Լուսնային քայլվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսնային քայլվածք

«Լուսնային քայլվածք» (անգլերեն՝ moonwalk), պարային շարժում է, որի հնարումը սխալմամբ[փա՞ստ] վերագրում են Բիլլ Բեյլին, չնայած նրան, որ ի սկզբանե այս շարժումը կոչվում էր «լուսնաքայլային էֆֆեկտ» և հանդիպում էր որոշ աֆրո-ամերիկյան պարերում սկսած 1920 թ-ններից։ Այն ինչ պոպուլիզացրել է Մայքլ Ջեքսոնը կոչվում է «լուսնաքայլային էֆֆեկտ», հանդիսատեսի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ձգողականության ուժերը վերացել են։ Պարողը կարծես շարժում է առաջ, սակայն իրականում անընդհատ ետ է գնում։ Լուսնային քայլվածքը դարձավ Մայքլ Ջեքսոնի «այցեքարտը», նա այն կատարում էր միայն «Billie Jean» երգի ժամանակ։

«Լուսնային քայլվածք»-ը աշխարհի ամենաճանաչելի շարժումներից մեկն է։ Սովորաբար պարողը այն կատարում է կողքով կանգնելով հանդիսատեսին։

Մայքլ Ջեքսոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլը առաջին անգամ ցուցադրեց այդ շարժումը 1983 թվականի մարտի 25-ին կազմակերպված «Motown 25: Երեկ, Այսօր, Ընդմիշտ» համերգին։ Նա հագել էր սև տաբատ, արծաթագույն փայփլուն վերնաշապիկ, սև գույնի, բարակ, փայփլուն ժակետ, ձախ ձեռքին նա հագել էր սվարովսկու բյուրեղներով բյուրեղապատ ձեռնոց։