Jump to content

Մեթ Բոմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեթ Բոմեր
Ծնվել էհոկտեմբերի 11, 1977(1977-10-11)[1] (48 տարեկան)
ԾննդավայրWebster Groves, Սենտ Լուիս շրջան, Միսսուրի, ԱՄՆ[2][3]
ԿրթությունՔարնեգի Մելոն համալսարան[4][5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, դերասան և կինոպրոդյուսեր
Ծնողներմայր՝ Elizabeth Macy Staton?[6][7]
Պարգևներ և մրցանակներ

Մեթյու Սթեյթոն «Մեթ» Բոմմեր (անգլ.՝ Matthew Staton «Matt» Bomer, հոկտեմբերի 11, 1977(1977-10-11)[1], Webster Groves, Սենտ Լուիս շրջան, Միսսուրի, ԱՄՆ[2][3], ԱՄՆ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկյան դերասան, որը ճանաչվել է ի շնորհիվ «Սպիտակ օձիք» հեռուստասերիալի գլխավոր դերի։ Ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ «Սովորական սիրտ» (2014) հեռուստաֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար։

Մեթյու Բոմերը ծնվել է Հյուսթոնի արվարձան Սփրինգում, (Տեխաս)։ Նրա ծնողներն էին Սիսի և Ջոն Բոմերները[9]։ Սովորել է Հյուսթոնից դուրս գտնվող Քլեյնի միջնակարգ դպրոցում։ 2001 թվականին ավարտել է Փիթսբուրգի Քարնեգի-Մելոն համալսարանը, Փենսիլվանիա՝ արվեստի բակալավր աստիճանով[10]։

2001 թվականին, ավարտելով համալսարանը, Մեթյու Բոմերը տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ որոշ ժամանակ աշխատում է թատրոնում, որից հետո ոչ մեծ դերով սկսում է նկարահանվել ABC հեռուստաալիքի ցերեկային «Բոլորն իմ երեխաներն են» հեռուստասերիալում։ 2001-2003 թվականներին խաղացել է Բեն Ռիդի դերը «Ուղղորդող լույս» հեռուստասերիալում։

2005 թվականին Մեթյուն նկարահանվեց Շեննեն Դոերթիի «Հյուսիսային ափ» հեռուստասերիալում, ինչպես նաև Ջոդի Ֆոսթերի հետ՝ «Թռիչքի խաբկանք» ֆիլմում։

2006 թվականին նկարահանվեց «Տեխասյան սպանդ բենզասղոցով։ Սկիզբ» ֆիլմում, կարճատև «Կորածը» հեռուստասերիալում և մշտական հիմունքներով միացավ «Չակ» հեռուստասերիալին։

2009 թվականի հոկտեմբերի 23-ին մեկնարկեց «Սպիտակ օձիք» հեռուստասերիալը, որտեղ Բոմերը խաղում էր արվեստի գործերի նախկին գող և ներկայում ՀԴԲ-ում աշխատող Նիլ Քեֆրիի դերով[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարին լույս տեսած «Details» ամսագրին տված հարցազրույցում, որտեղ նրան ոչ առաջին անգամ հարցրեցին ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշման մասին, դերասանը հայտարարեց. «Ես չեմ մտահոգվում այն մասին, թե ինչ են մտածում իմ մասին մարդիկ. ես շատ երջանիկ եմ իմ անձնական կյանքում»[12]։ Նա հրաժարվեց մանրամասներ հրապարակել՝ ասելով. «Ես ունեմ աշխատանք և չեմ կարող փչացնել շոուում կերպարն իմ անձնական կյանքով»։ 2011 թվականի մարտին Մեթյու Բոմերը հայտնեց, որ նա ունի երեք երեխա ունի[13]։

