Լի Փեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լի Փեյս
Lee Pace - Guardians of the Galaxy premiere - July 2014 (cropped).jpg
Ծնվել էմարտի 25, 1979(1979-03-25)[1] (42 տարեկան)
ԾննդավայրChickasha, Օկլահոմա, ԱՄՆ
ԿրթությունՋուլիարդ դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան

Լի Գրիներ Փեյս (անգլ.՝ Lee Grinner Pace, մարտի 25, 1979(1979-03-25)[1], Chickasha, Օկլահոմա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների դափնեկիր, որն առավել հայտնի է «Ցպահանջ մեռյալներ» (2007-2009) և «Կանգնիր և այրվիր» (2014-2017) սերիալներում կատարած գլխավոր դերերով, ինչպես նաև «Հոբիթ» եռագրությունում Թրանդուիլի և «Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք»-ում՝ Ռոնան Մեղադրողի դերերով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեյսը ծնվել է Օկլահոմա նահանգում՝ Չիկաշում՝ դպրոցական ուսուցչուհի Շարլոտա Փեյսի (Կլոքլերի) և ինժեներ Ջեյմս Ռոյա Փեյսի ընտանիքում։ Մանկության տարիներին մի քանի տարի անցկացրել է Սաուդյան Արաբիայում, որտեղ նրա հայրն աշխատել է նավթահանող ընկերությունում, հետո ընտանիքը տեղափոխվել է Հյուստոն (Տեխասի նահանգ)։ Այստեղ Փեյսը ժամանակավորապես թողել է դպրոցը, որպեսզի մասնակցի Էլլի հյուստոնյան թատրոնի բեմադրություններին («Սարդոստայն» (The Spider’s Web) և «Հույները» (The Greeks)): Հետո՝ 1997 թվականին, ավարտել է Ջուլիարդի դրամայի դպրոցը, որտեղ մասնակցել է մի քանի պիեսների բեմադրությունների՝ «Ռոմեո և Ջուլիետ» (Ռոմեո), «Ռիչարդ 3-րդ» (գլխավոր) և «Հուլիոս Կեսար» (Կասիա)։ Ջուլիարդի դպրոցում տարբեր ժամանակներում սովորել են այնպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են Ռոբին Ուիլյամսը, Քևին Սփեյսին, Օսկար Այզեկը, Ջեսիկա Չեսթեյնը, Վիլյամ Հերթը, Վել Քիլմերը, Էլիզաբեթ Մակգովերնը, Ուես Բենտլին և ուրիշներ։ Դպրոցում Փեյսը Էնթոնի Մաքիի և Թրեյսի Թոմսի համադասարանցին էր։ Klein High School-ի (որն ավարտել է Լի Փեյսը) շրջանավարտների շարքում են նաև երգիչ Լայլ Լովետը, դերասանուհիներ Շերի Սթրինգֆիլդը և Լին Քոլինզը, դերասան Մեթ Բոմերը և օլիմպիադայի չեմպիոնուհի Լորա Ուիլքինսոնը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիարդի դպրոցը բակալավրի աստիճանով ավարտելով՝ Լի Փեյսը սկսել է մասնակցել արտաբրոդվեյական թատրոնների բեմադրություններին՝ ներառյալ Կիթ Բունինի պիեսի հիման վրա բեմադրված «Հոլստ Կրեդո»-ն և «Չորրորդ քույր»-ը։ Քրեյգ Լուկասի պիեսի հիման վրա բեմադրած «Փոքր ողբերգություն» բեմականացումում դերի համար «Լավագույն դերասան» կատեգորիայում առաջադրվել է Լյուսիլ Լորտելի անվան մրցանակի։ 2006 թվականին Փեյսը մասնակցել է ըստ Փիթեր Մորիսի պիեսի «Guardians» բեմադրությունում, որը բերել է նրան նույն կատեգորիայում Լյուսիլ Լորտելի անվան մրցանակի երկրորդ անվանակարգը։

Լի Փեյսի առաջնաելույթը կայացել է Բրոդվեյում 2011 թվականի ապրիլի 19-ին՝ «Սովորական սիրտ» բեմականացման նախադիտման ժամանակ։ Ապրիլի 27-ին Նյու Յորքի Golden Theatre-ում կայացել է պաշտոնական պրեմիերան։ Ընդհանուր առմամբ խաղացել է «Սովորական սիրտ»-ի 96 ներկայացումում. դերասանի վերջին ելույթը եղել է 2011 թվականի հուլիսի 10-ին։ Այս ամբողջ ժամանակում Լի Փեյսը կատարել է Բրյուս Նիլսի դերը։

