Music & Me («Երգը և ես»), Մայքլի 3-րդ սոլո ստուդիական ալբոմն է։ Այն թողարկվել է 1973 թվականին Motown լեյբլի կողմից և վաճառվել է 2 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում[2]։ Ալբոմը վերաթողարկվել է 2009 թվականին «Hello World: The Motown Solo Collection» եռահատորի շրջանակներում։
Ալբոմը թողարկվել էր ծանր անցումային շրջանում, որն առաջացել էր ձայնի վոկալային փոփոխման և երաժշտական ժանրի փոփոխության պատճառով։ Motown-նից օգնականների շնորհիվ (Սթիվի Ուանդեր, Մարվին Գեյ) Մայքլը ցանկանում էր ալբոմում ներառել իր սեփական երգերը, սակայն լեյբլը չթույլատրեց։
Չնայած նրան, որ Մայքլն ալբոմի շապիկին կիթառը ձեռքերում է պահում, նա այդ ալբոմում ընդհանրապես չի մասնակցել գործիքավորմանը։ Քիչ էր այն, որ Մայքլը ընդհանրապես չէր նվագում կիթառով, ինչը գաղտնիք չէր, նա համարում էր, որ այդ նկարը կարող է վատ ազդեցություն ունենալ իր հեղինակության վրա։ Մայքլը դա պատմել էր հորը, ով էլ օգնեց իրեն խզել պայմանագիրը Motown-ի հետ և կնքել ավելի շահույթաբեր պայմանագիր Epic Records-ի հետ։
Քանզի Մայքլը գտնվում էր համաշխարհային շրջագայության մեջ Jackson 5 խմբի կազմում, ալբոմի փիառը սահմանափակ էր։ ԱՄՆ-ում թողարկված «With a Child’s Heart» սինգլը գրավեց 14-րդ տեղը «Hot R&B/Hip-Hop Songs» հիթ-շքերթում և «Billboard Hot 100»-ում 50-րդ տեղը։ «Music and Me» և «Morning Glow» երգերը թողարկվեցին իբրև սինգլ Մեծ Բրիտանիայում, սակայն տեղի հիթ-շքերթներում չհայտնվեցին։ «Too Young» երգը թողարկվել է իբրև սինգլ Իտալիայում, այն ժամանակ, երբ «Happy» երգը սինգլի տեսքով թողարկվեց Ավստրալիայում, իսկ «Doggin' Around» սինգլը թողարկվել էր սահմանափակ քանակով Նիդեռլանդներում։ Ալբոմի թողարկումից 10 տարի անց «Happy» երգը թողարկից սինգլ տարբերակով Մեծ Բրիտանիայում, «Motown’s 18 Greatest Hits» հավաքածուի առաջխաղացման նպատակով[3]։.
Նախոր ալբոմի վրա՝ «Forever, Michael», Ջեքսոնը աշխատում էր 2 տարի և այն կենտրոնացված էր Մայքլի հասունացող վոկալի վրա։