Կեղծ գայթակղություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կեղծ գայթակղություն
The Good Shepherd
Կեղծ գայթակղություն.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրքրեական, դրամա և մարտաֆիլմ
Թվականդեկտեմբերի 11, 2006[1] և փետրվարի 15, 2007[2]
Լեզուանգլերեն և գերմաներեն
ՌեժիսորՌոբերտ Դե Նիրո
ՊրոդյուսերՋեյմս Ջի Ռոբինսոն, Ռոբերտ Դե Նիրո, Ջեյն Ռոզենթալ և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա
Սցենարի հեղինակԷրիկ Ռոթ
ԴերակատարներՄեթ Դեյմոն, Անջելինա Ջոլի, Ուիլյամ Հերթ, Ալեք Բոլդուին, Ռոբերտ Դե Նիրո, Բիլլի Քրուդալ, Մայքլ Գեմբոն, Timothy Hutton?, Ջո Պեշի, Ջոն Թուրթուրո, Լի Փեյս, Գաբրիել Մահթ, Էդի Ռեդմեյն, Laila Robins?, Մարտինա Գեդեկ, Ջոշ Փենս, Keir Dullea?, Jerry Coyle?, Թեմմի Բլանչարդ[3], Մայքլ Արդեն[3], John Sessions?[3], Մարկ Իվանիր[3], Jason Butler Harner?[3], Ջեյմս Ֆոլքներ[3], Լիա Քեբեդե[3], Նիլ Հաֆ[3], Aaron Michael Lacey?[3], Amy Wright?[3], Robert Prescott?[3], Ադոլֆ Հիտլեր[3] և Wally Dunn?[3]
ՕպերատորՌոբերտ Ռիկարդսոն
ԵրաժշտությունBruce Fowler?
ՄոնտաժՏարիք Անվար
Պատմվածքի վայրԿոնեկտիկուտ
ԿինոընկերությունMorgan Creek Productions, TriBeCa Productions և American Zoetrope
Տևողություն167 րոպե
Պաշտոնական կայքէջ

Կեղծ գայթակղություն ((անգլ.՝ The Good Shepherd), ԱՄՆ, 2006 թվական), Ռոբերտ Դե Նիրոյի դրամատիկ թրիլլերն է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև սառը պատերազմի տարիների լրտեսության մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սկիզբը մեզ տանում է 1939 թվական, երբ Յեյլի համալսարանի ուսանող Էդվարդ Ուիլսոնը (Դեյմոն) մասնակցում է «Գանգեր և ոսկորներ» գաղտնի առաջադրանքին, որը ներառում էր ամերիկյան ապագա քաղաքական վերնախավը։ Հավատարման երդում տալով՝ նա իր նոր ընկերներին պատմում է գաղտնիքը, որ մինչ այդ պահը ոչ ոքի չէր վստահել։ Էդվարդի կարծիքով՝ դա կապված է նաև իր հոր մահվան հետ՝ ամերիկյան ռազմածովային բանակի սպայի, ով իրականում մահացել էր ոչ թե զենքի մաքրման ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի, այլ ինքնասպանության պատճառով։

Գաղտնի ընկերությանը միանալու արարողությունից հետո ավագ անդամներից մեկը հայտնում է Ուիլսոնին, որ մինչև ծովակալի մահը պարբերաբար ստուգումներ էին անցկացվել՝ պարզելու նրա հավատարմությունն ընթացիկ կառավարությանը։ Համալսարանն ավարտելուց հետո Էդվարդն ամուսնանում է Մարգարետ Ռասսելի հետ (Անջելինա Ջոլի), ով նրանից երեխայի է սպասում։ Ուիլսոնո գեներալ Սալլիվանից (Դե Նիրո) ԱՄՆ-ի՝ մարտավարական առաջադրանքների կատարման ընկերության Լոնդոնի մասնաճյուղում աշխատելու առաջարկ է ստանում։ Էդվարդն ընդունում է առաջարկը և մի շաբաթ անց, թողնելով երիտասարդ կնոջը, մեկնում Լոնդոն։ Որոշ ժամանակ անց նա հայտնվում է հետպատերազմյան Բեռլինում, որտեղ մասնակցում է ԽՍՀՄ-ի և կոալիցիայով ապագա խորհրդային երկրների հատուկ ծառայությունների ուժերի առերեսմանը։ Տեխնոլոգիական գերազանցության մարտում երկու կողմն էլ օգտագործում են տարբեր ազգությունների գիտնականների, նաև ազգայնամոլների(նացիստ)։ Այս շրջանում Էդվարդն առաջին անգամ առնչվում է խորհրդային լրտեսի հետ, որն աշխատում էր Ուլիսս կեղծանունով (Շտեֆանկո)։

