Մայքլ Ջեքսոնի շրջագայություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Ջեքսոնի համերգային շրջագայությունները սկիզբ են առնում The Jackson 5 խմբի կազմում, որի առաջի համերգը անց է կացվել ԱՄՆ-ի քաղաքներում 1970 թվականի վերջում։ Որից հետո եղբայրները ևս երեք համերգային շրջագայություն են ունեցել հայրենիքում, այնուհետ եղել են հաջողակ շրջագայություններ Եվրոպայում 1972 թվականին, իսկ 1973 թվականի այլ մայրցամաքներում։

Motown-ից Epic Records փոխադրվելուց և անվանումը փոխելուց հետո, խումբը Եվրոպայում նոր շրջագայություն ունեցավ, որի ժամանակ հանդես եկավ Եղիսաբեթ II-ի համար նույնպես[1]։ 1978 թվականի նրանք ցուցադրեցին Interim ելույթների շարքը։ 1978 թվականի դեկտմեբրի 17-ին թողարկվեց Destiny ալբոմը, իսկ մեկ ամիս անց մեկնարկեց համերջային շրջագայությունը։ 1981 թվականի ԱՄՆ-ի 36 քաղաքներում ցուցադրվեց Triumph Tour-ը։ Եղբայրների հաջորդ շրջագայությունը տեղի ունեցավ 1984 թվականին այն բանից հետո, երբ թողարկվեց Victory ալբոմը, իսկ Մայքլը որպես սոլո երգիչ թողարկեց Thriller-ը։ Victory Tour-ը ներառեց իր մեջ 55 համերգ ԱՄՆ-ում և Կանադայում, և հավաքեց 75 միլիոն դոլլար։ Այս շրջագայությունը եղբայրների վերջին համատեղ հյուրախաղերն էին։

Ջեքսոնի առաջին համաշխարհային սոլո շրջագայությունը սկսվեց 1987 թվականի սեպտեմբերի 12-ին Տոկիոյում։ Bad World Tour դարձավ ֆինանսական առումով ամենահաջողակ շրջագայությունը ողջ պատմության ընթացքում, ինչպես նաև ամենահաճախվողը։

Համերգների հաջորդ շրջանը՝ Dangerous World Tour-ը, մեկնարկեց 1992 թվականին, այն տևեց մինչ 1993 թվականը, չնայած այն փաստին, որ համաերգների հաճախելիությունը շատ էր, Ջեքսոնը որոշեց կրճատել հյուրախաղերը։ Դա կապված էր Ջեքսոնի հոգեբանական իրավիճակի հետ, քանզի նա ծանր էր տանում 1993 թվականին ներկայացված մանկապղծության մեղադրանքը։ 1996-1997 թվականներին տեղի անցկացվեց HIStory World Tour-ը, որը ներառեց 82 համերգ։ Այս շրջագայությունը, որը հաճախեցին ավելի քան 4,4մլն․ մարդ, դարձավ Ջեքսոնի վերջին համերգային շարքը։ Երգիչը մահացավ ավելի քիչ քան 3 շաբաթ մինչ նրա նոր This Is It շրջագայությունը [2]։

