Ben-ը ամերիկացի աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնի 2-րդ սոլո ստուդիական ալբոմն է, թողարկվել է 1972 թվականի օգոստոս ամսին, աշխարհում վաճառվել է ավելի քան 5 միլիոն օրինակով[1]։ Նույնանուն Ben սինգլը վաճառվել է 1 միլիոն օրնակով և դարձավ Ջեքսոնի US #1-ը։ Ալբոմը վերաթողարկվել է 2009 թվականին, Hello World: The Motown Solo Collection եռահատոր հավաքածուի ներքո։
"Ben"-ը դեռահաս Մայքլի առաջին համար մեկ երգն է Motown լեյբլի համար 1972 թվականին։ Երգը հնչել է 1972 նույնանուն ֆիլմում, և մեկ շաբաթ գլխավորել է Մեծ Բրիտանիայի փոփ հիթ շքերթները։ Ինչպես նաև հասել է առաջին հորիզոնականի ավստրալիական հիթ շքերթներում, ավելի ուշ ԱՄՆ-ի փոփ հիթ շքերթում հասել է 7-րդ հորիզոնականի։
Այս երգը Ջեքսոնի առաջին երգն էր, որ Մեծ Բրիտանիայում հասել է առաջին հորիզոնականի։ Ավելի ուշ երգը հաղթել է Golden Globe մրցանակաբաշխությանը և նոմինացվել է Օսկարի։
Պլանավորվում էր, որ "Everybody's Somebody's Fool" երգը պետք է թողարկվեր որպես 2-րդ սինգլ, սակայն անհայտ պատճառներով այն չթողարկվեց[2]։