Ջուլիան Լենոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուլիան Լենոն
Julian Lennon.png
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Julian Lennon
Ծնվել էապրիլի 8, 1963(1963-04-08)[1][2] (56 տարեկան)
Լիվերպուլ, Լանկաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրերռոք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, դերասան, երաժիշտ, բանաստեղծ, կիթառահար, երգիչ, կոմպոզիտոր և լուսանկարիչ
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլAtlantic Records
ԿրթությունRuthin School?
Կայքjulianlennon.com
Julian Lennon Վիքիպահեստում

Ջոն Չարլզ Ջուլիան Լենոն (անգլ.՝ John Charles Julian Lennon, ապրիլի 8, 1963(1963-04-08)[1][2], Լիվերպուլ, Լանկաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի ռոք երաժիշտ, երգիչ, The Beatles խմբի հիմնադիր Ջոն Լենոնի առաջին որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի ապրիլի 8-ին Ջոն և Սինտիա Լենոնների մոտ ծնվել է որդի՝ Ջոն Չարլզ Ջուլիան Լենոնը։ Նա այդպես է անվանվել Ջոնի մոր՝ Ջուլիայի պատվին։ Նրա կնքահայրը դարձել է Բիթլզի մենեջեր Բրայան Էփսթեյնը։ Նրա արյունակից եղբայրը՝ Շոն Լենոնը նույնպես երաժիշտ է։ Փոքր Ջուլիանը ոգեշնչել է Բիթլզին գրել «Lucy in the Sky with Diamonds» և «Hey Jude» երգերը[3][4]։

Արդեն դպրոցում Ջուլիանn իր ընկերոջ՝ Ջասթին Քլեյթոնի հետ սկսել է երաժշտություն ստեղծագործել։ Սակայն Ջուլիանը հանդես է եկել բրիտանական ռոքի բեմում մի փոքր այլ կերպ, քան իր հասակակիցները։ Ամենից շատ նրան հետաքրքրում էր ժամանակակից ջազ խմբերի վրա կենտրոնացած ստեղծագործություններn, ինչպիսիք են Steely Dan խումբը և Քիթ Ջարեթի դաշնամուրային ստեղծագործությունները։ Քանի որ տանը նա հանգիստ և երազկոտ, նրա սիրելի ռոք ստեղծագործությունները հանգիստ երգերն էին, այդ թվում նաև Բիթլզի քնարական բալլադները։ Հարցազրույցում նա այսպես է հիշում այդ ժամանակների մասին՝ «Դա յուրահատուկ զգացողություն էր, երբ ես լսում էի այդ ձայնը և ինձ համար վերջապես պարզ դարձավ, որ այդ հայրս է երգում»։

Դպրոցը ավարտելուց հետո Ջուլիանը և նրա ընկեր Ջասթին Քլեյթոնn ապրել են Ուելսում և գումար են վաստակել բիստրոյում ամաններ լվանալով։ Գիշերը նրանք երաժշտությամբ էին զբաղվում, շատ էին ստեղծագործում։ Ջուլիանը հիշում է՝ «Ես շատ հեշտ հետաքրքրվեցի երաժշտությամբ։ Երբ տանն էի լինում, նստում էի դաշնամուրի դիմաց և սկսում էի նվագել։ Հաճախ փոքր երգեր էին ծնվում։ Որոշ բաներ ընկերներս էին լսում և ապշում էին։ Դա ինձ վստահություն տվեց և ես որոշեցի իմ ուժերը ստուդիայում փորձել։»

Ջուլիանի հարցազրույցից, որը տրվել է նրա առաջին սոլո ալբոմի թողարկումից հետո՝ «Ես սկսեցի երգեր գրել։ Սկզբում դրանք շատ բարդ էին և վերջում ոչնչի չէին հանգեցնում։ Այդ ժամանակ ես նորից լսեցի հորս սոլո ալբոմը։ Այն բացեց իմ աչքերը։ Երգերը հստակ ուղղված էին, դրանց մեջ անկեղծ զգացմունքներ կային, բնավորություն... Ինձ միշտ թվում էր, որ իմ հայրը ծեր իմաստուն է։ Ես շատ բան եմ նրանից սովորել․ դե, գոնե պարզապես հետևելով նրան, ինչը նա անում է և ինչպես է անում։ Ես, իհարկե, դեռ այն չեմ, ինչ նա է եղել։ Առաջին հերթին դա վերաբերվում է նրա քաղաքական հայացնքներին։ Դրա համար ես դեռ շատ երիտասարդ եմ։ Բայց ես նույն ծառից եմ, հավատացեք ինձ»։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դիրքը չարթերում Հավաստագրումներ
US
[5]
UK
[6][7]
AUS
[8]
NZ
[9]
GER
[10]
SWE
[11]
JAPAN
1984 Valotte 17 20 * 15 60 15 - Պլատինե (ԱՄՆ)
1986 The Secret Value of Daydreaming 32 93 * - - 25 - Ոսկե (ԱՄՆ)
1989 Mr. Jordan 87 - 18 - - - -
1991 Help Yourself - 42 5 - - - -
1998 Photograph Smile - 78 28 - 94 - 70
2001 VH-1 - Behind the Music - The Julian Lennon Collection - - - - - - -
2011 Everything Changes[12] - 106 - - - - -