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

The Jackson 5[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Տևողություն Ելույթների
քանակ
1970 The Jackson 5 Առաջին համազգային շրջագայություն Հոկտեմբերի 9, 1970 – Դեկտեմբեր 1970 (ԱՄՆ)
Ճշգրիտ թիվը անհայտ է
The Jackson 5 ուղևորվել են իրենց առաջին շրջագայությանը Հոկտեմբերի 9-ին, 1970. Նրանք ելույթ են ունեցել ԱՄՆ-ի քաղաքներում՝ Բոստոնում, Սինսիննանտիում և Նյու Յորքում, նրանք գերազանցեցին բոլոր սպասուները և սահմանեցի ռեկերդ, Բուֆֆալո քաղաքում պլանավորված համերգը չեղյալ հայտարարվեց Մայքլի հասցեին եկած սպանության սպառնալիքի հետևանքով, 9000 երկրպագու չտեսավ այդ համերգը.[3][4]
1971 The Jackson 5 ԱՄՆ շրջագայություն 1971 թվականի կեսեր – Սեպտեմբերի 12, 1971 (ԱՄՆ)
40
5 եղբայրները համերգ ունեցան ավելի քան 40 քաղաքներում, դրանց թվում էին Ֆիլադելֆիան և Նյու Յորքը։[3][5]
1971 The Jackson 5 ԱՄՆ շրջագայություն Դեկտեմբեր 1971 – Հունվարի 1972 (ԱՄՆ)
Ճշգրիտ թիվը անհայտ է
Նրանց 3-րդ շրջագայության շրջանակներում նրանք ելույթ ունեցան 50 քաղաքներում.[3][6]
1972 The Jackson 5 Եվրոպական շրջագայություն Նոյեմբեր 1972 (Եվրոպա)
Ճշգրիտ թիվը անհայտ է
12օրյա շրջագայության ընթացքում նրանք գերազանցեցին The Beatlesի կողմից սահմանված ռեկորդները։ Նրանք հանդես եկան Էլիզաբեթ Թագուհու համար։[3][7]
1973 The Jackson 5 Համաշխարհային շրջագայություն ՄԱրտ 1973 – Փետրվար 1975 (Համաշխարհային)
Ճշգրիտ թիվը անհայտ է
Կվինտետի առաջին համաշխարհային շրջագայությունը տրեց 2 տարի։ Նրան ելույթներ ունեցան Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Հարավային Ամերիկայում, Հոնգ Կոնգում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում։[3]

The Jacksons[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Տևողություն Ելույթների
քանակ
1977 Եվրոպական շրջագայություն Մայիս 1977 (Եվրոպա)
Ճշգրիտ թիվը անհայտ է
Նրանք ելույթ ունեցան Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլլանիայում և Մեծ Բրիտանիայում, այդ շրջագայությունը տևեց 2,5 շաբաթ։ Մեծ Բրիտանիայում նրանք Ռոյալ Քոմմանդ Փերֆոմանսի բեմից երգում էին Էլիզաբեթ Թագուհու համար։[3][8]
1978 Interim շրջագայություն Հունվար 1978 (ԱՄՆ և Եվրոպա)
Ճշգրիտ թիվը անհայտ է
Այդ կարճաժամկետ շրջագայությունը ընդգրկեց ԱՄՆ-ն և Եվրոպան։[3][9]
1979 Destiny շրջագայություն Հունվարի 22, 1979 – Սեպտեմբերի 26, 1979 (Համաշխարհային)
123
Նրանք ելույթունեցան ԱՄՆ-ի 80 քաղաքներում, Ֆրանսիայում, Հոլլանդիայում, Շվեցարիայում, Քենիայում և Մեծ Բրիտանիայում։ Պլանավորված համերգներից մի քանիսը չեղյալ հայտարարվեցին, քանի որ Մայքլը գրիպպով հիվանդացավ։[3][10]
1981 Triumph շրջագայություն Հուլիսի 9, 1981 – Սեպտեմբերի 26, 1981 (Մեծ Բրիտանիա)
39
Այս շրջագայությունը ճանաչվեց 1970-1980 թվականի լավագույն շուներից մեկը, շահույթը կազմեց շուրջ $5.5 մլն.։[3][11]
1984 Victory շրջագայություն Հուլիսի 6, 1984 – Դեկտեբբերի 9, 1984 (ԱՄՆ և Կանադա)
55
Victory շրջագայությունը սկսվեց The Jackson's խմբի Victory ալբոմի և Մայքլի Thriller ալբոմի թողարկումներից հետո։ Շրջագայությունը հավաքեց 2 մլն. հանդիսատես և $75 մլն.։[3][12]

