Thriller (տեսահոլովակ)
Այս հոդվածը Մայքլ Ջեքսոնի Thriller տեսահոլովակի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Thriller (այլ կիրառումներ)։
Thriller անգլ.՝ Michael Jackson's Thriller | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | սարսափ ֆիլմ, երաժշտական ֆիլմ և զոմբիների մասին ֆիլմ |
Թվական | դեկտեմբերի 2, 1983 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Լենդիս |
Պրոդյուսեր | Ջորջ Ֆոլսի, Մայքլ Ջեքսոն և John Landis? |
Սցենարի հեղինակ | Մայքլ Ջեքսոն և Ջոն Լենդիս |
Դերակատարներ | Օլա Ռեյ և Վինսենտ Փրայզ |
Օպերատոր | Ռոբերտ Փեյնթեր |
Երաժշտություն | Ռոդ Թեմփերթոն |
Մոնտաժ | Մալքոլմ Քեմփբել |
Տևողություն | 45 րոպե |
Բյուջե | 1 100 000 $ |
![]() |
«Թրիլլեր»-ը 14 րոպեանոց տեսահոլովակ է, որը նկարահանվել է «Թրիլլիեր» երգի հիման վրա, այն թողարկվել է 1983 թվականի դեկտեմբերի 2-ին։ Այս ֆիլմ-տեսահոլովակը ստացել է մի քանի մրցանակ։ Երեխաներին խորհուրդ է տրվում նայել այն ծնողների ներկայության դեպքում։ Այն համարում են բոլոր ժամանակների լավագույն տեսահոլովակը[1][2][3]։ Ժամանակը ցույց է տվել, որ այս տեսահոլովակը մեծ ազդեցություն է ունեցել երաժշտության մեջ[1]։ Այն ընդգրկվել է Գիննեսի ռեկորդների գրքում, իբրև ամենահաջողված երաժշտական հոլովակ, որը վաճառվել է 9 մլն. օրինակով[4]։ 2009 թվականի այն ներառվել է ԱՄՆ-ի կոնգրեսի գրադարանի ֆիլմերի ցուցակում, սա առաջին տեսահոլովակն է, որը երբևէ արժանացել է այս պատվին, դրա շնորհիվ այն կպահպանվի ընդմիշտ որպես մշակութային, պատմական և էսթետիկական արժեք ունեցող ֆիլմ[5]։
Տեսահոլովակի խորեոգրաֆներն էին Մայքլ Ջեքսոնը և Մայքլ Փիթերսը (նա աշխատել է Մայքլի հետ Beat It տեսահոլովակի վրա)։ Րիք Բեյքերը օգնել է դերասանների մեյք ափի հարցում, թե տեսահոլովակում և թե ֆիլմում հնչում է Վինսենտ Փրայսի ծիծաղը։ Մայքլի կարմիր բաճկոնի դիզայնը պատկանում է Դեբորա Լենդիսին։
Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայքլը և իր զուգընկերուհին երեկոյան քայլում են այգում, Մայքլը հարցնում է իր ընտրյալին, կցանկանա նա կապել իր հետ իր ճակատագիրը և աղջիկը սիրով համաձայնվում է։ Մայքլը տալիս է նրան մատանին։ Դադար տալով նա զգուշացնում է, որ նա ուրիշների նման չէ։ Աղջիկը համաձայնվում է և ասում է, որ սիրում է Մայքլին։ Միաժամանակ երկնքում հայտնվում է լիալուսինը։ Մայքլը սկսում է դողալ և փոխակերպվում է դառնալով գայլամարդ։ Աղջիկը բղավում է փորձում է փախչել, գայլամարդը ոռնում է, հասնում է աղջկան և հարձակվում է նրա վրա։ Այդ պահին ողջ պատմվածքը տեղափոխվում է կինոթատրոնի սրահ, և հանդիսատեսը հասկանում է, որ այն ինչ նա տեսել էր քիչ առաջ ուղղակի սարսափ ֆիլմ էր։ Իսկ Մայքլը և իր զուգընկերունին նստած են դահլիճում և դիտում են ֆիլմը։
Աղջիկը շրջվում է և փաթաթվում է Մայքլին։ Վերջ ի վերջո նա չի դիմանում և լքում է կինոսրահը։ Չուզելով Մայքլը նույնպես լքում է կինոթատրոնը։ Նրանք դուրս են գալիս կինոթատրոնից և Մայքլը ուղղեկցում է աղջկան դեպի տուն։ Հնչում է երաժշտությունը։ Մայքլը երգ է երգում, որում պատմվում է ամենատարբեր հրեշների և հոգիների մասին, դրանով իսկ փորձելով վախեցնել ընկերուհուն, բայց աղջիկը ժպտում է հասկանալով, որ Մայքլը կատակում է։ Այդ ընթացքում նրանք քայլում էին գերեզմանոցի կողքով, նրանց շուրջը հողը սկսում է դողալ և շիրիմներից սկսում են դուրս գալ տարբեր դիակներ, որոնց զույգը չի