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Ալբոմ Դիրքը չարթերում
US Hot 100
[13]
US Adult Contemporary
[13]
US Mainstream Rock
[13]
US Modern Rock
[13]
UK
[6][7]
AUS
[8]
NZ
[9]
GER
[10]
SWE
[11]
1984 «Valotte» Valotte 9 4 2 - 55 75 10 - -
1985 «Too Late For Goodbyes» 5 1 11 - 6 13 24 26 17
«Say You’re Wrong» 21 6 3 - 75 31 - - -
«Jesse» 54 - 24 - - - - - -
«Because» Dave Clark’s Time Soundtrack - - - - 40 66 - - -
1986 «Stick Around» The Secret Value Of Daydreaming 32 - 1 - 86 79 - - -
«Time Will Teach Us All» Dave Clark’s Time Soundtrack - - - - - - - - -
«This Is My Day» The Secret Value Of Daydreaming - - - - - - - - -
«Want Your Body» - - - - - - - - -
«Midnight Smoke» Mike Batt’s The Hunting of the Snark - - - - - - - - -
1989 «Now You’re in Heaven» Mr. Jordan 93 - 1 27 59 5 - - -
«You’re The One» - - - - - - - - -
«Mother Mary» - - - - - - - - -
1991 «Saltwater» Help Yourself - - - - 6 1 - 58 -
«Help Yourself» - - - - 53 30 - 53 -
«Rebel King» - - - - - - - - -
«Listen» - - 31 - - - - - -
1992 «Get a Life» - - - - 56 - - - -
1993 «Children Of The World» Coo - Soundtrack - - - - - - - - -
1995 «Cole’s Song» Mr. Holland’s Opus - Soundtrack - - - - - - - - -
1998 «All Alone» (with Bald) Bald - - - - - - - - -
«Day After Day» Photograph Smile - - - - 66 - - - -
«I Don’t Wanna Know» - - - - 125 64 - - -
«Photograph Smile» - - - - - - - - -
2009 «Lucy» ոչ ալբոմային սինգլ - - - - - - - - -
2011 «Lookin' 4 Luv» Everything Changes - - - - - - - - -
«Children of the World»[14] Shine On! Songs Volume One - - - - - - - - -

Այլ թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dave Clark’s Time։ Original Soundtrack (1986)

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոդյուսեր՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #128564199 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. snopes.com: Lucy in the Sky with Diamonds LSD // snopes.com
  4. VH1 Behind the Music — the Julian Lennon Coll // Amazon.co.uk: Music
  5. «Artist Chart History (albums) – Julian Lennon»։ Allmusic։ Վերցված է 8 April 2010 
  6. 6,0 6,1 «Chart Stats – Julian Lennon»։ ChartStats։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 8 April 2010 
  7. 7,0 7,1 «Chart Log UK: DJ Steve L. – LZ Love»։ zobbel.de։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 8 April 2010 
  8. 8,0 8,1 «australian-charts.com – Discography Julian Lennon»։ Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 8 April 2010 
  9. 9,0 9,1 «charts.org.nz – Discography Julian Lennon»։ Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 8 April 2010 
  10. 10,0 10,1 «Musicline.de – Chartverfolgung – Julian Lennon»։ Musicline.de։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 8 April 2010 
  11. 11,0 11,1 «swedishcharts.com – Discography Julian Lennon»։ Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 8 April 2010 
  12. IT (14 January 2006)։ «Julian's MySpace profile»։ Myspace.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 2011-07-15 
  13. 13,0 13,1 13,2 13,3 «Artist Chart History (singles) – Julian Lennon»։ Allmusic։ Վերցված է 8 April 2010 
  14. «Julian Lennon, Tin Cup Gypsy, Donna Burke, Mark Ballas, Maxi Priest, Wendy Parr, Monday Michiru, Amber Lily, Tierney Sutton, Rie Fu and Gordon Goodwin's Big Phat Band – Shine On! Songs Volume One»։ Discogs։ 7 October 2011։ Վերցված է 30 October 2011