Մայքլ Ջեքսոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Տևողություն Ելույթների
քանակ
1987 Bad համաշխարհային շրջագայություն Սեպտեմբերի 12, 1987 – Հոկտեմբերի 12, 1987 (Ճապոնիա)
Նոյեմբերի 13, 1987 – Նոյեմբերի 28, 1987 (Ավստրալիա)
Փետրվարի 23, 1988 – Մայիսի 6, 1988 (Հյուսիսային Ամերիկա)
Մայիսի 23, 1988 – Սեպտեմբերի 11, 1988 (Եվրոպա)
Սեպտեմբերի 26, 1988 – Նոյեմբերի 11, 1988 (Հյուսիսային Ամերիկա)
Դեկտեմբերի 9, 1988 – Դեկտեմբերի 26, 1988 (Ճապոնիա)
Հունվարի 16, 1989 – Հունվարի 27, 1989 (Հյուսիսային Ամերիկա)
123
Bad համաշխարհային շրջագայությունը Մայքլի առաջին սոլո շրջագայությունն էր։ Այս սկսվեց Տոկիոյում և տևեց 16 ամիս։ Մայքլը երգեց 15 երկրում իր 4 մլն. երկրպագուների համար։ 7 համերգ Լոնդոնում, լրիվ վաճառված տոմսերով շոու Ուիմբլդոն ստադիոնում, ավելի քան կես միլիոն հանդիսատես, նրանց թվում էր Դայանա, Ուելսի Արքայադուստրը և Չարլզ Արքայազնը։ Այս շրջագայությունը ճանաչվել է բոլոր ժամանակների ամենահաջողված շրջագայությունը։[13][14][15]
1992 Dangerous համաշխարհային շրջագայություն Հունիսի 27, 1992 – Հոկտեմբերի 1, 1992 (Եվրոպա)
Դեկտեմբերի 12, 1992 – Սեպտեմբերի 11, 1993 (Ասիա)
Սեպտեմբերի 15, 1993 – Նոյեմբերի 11, 1993 (Հյուսիսային Ամերիկա, Հարավային և Ասիա)
69
69 համերգից բաղկացած Dangerous World Tour-ին մասնակցեց 3.5 մլն. երկրպագու։ Արտասովոր և շատ հետաքրքիր այդ շոուի դեկորացիաների համար 20 բեռնատար ինքնաթիռ էր թռչում ամբողջ աշխարհով։ Մանկապղծության մեջ նրան մեղադրելու պատճառով, Մայքլը չեղյալ հայտարարեց մնացած համերգները։[13][16][17][18]
1996 HIStory համաշխարհային շրջագայություն Սեպտեմբերի 7, 1996 – Հունվարի 4, 1997 (Համաշխարհային)
May 31, 1997 – Հոկտեմբերի 15, 1997 (Եվրոպա և Աֆրիկա)
82
The HIStory-ն Մայքլի վերջին շրջագայությունն էր։ Այն սկսվեց Պրահայում (Սեպտեմբերի 7, 1996 թ.)։ Այդ շրջագայությանը մասնակցեց 4.5 մլն. երկրպագու, 58 քաղաքից, 35 երկրում։ Այն ավարտվեց Դուբայում (Հոկտեմբերի 15ին, 1997 թ.)։[13][19][20]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Nelson George անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. Tourtellotte Bob. (26 июня 2009)։ «World mourns Michael Jackson»։ Ռոյթերս։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-13-ին։ Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25–ին 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 Brooks, p. 80
  4. Grant, p. 15
  5. Grant, p. 17
  6. Grant, p. 18
  7. Grant, p. 22
  8. Grant, p. 37
  9. Grant, p. 40
  10. Grant, p. 42
  11. Grant, p. 55
  12. Grant, p. 83
  13. 13,0 13,1 13,2 Brooks, p. 81
  14. Grant, pp. 104–105
  15. Grant, p. 123
  16. Grant, p. 149
  17. Grant, pp. 168–169
  18. Taraborrelli, p. 504
  19. Grant, p. 188
  20. Grant, p. 202