նկատում։ Զոմբիները շրջապատում են սիրահարներին։ Մի պահ երաժշտությունը կանգ է առնում, լսվում են միայն դիակների ձայները։ Մաքլը և ընկերուհին բռնվում են միմյանցից, բայց հանկարծ աղջկը նկատում է, որ Մայքլն էլ է դարձել զոմբի և նրա դեմքին սարսափ է հայտնվում։ Մայքլը խառնվում է ամբոխի հետ և սկսում է հետապնդել աղջկան։ Փորձելով փախչել քայլող դիակներից, աղջիկը մտնում է մի լքված տուն և կողպում է դուռը։ Փորձելով ներս մտնել, հրեշները ջարդում են դռները և պատուհանները, հատակը և դուռը։ Աղջիկը հիստերիայի մեջ է։ Մայքլը զոմբիի կերպարով մոտենում է աղջկան և ձեռքով դիպչում է նրա ուսին։ Նա բղավելով շրջվում է, բայց հանկարծ հնչում է Մայլքի մեղմ ձայնը, աղջիկ շրջվում է դեպի Մայքլը և տեսնում է, որ շուրջը հասարակ սենյակ է, լույսը վառվում է, Մայքլը նորմալ մարդու տեսք ունի։ Պարզում է, որ նրան թվացել է այդ ամենը։ Նա գրկախառնվում է Մայքլի հետ և նրանք միասին լքում են սենյակը, վերջի պահին Մայքլը շրջվում է դեպի հանդիսատես և ժպտում է հրեշի դեմքով, նրա աչքերը այդ պահին դեղնում են և նմանվում են կատվի աչքերի, հնչում է Վինսենտ Փրայսի չարախինդ և աղիողորմ ծիծաղը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայքլ Ջեքսոն - Մայքլ
- Օլա Ռեյ - Մայքլի ընկերուհին
- Ջոն Քոմմանդ
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Grammy Award[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Կատեգորիա | Մրցանակ | Ծանոթագրություն |
---|---|---|---|
1985 | Best Video, Long Form | Հաղթել է | «Thriller» |
1984 | Լավագույն վիդեոալբոմ | Հաղթել է | Մայքլ Ջեքսոնի Թրիլլեր ստեղծումը |
MTV Award[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Կատեգորիա | Մրցանակ |
---|---|---|
1999 | Բալոր ժամանակների մեծագույն տեսահոլովակներ[6] | № 1 |
1984 | Best Overall Performance in a Video | Հաղթել է |
1984 | Լավագույն խորեոգրաֆիա (Michael Peters) | Հաղթել է |
1984 | Հանդիսատեսի ընտրություն | Հաղթել է |
Ընդօրինակողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զոմբիների պարը և վիդեոշարքի ակնարկումը դարձել են բազմաթիվ այլ տեսահոլովակների երևացող կամ թաքցված տարրրեր։
- Beatfreakz "Somebody's watching me", 2006 - տեսահոլովակը Թրիլլերի ռիմեյքն է, իր հերթին երգը նույնպես շատ նման է Թրիլլեր երգին
- Rihanna "Disturbia", 2008։ նման խորեոգրաֆիա
- Ledy Gaga "Bad Romance" նման խորեոգրաֆիա
Կիքսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- երբ Ջեքսոնը և իր ընկերուհին քայլում են գերեզմանոցի կողքով, էկրանի վերևի հատվածում կարելի է տեսնել լուսարձակ, որը փոխարինում լուսնի արձակած լույսը
- Երբ Ջեքսոնը զոմբի է դառնում, նա սկսում է պարել, իսկ երբ նա սկասում է երգել, ապա նրա դեմքը մարդու դեմք է, հաջորդ կադրում նա նորից դառնում է զոմբի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.msnbc.msn.com/id/24282347/
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 7-ին։ Վերցված է 2010 թ․ ապրիլի 23
- ↑ http://www.manchestereveningnews.co.uk/news/s/1122801_a_farewell_to_the_king_of_pop
- ↑ Guinness World Records (2006)
- ↑ http://new.music.yahoo.com/michael-jackson/news/jackson-quot-thriller-quot-film-picked-for-u-s-registry--61980767(չաշխատող հղում)
- ↑ MTV: 100 Greatest Music Videos Ever Made
Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|