Live in Bucharest: The Dangerous Tour-ը DVD է Մայքլ Ջեքսոնի Dangerous շրջագայության շրջանակներում Բուխարեստի մարզադաշտում 1992 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած համերգի ձայնագրությամբ։ Այն թողարկվել է 2005 թվականին։ Առաջին անգամ այս սկավառակը թողարկվել էր The Ultimate Collection բոքս սեթում։ Համերգին մասնակցել էին 70,000 երկրպագու։ Այս համերգը Մայքլ Ջեքսոնի միակ թողարկված համերգն է ԱՄՆ-ում։ Նրա այլ համերգներ թողարկվել են ԱՄՆ-ի տարածքից դուրս։
Գույություն ունի մեևնույն համերգի 2 տարբերակ, առաջին տարբերակը ցուցադրել է BBC հեռուստաալիքը Ջեքսոնի մահվանից մեկ օր անց։ Այդ տարբերակը հեռարձակվել էր BNN/Ned3 ալիքով։ Այդ տարբերակի բոլոր կադրերը նույն համերգից են։ DVD տարբերակը առաջին անգամ ցուցադրվել է 1992 թվականին HBO հեռուստաալիքով։ Այս տարբերակում ներառված են կադրեր այլ համերգներից, լավ մշակվել է երկրպագուների գոռոցները և հանվել է We Are The World Interlude-ը։