Փեյսը որպես դերասան ընտրվել է ըստ Լուիս Նորի պիեսի «Ոսկե դար» բեմադրությունում կոմպոզիտոր Վինչենցո Բելլինիի դերի համար։ Ներկայացման ցուցադրության նախադիտումը մեկնարկվել է 2012 թվականի նոյեմբերի 15-ին։ Դրամատուրգ Թերենս Մակնոլիի պիեսի հիման վրա բեմականացված «Ոսկե դար»-ի պաշտոնական մեկնարկը կայացել է 2012 թվականի դեկտեմբերի 4-ին Manhattan Theatre Club-ում[2]։ Սկզբում ցուցադրության նախադիտումը ծրագրով պետք է լիներ նոյեմբերի 13-ին, բայց երկու ցուցադրությունները Սենդիի փոթորկի պատճառով չեղարկվել են[3]։

«Հրեշտակներն Ամերիկայում» բրոդվեյական ներկայացմում կատարել է Ջո Փիթի դերը։ Ցուցադրության նախադիտումը սկսվել է 2018 թվականի փետրվարի 23-ին Նիլ Սայմոնի թատրոնում։ Պաշտոնապես շոուն բացվել է 2018 թվականի մարտի 25-ին[4]։

Կինո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Փեյսն առաջին անգամ ճանաչում է ստացել «Զինվորի ընկերուհին» ֆիլմում խաղացած Կալպերնի Ադամսի դերի շնորհիվ, որի սյուժեն հիմնված է տրանսգենդեր կնոջ և զինվոր Բերի Ուինչելի իրական պատմության վրա։ Ֆիլմում մասնակցելու համար Փեյսը ստացել է «Գոտեմ» մրցանակ և առաջադրվել է մի քանի մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե գլոբուս»-ի[5]։

2006 թվականին Թոբի Ջոնսի, Դենիել Քրեյգի և Սանդրա Բուլոք խմբի հետ Փեյսը խաղացել է «Հիմար փառք» ֆիլմում։ Նույն թվականին նրան կարելի էր տեսնել Ռոբերտ դե Նիրոյի «Սահմանից դուրս» և «Կեղծ գայթակղություն» պատկերներում։ 2008 թվականին «Օրիորդ Պետիգրյուն ապրում է օրով» ռոմանտիկ կատակերգությունում Փեյսը Էմի Ադամսի և Ֆրենսիս ՄակԴորմանդի հետ կատարել է էպիզոդիկ դեր։ «Ցպահանջ մեռյալներ» (2007-2009) սերիալում մասնակցության համար Փեյսը առաջադրվել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ 2009 թվականին Լի Փեյսը Քոլին Ֆերտի, Ջուլիան Մուրի և Մեթյու Գուդի հետ միասին խաղացել է «Միայնակ տղամարդ» ռոմանտիկ դրամայում։ 2010 թվականին դերասանին կարելի էր տեսնել «Մի անգամ Հռոմում» և «Մարմադյուք» կատակերգություններում։

2012 թվականին Լի Փեյսը Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն» կինոեռագրության առաջին մասում կատարել է Չար անտառի անտառային էլֆերի թագավոր Թրանդուիլի դերը։ Հետո խաղացել է «Հոբիթ։ Սմոգի պարապուտը» և «Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը» վերմագրերով շարունակություններում։ 2012 թվականին Փեյսը խաղացել է «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2» ֆիլմում, Սթեֆան Մայերի «Լուսաբաց» վեպի էկրանավորման երկրորդ մասում, ինչպես նաև՝ Սթիվեն Սփիլբերգի և Դանիել Դեյ-Լուիսի հետ «Լինքոլն» կենսագրական դրամայի գլխավոր դերում։ 2014 թվականին, բացի հոբիթների մասին եռագրության եզրափակից մասից, Փեյսին կարելի էր տեսնել Marvel-ի «Գալակտիկայի պահապանները» ֆանտաստիկ արկածային ֆիլմի Ռոնան Մեղադրողի դերում։ «Կանգնիր և այրիր» (2014-2017) հեռուստասերիալում դերի համար Փեյսը ստացել է «Ուղեկից» մրցանակի անվանակարգ, որը շնորհել է Միջազգային ակադեմիայի մամուլը։

