Ջո Պեշի
![]() | |||||
---|---|---|---|---|---|
![]() | |||||
Հասակը | 163 սմ | ||||
Ծնվել է | փետրվարի 9, 1943 (81 տարեկան) | ||||
Ծննդավայր | Նյուարկ, Նյու Ջերսի, ![]() | ||||
Կրթություն | Belleville High School? | ||||
Քաղաքացիություն | ![]() | ||||
Ազգություն | ![]() | ||||
Կրոն | ռոմանական կաթոլիկ[1] | ||||
Մասնագիտություն | Դերասան | ||||
Ակտիվ շրջան | 1961–այժմ | ||||
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Քրեական | ||||
Ընտրանի | "Մի անգամ Ամերիկայում", "Մահացու զենք 2", "Տանը մենակ" | ||||
Ամուսին(ներ) | Կլաուդիա Հարո (ամուսնալուծված) (1 երեխա) | ||||
Համատեղ ապրող(ներ) | Angie Everhart? | ||||
Երեխա(ներ) | 1 երեխա | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
|
Ջո Պեշի (լրիվ անունը՝ Ջոզեֆ Ֆրանչեսկո ԴեԼորես Էլիոտ Պեշի (անգլ.՝ Joseph Francesco DeLores Eliot Pesci, փետրվարի 9, 1943[3][4], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասան և երգիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջո Պեշին ծնվել է 1943 թվականին, ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում՝ վարորդ Անջելոյի և վարսավիր Մերիի ընտանիքում[5]։
Առաջին դերը կինոյում խաղացել է 1975 թվականին ցածր բյուջե ունեցող «Հոգիների հավաքողը» քրեական ֆիլմում։
Մարտին Սկորսեզեի «Կատաղած ցուլ» (1980) ֆիլմում կերտած բռնցքամարտիկի եղբայր Ջոու ԼաՄոտտի հերոսի դերի համար ստացել է BAFTA մրցանակ «Լավագույն նորեկ» անվանակարգում, նաև առաջադրվել Օսկարի։ Այդ ֆիլմից հետո Ռոբերտ Դե Նիրոյի հետ միասին դառնում է Սկորսեզեի սիրված դերասաններից մեկը։
Իսկ ահա 1990 թվականին կրկին հանդես գալով Մարտին Սկորեսեզի մեկ այլ հայտնի «Փառավոր տղաներ» ֆիլմում խաղացած գանգստեր Թոմի ԴեՎիտոյի դերի համար ստանում է Օսկար, որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։
Մնացած հայտնի ֆիլմերն են «Մենակ տանը», «Մենակ տանը 2», «Իմ զարմիկ Վիննին», «Ջոն Քեննեդի. Կրակոց Դալլասում», «Մահացու զենք 2», «Մահացու զենք 3», «Մահացու զենք 4», «Բրոնքսյան պատմություն», «Կազինո» և այլն։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1988-1992 թվականներին Ջո Պեշին ամուսնացած է եղել Կլաուդիա Մարտե Հարոյի, և ունեցել է մեկ աղջիկ՝ Տիֆանի։ 2007-2008 թվականներին հանդիպել է 37-ամյա մոդել Էնջի Էվերհարտի հետ[6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր թվով խաղացել է 38 ֆիլմում։
Առավել նշանավորներն են.
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր թվով ստացել է 12 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 7-ի։
- 1980 - ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդ - Երկրորդ պլանի լավագույն դերասան, «Կատաղած ցուլ»
- 1981 - ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային ժողով - Երկրորդ պլանի լավագույն դերասան, «Կատաղած ցուլ»
- 1982 - BAFTA, գլխավոր դերի լավագույն դեբյուտ
- 1990 - ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդ - Երկրորդ պլանի լավագույն դերասան, «Փառավոր տղաներ»
- 1991 - Օսկար - Երկրորդ պլանի լավագույն դերասան, «Փառավոր տղաներ»
- 1993 - Ամերիկյան կատակերգական մրցանակ - Լավագույն կատակերգական տղամարդու գլխավոր դեր «Իմ զարմին Վիննին» և այլն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://hollowverse.com/joe-pesci/
- ↑ 1991 | Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ FILM; Joe Pesci? That Guy Is Some Kind of Character
- ↑ «Joe Pesci To Wed Angie Everhart». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Պեշի» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1943 ծնունդներ
- Փետրվարի 9 ծնունդներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Նյու Ջերսիում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Հոլիվուդյան դերասաններ