Լիա Քեբեդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիա Քեբեդե
ամհարերեն՝ ሊያ ከበደ
Դիմանկար
Ծնվել էմարտի 1, 1978(1978-03-01) (45 տարեկան)
ԾննդավայրԱդիս Աբեբա, Եթովպիա
Քաղաքացիություն Եթովպիա
ԿրթությունՃեմարան Գեբրե-Մարիամ
Մասնագիտությունմոդել, դերասանուհի, դիվանագետ և նորաձևության դիզայներ
ԱմուսինKassy Kebede?[1]
Զբաղեցրած պաշտոններդեսպան
Պարգևներ և
մրցանակներ
Կայքliyakebede.com
 Liya Kebede Վիքիպահեստում

Լիա Քեբեդի (ամհարերեն՝ ሊያ ከበደ, անգլ.՝ Liya Kebede), եթովպիացի սուպերմոդել, դերասանուհի, դիզայներ։

2005 թվականից հանդիսանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Մոր և մանկան առողջության հարցերով դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիա Քեբեդեն ծնվել է Եթովպիայի Ադիս Աբեբա քաղաքում, 1978 թվականի մարտի 1-ին։ Նա ազգությամբ ամհարա է[2] և հանդիսանում է ընտանիքի միակ դուստրն է, ունի չորս եղբայր։

Դպրոցական տարիներից Լիան երազել է մոդելային բիզնեսի մասին։ 15 տարեկանում նրա լուսանկարն առաջին անգամ հայտնվել է ամսագրի շապիկին։ Ուսումն ավարտելուց հետո նա տեղափոխվել է Ֆրանսիա, այնուհետև՝ ԱՄՆ[3]։

1995 թվականից սկսել է նկարահանվել գովազդներում, իսկ մեկ տարի անց՝ նորաձևության ցուցադրություններում։ 2005 թվականի գարնանը և ամռանը նրա լուսանկարը տպագրվել է «Վոգ» կանանց նորաձևության մասին ամերիկյան հրատարակության շապիկին։ Ֆորբս ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագիրի տվյալներով 2007 թվականին նրա անունը դասվել է ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկի 11-րդ հորիզոնականում։

Նկարահանվել է «Զենքի բարոն», Կեղծ գայթակղություն, «Անապատի ծաղիկը», «Սև ոսկի», «Ջունգլիների կանչը։ Փնտրում եմ Մարսուպիլամին», «Կապիտալ», «Լավագույն առաջարկ» և այլ հայտնի ֆիլմերում։

Լիան հիմնել է «Լիա Քեբեդե» հիմնադրամը, որի առաքելությունն է նվազեցնել մայրական, նորածինների և երեխաների մահացությունը Եթովպիայում և ամբողջ աշխարհում։ Առողջապահական կենտրոնում, որի հետ աշխատել է իր հիմնադրամը, հիվանդանոցային ծննդաբերությունները 12 ամսվա ընթացքում աճել են ավելի քան 50%-ով[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2013 թվականներին Լիան ամուսնացած է եղել Քեսի Քեբեդեի հետ։ Զույգը բաժանվել է 2013 թվականին, իսկ 2015 թվականին ամուսնալուծվել։ Նրանք ունեն երկու երեխա[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]