Լուսնային ճամփորդ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Լուսնային ճամփորդ
անգլ.՝ Moonwalker
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, երաժշտական ֆիլմ[1], ֆիլմ սուպերհերոսների մասին, ֆենթեզի ֆիլմ և քրեական
Թվական1988 և հունվարի 12, 1989[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորWill Vinton?[3], Jim Blashfield?[4][5] և Jerry Kramer?
ՊրոդյուսերWill Vinton?, Մայքլ Ջեքսոն և Natalia?
Սցենարի հեղինակԴևիդ Նյուման և Մայքլ Ջեքսոն
ԴերակատարներՄայքլ Ջեքսոն[6][1][5][…], Ջո Պեշի[6][1][7][…], Շոն Լենոն[6][1][7][…] և Brandon Adams?[8]
ՕպերատորՖրեդերիկ Էլմս
ԵրաժշտությունՄայքլ Ջեքսոն և Բրյուս Բրոտոն
ՄոնտաժDavid Blewitt?
Նկարահանման վայրՉիկագո
ԿինոընկերությունLorimar Television, MJJ Productions? և Laika
Տևողություն89 րոպե

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը իրենից ներկայացնում է Մայքլ Ջեքսոնի որոշ ելույթների և որոշ կարճ ֆիլմերի, որտեղ նա գլխավոր դերում է, հավաքածու։ Այստեղ ներառված են Մայքլի լավագույն տեսահոլովակներից մի քանիսը, որոնք նկարահանվել են «Bad» շրջագայության ժամանակ, ինչպես նաև «Smooth Criminal» տեսահոլովակը։ Ամբողջ պատմությունը պատմված է երաժշտության, պարի միջոցով և լի է սպեցէֆֆեկտներով։

«Smooth Criminal»-ը ֆիլմի գլխավոր մասն է։ Մայքլը խաղում է գանգստերի դեր, որը օգտագործում է իր ուժը որպեսզի պաշտպանի անմեղ երեխաներին միսթեր Բիգ-ից։

Թողարկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե պլանավորված էր, որ Moonwalker-ը կթողարկվի Bad ալբոմի հետ միաժամանակ։ Moonwalker-ի կինո տարբերակը պարունակում է հատվածներ Մայքլի Bad շրջագայությունից։ Դա իր առաջին շարջագայություն էր իբրև մենակատար։ Այնուհետ պլանավորվել էր թողարկել ֆիլմը 1988 թվականին, սակայն Warner Brothers-ը չեղյալ համարեց այդ պայմանավորվածությունը և թողարկվեց այն 1989 թվականի հունվարի 10-ին ԱՄՆ-ում և Կանադայում։ Սկավառակը ԱՄՆ-ում 1989 թվականի ապրիլի 17-ի դրությամբ վաճառվել էր ավելի քան 800,000 օրինակով[9]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]