Ուիլսոնը տուն է վերադառնում միայն վեց տարի անց և առաջին անգամ տեսնում որդուն։ Մարգարետը նրան ամուսնական անհավատարմությամբ էր սպասել։ Էդվարդը խոստովանում է, որ ինքն էլ է նման մի սխալ գործել։ Գեներալ Սալլիվանի հետ հանդիպումից հետո Էդվարդը Կենտրոնական Ամերիկայի երկրներից մեկում մի առաջադրանք է ստանում, որտեղ ռուսները ևս իրենց «մասնակցությունն» ունեին։ Էդվարդն աշխատանքում միշտ ինչ-որ ուժեղ հակազդեցություն է նկատում, որը նա համարում էր խորհրդային լրտես Ուլիսի գործը։ Անցնում են ևս մի քանի տարիներ, Էդվարդի համար դրանք Կենտրոնական հետախուզական վարչության (ЦРУ) և Պետական անվտանգության կոմիտեի (КГБ) միջև պատերազմի տարիներ էին։ Նա չի տեսնում, թե ինչպես է մեծանում որդին, որը նույնպես Յեյլի համալսարանում «Գանգեր և ոսկորներ»-ին է անդամակցում։ Ուիլսոն-կրտսերը արդեն Կենտրոնական հետախուզության լրտես դառնալու առաջարկ ունի։ Մարգարետը կտրականապես դեմ է դրան։ Նրա և Էդվարդի միջև վերջնական վիճաբանություն է լինում։

Սառը պատերազմը և լրտեսական առաջադրանքները շրջադարձեր են ընդունում։ Կենտրոնական հետախուզական վարչությունը ձախողում է Սվինեյում առաջադրանքը։ Տեղեկատվություն տեղափոխելիս ռուսները նկատում են Ուիլսոն-Կրտսերին՝ հոր խոսակցությունը լսելիս։ Այստեղ գլխավոր «դերը» խաղում է նրա սիրած աղջիկը, ով, պարզվում է, որ խորհրդային լրտես էր։ Երիտասարդ Ուիլսոնը չի հավատում դրան և պատրաստվում է ամուսնանալ աղջկա հետ։ Փորձելով հասկանալ տեղի ունեցածը և թաքցնել տղայի դավաճանությունը՝ Էդվարդը գնում է Ուլիսի հետ ուղիղ հաղորդակցման։ Ուլիսը ստանում է հաղթական առաջադրանքը, Էդվարդը՝ տղայի համբավը։ Հաղթական խաղաքարտերը կարող էին վերադարձվել։ Սառնաչյուն համաձայնության երկու հակառակորդները սպանում են հարսնացուին հարսանիքից առաջ։ Որոշ ժամանակ անց, Ալենի՝ ֆինանսական սկանդալի պատճառով հրաժարականից հետո, Էդվարդ Ուրիլսոնին առաջարկում են դառնալ Կենտրոնական հետախուզական վարչության նոր տնօրենը։ Ֆիլմի վերջում նա լքում է իր հին աշխատասենյակը և մեկնում հետախուզական աշխատանքի ղեկավարման նոր թև՝ ժողովրդավարության համար պատերազմում նոր հաղթանակներ տանելու։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Անջելինա Ջոլի Մարգարետ Ուիլսոն
Ալեք Բոլդուին Սեմ Մյուրակ
Մեթ Դեյմոն Էդվարդ Ուիլսոն
Բիլլի Կրադար Արչ Կրամինգս
Ռոբերտ Դե Նիրո Բիլլ Սալլիվան
Մայքլ Գեմբոն Բժիշկ Ֆրեդերիկս
Ուիլյամ Հյորթ Ֆիլիպ Ալլեն
Թիմոթի Հատտոն Թոմաս Ուիլսոն
Ջո Փեշի Ժոզեֆ Փալմի
Օլեգ Շտեֆանկո Ուլիս
Ջոն Տուրտուրո Ռեյ Բրոկկո
Թեմի Բլանշար Լորա
Գաբրիել Մահտ Ջոն Ռասսել

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]