1996 թվականի սեպտեմբերի 7-ին Պրահայի «Լետնա» կայացավ շրջագայության բացումը, որին ներկա էին 125,000 հանդիսատես։ Այս համաշխարհային շրջագայության առաջին մասը վերջացավ 1997 թվականի հունվարին Հոնոլուլույում, իսկ նույն տարվա մայիսի 31-ին Բրեմենում սկսվեց երկրորդ մասը։ Շրջագայության այս հատվածը ավարտվեց 1997 թվականի հոկտեմբերին Հարավային ԱմերիկայիԴուբրան քաղաքում։ Ջեքսոնը ելույթ ունեցավ 82 համերգների շրջանակներում, որոնց ներկա էին 4,5 մլն.-ից ավել հանդիսատես 58 քաղաքում, 35 երկրներում և 5 մայրցամաքներում։ Միջինը մեկ համերգին ներկա էին 54,878 մարդ։ 1996 թվականին Սեուլում կայացած համերգը նկարահանվել և թողարկվել է «Sony Music» ընկերության կողմից[1]։