2012 թվականի փետրվարին Բոմերը բացահայտում արեց՝ պաշտոնապես հաստատելով, որ ինքը միասեռական է և հարաբերություններ ունի հոլիվուդյան հրատարակիչ Սայմոն Հոլսի հետ[14][15]։ Բոմերն ու Հոլսն ապրում են միասին և դաստիարակում երեք երեխաների, որոնցից երկուսը երկվորյակներ են և ծնվել են փոխնակ մորից[16]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ս Բոլորն իմ երեխաներն են All My ChildrenՅան Քիփլինգ
2001 ս Ուղղորդող լույս Guiding LightԲեն Ռիդ
2003 ս Վերադարձնել մեռածներից Tru CallingԼյուկ Ջոնսոն
2004 ս Հյուսիսային ափ North ShoreՌոսս
2005 ֆ Թռիչքի խաբկանք FlightplanԷրիկ
2006 ֆ Տեխասյան սպանդ բենզասղոցով։ Սկիզբ The Texas Chainsaw Massacre: The BeginningԷրիկ
2006 ս Էմի Քոյն Amy CoyneՉեյս
2007 ս Կորածը TravelerՋեյ Բարչել
2007 ս Չակ ChuckԲրյուս Լարկին
2009 ս Սպիտակ օձիք White CollarՆիլ Քեֆրի
2011 ֆ Ժամանակ In TimeՀենրի Համիլթոն
2012 ս Glee GleeԿուպեր Անդերսոն
2012 ֆ Կախարդական Մայք Magic MikeՔեն
2012 ս Նոր նորմա The New NormalՄոնթի
2013 ֆ Տիեզերական կայան 76 Space Station 76Թեդ
2014 ֆ Սեր ժամանակի միջով Winter's Taleհայր Պիտա
2014 հֆ Սովորական սիրտ The Normal HeartՖելիքս Թյորներ
2014 ս Ամերիկյան սարսափ պատմություն․ Հրեշների կրկեսը American Horror Story: Freak ShowԷնդի
2015 ֆ Կախարդական Մայք XXL Magic Mike XXLՔոն
2015 ֆ Մոնթի Քլիֆթ Monty CliftՄոնտհոմերի Քլիֆ
2015 ս Ամերիկյան սարսափ պատմություն․ Հյուրանոց American Horror Story: HotelԴոնովան
2016 ֆ Փառահեղ տղաներ The Nice GuysՋոն Բոյ
2016 ֆ Հոյակապ յոթնյակ The Magnificent Seven
2016-2017 ս Վերջին մագնատը The Last TycoonՄոնրո Սթար
2018 ֆ Կրկնօրինակ JonathanՌոս Քրեյն
2018 ս Տիտաններ TitansԼարի Թրեյնոր / Նեգատիվ մարդ
2018-2020 ս Ուիլլ և Գրեյս Will & GraceՄաքքոյ Ուիթման
2018 ֆ Գեղեցիկ Papi chuloՇոն
2019-2021 ս Բեկումնային պարեկ Doom patrolԼարի Թրեյնոր / Նեգատիվ մարդ
2020 ս Մեղսագործը The SinnerՋեյմի Բյորնս
2020 ֆ Տղաները խմբում The Boys in the BandԴոնալդ
2021 ս Ամերիկյան սարսափ պատմություններ American Horror StoriesՄայքլ Ուինսլոու
2023 ս Ճանապարհորդներ Հոուքինս Ֆուլլեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 https://www.stltoday.com/news/local/columns/joe-holleman/boys-in-the-band-movie-has-two-stl-cast-members/article_d14bc269-1b0f-5afc-bcd5-06957e5fb6a3.html
  3. 1 2 https://www.broadwayworld.com/article/VIDEO-Matt-Bomer-Talks-Epic-Karaoke-Nights-With-the-BOYS-IN-THE-BAND-Cast-20201008
  4. https://www.msn.com/pt-br/entretenimento/noticias/confira-10-filmes-e-s%C3%A9ries-com-o-talentoso-matt-bomer/ss-AAPoadr
  5. https://www.cmu.edu/homepage/creativity/2009/fall/smooth-criminal.shtml
  6. https://www.broadwayworld.com/article/VIDEO-Matt-Bomer-Talks-THE-BOYS-IN-THE-BAND-on-LIVE-WITH-KELLY-AND-RYAN-20200929
  7. https://news.amomama.com/283357-matt-bomer-became-estranged-from-religio.html
  8. https://web.archive.org/web/20230623085831/https://www.goldenglobes.com/
  9. «Matthew Bomer Biography | Fancast». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  10. Gotta See TV — Carnegie Mellon University
  11. Matthew Bomer, Tim DeKay in New USA Series, White Collar — Today’s News: Our Take | TVGuide.com
  12. «Matt Bomer's Big Break: Movies + TV: Details». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  13. «All of Matt Bomer children». Արխիվացված է օրիգինալից 2012-06-21-ին. Վերցված է 2012-05-24-ին.
  14. «Matt Bomer Acknowledges Partner, Family». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
  15. «I'm gay': Hollywood star Matt Bomer comes out at awards ceremony». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
  16. «Matt Bomer Comes Out as Gay Man». E! Online. 13 февраля 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին. «Matt Bomer has long kept quiet about his private life.»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթ Բոմեր» հոդվածին։