«Forever, Michael» («Մայքլ ընդմիշտ») - ը ամերիկացիփոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի 4-րդ սոլո ստուդիական ալբոմն է։ Ալբոմը թողարկվել է 1975 թվականի հունվարի 16-ին Motownլեյբլի կողմից։ Ամբողջ աշխարհում ալբոմը վաճառվել է ավելի քան 1.5 միլիոն օրինակով[2]։ Երգերի ընդհանուր տևողությունը կազմում է 32։48 րոպե։ Ալբոմի մեջ ներառվեցին 10 երգ, այն վերարթողարկվել է 2009 թվականին «Hello World: The Motown Solo Collection» եռահատորի շրջանակներում։
Այս ալբոմը դարձավ Մայքլի 4-րդ սոլո ստուդիական ալբոմը և վերջինը որը թողարկվեց Motown լեյբլի կողմից, քանզի Մայքլը և նրա եղբայրները կնքեցին պայմանագիր CBS Records-ի հետ, ալբոմի թողարկումից մեկ տարի անց։ Այս ալբոմը ցուցադրեց 16-ամյա դեռահաս Մայքլի երաժշտական ոճի փոփոխումը։ Երաժշտությունը ավելի հարթ էր, այն բխում էր հոգուց, այս ոճում Մայքլը շարունակեց և պահապանեց իր ապագա ալբոմներում, որոնք թողարկվեցին Epic Records-ի կողմից։
Երգերի մեծամասնությունը ձայնագրվել էին 1974ո-ին, և ի սկզբանե ալբոմը պեստք է թողարկվեր նույն թվականին։ Սակայն The Jackson 5-ի հիթ դարձած «Dancing Machine» երգի պատճառով ալբոմի թողարկումը հետաձգվեց մինչև որ կրքերը այդ երգի շուրջ չթուլացան։
Ալբոմը օգնեց ՄԱյքլին վերադառնալ թոփ 40։ Դրան նաև նպաստեց «We’re Almost There» և «Just a Little Bit of You» սինգլները, որոնք գրել էին Էդդի և Բրայան Հոլլան եղբայրները։
1991 թվականին Motown լեյբլը թողարկեց «One Day in Your Life» սինգլը, «One Day in Your Life» հավաքածուի հետ միասին։ Սինգլը դարձավ համար մեկԲրիտանիայում, և այնտեղ էլ ամենաշատ վաճառվող սինգլների ցուցակում զբաղեցրեց 6-րդ տեղը։
Սա Մայքլի միակ ալբոմն էր, որը չէր պարունակում ալբոմի անվանը համանուն երգ։