»։ Maclean's։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 2007-06-26 
  4. Irina Lazareanu — Fashion Model — Profile on New York Magazine
  5. «Фрост, Анна. Где Ирина? VOGUE Россия 12 сентября 2008, 02:39»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-14-ին։ Վերցված է 2018-08-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]