2019 թվականին Լի Փեյսը խաղացել է «Կապիտան Մարվել» և «Միլիոնանոց մեքենա» ֆիլմերում։ Հետագայում դերասանը կատարել է Ջոն Դելորեանի՝ DMC-12 ժամանակի մեքենա ստեղծողի դերը, որը «Հետ դեպի ապագա» կինոֆրանշիզի թողարկումից հետո դարձել է պաշտամունքային։

Լի Փեյսն երեք դերասաններից մեկն է, որոնք խաղացել են հինգ ֆիլմերում անընդմեջ և որոնցից յուրաքանչյուրը 100 մլն դոլար է վաստակել ամերիկյան վարձույթում։ Մյուս երկու դերասանները Ուիլ Սմիթն ու Ռոբերտ Դաունի կրտսերն են։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հարցազրույցի ժամանակ Իեն Մակկելլենը, որը Փեյսի հետ աշխատել է «Հոբիթ» ֆիլմի վրա, նրան անվանել է գեյ։ Մակկելլենի «աութինգ»-ը մամուլը նկարագրել է որպես սխալմունք և պատահականություն, քանի որ Փեյսն այդ պահին չի կատարել քամինգ աութ[6]։ 2018 թվականի փետրվարին Փեյսն ասել է, որ հարաբերություններ է ունեցել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանաց հետ, սակայն ինքն իր վրա որևէ պիտակ չի կախում[7]։ Նույն թվականի հունիսին քամինգ աութ է արել որպես գեյ[8]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2005 Սպիտակ կոմսուհի White Countess Քրեյն
2006 Հիմար փառք Infamous Ռիչարդ Հիկոք
Սահմանից դուրս The Fall Ռոյ Ուոլքեր /«Սև ավազակ»
Կեղծ գայթակղություն Good Shepherd Ռիչարդ Հեյս
2007 Բևեռային մարդ Polarbearman Չկա տվյալ Կարճամետրաժ ֆիլմ
2008 Օրիորդ Պետիգրյուն ապրում է օրով Miss Pettigrew Lives For A Day Մայքլ Պարդյու
2009 Միայնակ տղամարդ A Single Man Գրանտ
Կեղծաթուղթ Possession Ռոման
2010 Մի անգամ Հռոմում When In Rome Բրեդի Սաքս
Մարմադյուք Marmaduke Ֆիլ Ուինսլոու
Արարողություն Ceremony Ուիթ Կուտել
2011 Թակարդ The Resident Ջեք
30 հարված 30 Beats Մեթ
2012 Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2 Twilight Saga: Breaking Dawn, Part 2 Գարեթ
Լինքոլն Lincoln Ֆերնանդո Վուդ
Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն The Hobbit: An Unexpected Journey Թրանդուիլ
2013 Հոբիթ։ Սմոգի պարապուտը The Hobbit: The Desolation Of Smaug
2014 Գալակտիկայի պահապանները Guardians Of The Galaxy Ռոնան Մեղադրող
Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը The Hobbit: The Battle of the Five Armies Թրանդուիլ
2015 Ծրագիր The Program Բիլ Սթեյփլթոն
2017 Մնա ինձ հետ The Keeping Hours Մարկ
Հենրիի գիրքը The Book of Henry բժիշկ Դևիդ Դենիելս
Ապստամբություն Revolt Բո
2018 Երեկույթը միայն սկսվում է The Party’s Just Beginning Դեյլ
2019 Կապիտան Մարվել Captain Marvel Ռոնան Մեղադրող
2019 Միլիոնանոց մեքենա Driven Ջոն Դելորեան

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
1999 Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում Law & Order: Special Victims Unit Բենջիամին Թակեր «Guilt» էպիզոդ
2003 Զինվորի ընկերուհին Soldier’s Girl Կալպերնիյա Ադամս Հեռուստատեսային ֆիլմ
2007-2009 Ցպահանջ մեռյալներ Pushing Daisies Նեդ Նիկերսոն մշտական դեր 22 էպիզոդում
2014-2017 Կանգնիր և այրվիր Halt and Catch Fire Ջո Մաքմիլան մշտական դեր 40 էպիզոդում
2015 Մինդիի նախագիծը The Mindy Project Ալեքս «San Francisco Bae» էպիզոդ

