Number Ones-ը Մայքլ Ջեքսոնի վիդեոալբոմն է, որը թողարկվել է 2003 թվականի նոյեմբերի 13-ին Epic Records-ի կողմից։ Այն պարունակում է հոլովակներ սկսած Off the Wall ալբոմից մինչ Invincible ալբոմ։ Number Ones-ը արժանացել է քննադատների գովեստի խոսքերի և ունեցել է կոմերցիոն մեծ հաջողություն։
Number Ones-ը թողարկվել է համանուն ալբոմի առաջխաղացման համար, սակայն DVD և CD տարբերակները պարունակում են տարբեր քանակությամբ երգեր։ Ալբոմը դարձել է 30x Պլատինե Ավստրալիայում և ԱՄՆ-ում։ Այն վաճառվել է ավելի քան 2 միլիոն օրինակով։
Բացի ԱՄՆ-ից ալբոմը այլ երկրներում թողարկվել է 2003 թվականի նոյեմբերի 13-ին[1]։ Ալբոմի տևողությունը կազմում է 91 րոպե և պարունակում է 15 հոլովակ։ Նրանցից որոշները կարճ տարբերակով են ներկայացված, որոշները՝ երկար[1]։ "I Just Can't Stop Loving You" (1987), "Break of Dawn" (2001), նոր ձայնագրված "One More Chance" (2003) և "Ben" երգի կենդանի կատարումները չեն ներառվել DVD տարբերակում, իսկ "Blood on the Dance Floor"-ը (1997) չի ներառվել CD տարբերակում[1]։
DVD-ն դարձել է 30x Պլատինե ԱՄՆ-ում, 1,3 միլիոն օրինակով վաճառվելու շնորհիվ[2]։ 25x Պլատինե այն դարձել է Ավստրալիայում 300,000 օրինակով վաճառվելու շներհիվ[3]։ Ճապոնիայում այն դարձել է Ոսկե 100,000 օրինակով վաճառվելու շնորհիվ[4]։ 25,000 օրինակով վաճառվելու շնորհիվ Իսպանիայում այն դարձել է կրկնակի Պլատինե[5]։ Նոր Զելանդիայում այն վաճառվել է 30,000 օրինակով և դարձել է 6x Պլատինե[6] as well as gold by the Polish Society of the Phonographic Industry for the sales of at least five thousand units in Poland.[7]: