Ժամանակ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակ
անգլ.՝ In Time
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1], ֆանտաստիկ ֆիլմ[1][2][3][…], թրիլեր, հակաուտոպիական ֆիլմ, քրեական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և պոստկիբեռպանկ
Թվականհոկտեմբերի 26, 2011[4], հոկտեմբերի 28, 2011[1][5][2] և դեկտեմբերի 1, 2011[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷնդրյու Նիկոլ[7][1][8][…]
ՊրոդյուսերՄարկ Աբրահամ, Էրիկ Նյուման և Էնդրյու Նիկոլ[9]
Սցենարի հեղինակԷնդրյու Նիկոլ[9]
ԴերակատարներԱմանդա Սայֆրիդ[8][2][3][…], Ջասթին Թիմբերլեյք[7][8][10][…], Քոլինզ Փեննի[11], Քիլիան Մերֆի[2][3][11][…], Օլիվիա Ուայլդ[8][10][11][…], Մեթ Բոմմեր[11][9], Ալեքս Փեթիֆեր[11][12][9], Վինսենթ Քարթայզեր[3][11][9], Ջոնի Գալեքի[8][11][9], Ելենա Սատինե, Յայա ԴաԿոստա[11][9], Ռեյչել Ռոբերթս[11][9], Իթան Փեք[11][9], Թոբի Հեմինգուեյ[11], Բելլա Հիթքոթ[11][9], Քրիստոֆ Սանդերս, Ջեսիկա Փարքեր Քենեդի[11][9], Ադամ Ջամալ Քրեյգ[9], Քրիս Լեմքե[9], Մեթ Օ՚Լիրի[9], Ջեսսի Սոֆեր[9], Ուիլ Փելթց[9], Լորա Էշլի Սեմյուելս[9], Քրիստիան Մեդսեն[9], Մելիսա Օրդուեյ[9], Զուլեյկա Սիլվեր[9], Էմմա Ֆիցպատրիկ[9] և Մոնիկ Գենդերթոն[9]
ՕպերատորՌոջեր Դիկինս
ԵրաժշտությունՔրեյգ Արմսթրոնգ
ՄոնտաժԶակ Ստենբերգ
Նկարահանման վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունRegency Enterprises, Strike Entertainment և 20th Century Studios
Տևողություն109 րոպե
Բյուջե40 000 000 $[13]
Շահույթ173 900 000 $

Ժամանակ (անգլ.՝ In Time), ֆանտաստիկ թրիլեր։ Պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում 2011 թվականի հոկտեմբերի 28-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակին մարդիկ անմահությանը ճանապարհ են բացել ու հիմա մարդիկ գենետիկայով ծրագրավորված են այնպես, որ չեն ծերանում մինչև 25 տարեկան հասնելը։ Բայց դրանից հետո նրանց մնում է ապրել ընդամենը մեկ տարի, եթե չեն ավելացնում ավել ժամանակ։ Ժամանակը մնում է միակ արժույթն աշխարհում։ Երբ այն վերջանում է, մարդը վայրկենապես սրտի կանգից մահանում է։ Ամեն մեկի ձախ ձեռքի վրա գտնվում է ենթամաշկային լուսավոր ժամացույցներ, որը ցույց է տալիս թե ինչքան ժամանակ է մնացել և երբ մարդը մահանում է, ժամանակը մարում է՝ դառնալով մուգ գիծ։ Ժամանակը կարելի է վերջացնել կապսուլայով, իսկ շփումն աջ դաստակին կարելի է արագ փոխանցել միմյանց և փոխանցվող ձեռքը, որը տալիս է իր ժամանակը պետք է գտնվի ներքևի մասում։