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոլստ Կրեդո (2001) - Ուինսթոն
  • Չորրորդ քույր (2002) - Կոստյա, Լյոնա
  • Փոքր ողբերգություն (2004) - Հակիա
  • Guardians (2006) - English Boy
  • «24 Hour Plays» բոլորապտույտ (2010) - «The Bitch Downstairs» ներկայացում
  • Սովորական սիրտ (2011) - Բրյուս Նայլզ
  • Ոսկե դար (2012) - Վինչենցո Բելինի
  • Հրեշտակներն Ամերիկայում (2018), Նյու Յորք, Բրոդվեյ - Ջո Փիթ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակներ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2003 «Գոտեմ» մրցանակ դերասանական պոռթկում Զինվորի ընկերուհին Հաղթանակ
2004 Լյուսիլ Լորտելի անվան մրցանակ Լավագույն տղամարդկային դեր Փոքր ողբերգություն Առաջադրված
«Obie» մրցանակ Լավագույն կատարում Հաղթանակ
«Ոսկե գլոբուս» մրցանակ երկրորդ պլանի լավագույն տղամարդկային դեր մինի սերիալում, հեռուստասերիալում կամ հեռուստաֆիլմում Զինվորի ընկերուհին Առաջադրված
«Ուղեկից» մրցանակ Լավագույն տղամարդկային դեր մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում Առաջադրված
«Անկախ ոգի» մրցանակ Լավագույն տղամարդկային դեր Առաջադրված
2007 «Արծաթե արջ» Կինոյի զարգացման գործում ծանրակշիռ գեղարվեստական ավանդ (մնացած դերասանական կազմի հետ համատեղ Կեղծ գայթակղություն Հաղթանակ
«Ուղեկից» մրցանակ Լավագույն տղամարդկային դեր կատակերգությունում կամ մյուզիքլում Ցպահանջ մեռյալներ Առաջադրված
Լյուսիլ Լորտելի անվան մրցանակ Լավագույն տղամարդկային դեր Պաշտպաններ Առաջադրված
2008 «Ուղեկից» մրցանակ Հեռուստասերիալում, կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն տղամարդկային դեր Ցպահանջ մեռյալներ Առաջադրված
«Ոսկե գլոբուս» մրցանակ Հեռուստասերիալում, կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն տղամարդկային դեր Առաջադրված
Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ Լավագույն դերասան կատակերգական սերիալում Առաջադրված
«Սատուրն» մրցանակ Հեռուստատեսության լավագույն դերասան Առաջադրված
2014 «Ուղեկից» մրցանակ Լավագույն տղամարդկային դեր հեռուստասերիալում կամ դրամայում Կանգնիր և այրիր Առաջադրված
Ֆինիքսի կինոքննադատների միություն Լավագույն դերասանական անսամբլ Գալակտիկայի պահապանները Առաջադրված
Նևադայի կինոքննադատների միություն Լավագույն դերասանական անսամբլ Առաջադրված
2015 Դետրոյթի կինոքննադատների միություն Լավագույն դերասանական անսամբլ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. Golden Age Will Star Lee Pace, Bebe Neuwirth, Lorenzo Pisoni, Richard Easton, Eddie Kaye Thomas, Will Rogers and More
  3. GOLDEN AGE Delays Previews Until 11/15 Due to Hurricane Sandy
  4. Breaking News: Lee Pace Joins ANGELS IN AMERICA on Broadway
  5. «Lee Pace Biography»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-26-ին։ Վերցված է 2012-10-13 
  6. Tharrett Matthew (2014-01-04)։ «Did Ian McKellen Accidentally Out A Fellow “Hobbit” Actor?»։ Queerty 
  7. Moylan Brian։ «'Angels In America' Star Lee Pace on the Urgency of the Broadway Revival and the Importance of Gay Actors Playing Gay Roles»։ W Magazine (անգլերեն) 
  8. Schneier, Matthew (4 июня 2018)։ «Lee Pace Came Out Seven Times a Week. Then He Came Out for Real.»։ The New York Times (անգլերեն)։ Վերցված է 8 июня 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]