Ժամանակի ընթացքում «գետտո» տարածքում մարդկանց ժամանակը շատ քիչ է և ամեն օր ինչ-որ մեկը մահանում է։ 28 տարեկան բանվոր Ուիլլ Սալաս (Ջասթին Թիմբերլեյք) ապրում է գետտում մեկ օրով ամեն գիշեր ու ցերեկ նա վաստակում է ժամանակ հաջորդ օրվա համար։ Նա ապրում է իր մոր հետ Ռեյչլ (Օլիվիա Ուայլդ), նրանք հազիվ են ծերը ծերին հասցնում, իսկ ապրելու արժեքը օրեցօր աճում է։ Մոր ծննդյան օրը (նա դարձավ 50 տարեկան) Ուիլլը իր ընկերոջ Բորելոմի (Ջոննի Գալէկի)հետ, բարում նկատում է մի տղայի (Մետտ Բոմեր), որն իր ժամացույցի վրա ունի 116 տարի։ Նա ամբողջ օրը բոլորին հյուրասիրում է, Ուիլլը փորձում է բացատրել, որ նա կարող է իր ժամանակը կորցնել։

Հանկարծ հայտնվում են ժամագողները, որոնք գողանում են մարդկանց ժամանակը։ Առաջնորդ Ֆորտիսը (Ալլեքս Պետտիֆեր) առաջարկում է հարուստին մրցել իր ժամանակի վրա։ Մարտերը հիմնված են այն փաստի վրա, որ պետք է սեղմել հակառակորդի ձեռքը ներքևում և խլել նրա ողջ ժամանակը։ Ուիլլը փրկում է տղային և թաքնվում են լքված շենքում։ Հենրի Գամիլտոն (հարուստ տղան) պատմում է Ուիլլին, որ հոգնել է իր կյանքից 105 տարի։ Նա նաև ասում է, որ հարուստների հավիտյան կյանքի համար պետք է մահանան աղքատ մարդիկ։ Հետևաբար աշխարհը բաժանվում է ժամային գոտիների։ Ուիլլը և Հենրին քնում են։ Հաջորդ առավոտ, երբ Ուիլլը դեռ քնած էր Հենրին իր ամբողջ ժամանակը փոխանցում է նրան, իրեն թողնում է ընդամենը հինգ րոպե, և գնում է դեպի կամուրջը։ Ուիլլը արթնացավ և տեսավ 116 տարի իր ժամացույցի վրա, պատուհանի վրա գրված էր «Մի վատնիր իմ ժամանակը զուր տեղը»։ Ուիլլը վազում է դեպի կամուրջ,բայց չի հասցնում, Հենրիի ժամանակն ավարտվում է և ընկնում է գետը։

Ուիլլը պատմում է Բորելին, թե ինչպես է այդքան ժամանակը ստացել, նրան տալիս է 10 տարի(որպես ընկերության նշան), ասում է, որ իր մորը տանելու է Նյու-Գրինվիչ ժամային գոտի, որտեղ ապրում են հարուստ մարդիկ, նրանք ունեն հազար տարի։ Այդ պահին Ժամանակը բացահայտում է Հենրի Գամիլտոնի դին և հասկանում է, որ նա ինչ-որ մեկին հասցրել է տալ իր ժամանակը։ Ժամանակի պահակախումբ - ոստիկանությունը հետաքննում է հանցագործությունը կապված ժամանակի հետ։

Երեկոյան Ուիլլի մայրը վճարումից հետո իմանում է, որ ավտոբուսի վճարն արժի երկու ժամ, բայց նա ունի ընդամենը կես ժամ։ Չնայած իր համուզմունքներին, վարորդը չի համաձայնվում նրան տանել և նա ստիպված է վազել։ Նա մահանում է այն պահին, երբ Ուիլլը կարող էր նրան ժամանակ տալ։ Ուիլլը մենակ է գնում Նյու-Գրինվիչ, ճշմարտությունը իմանալու մտադրությամբ, որը նրան ասել է Հենրի Գեմիլտոնը։ Նա տեղավորվում է ամենալավ հյուրանոցում, գնում է շքեղ ավտոմեքենա և գնում է թանկարժեք խաղատուն։ Պոկեր խաղալիս նա հանդիպում է Ֆիլիպպ Ուայլսա(Վինսենտ Կարտայզեր) մեծահարուստ, սեփականատեր բանկային ժամանակի։ Ուիլլը վտանգելով իր ամբողջ ժամանակը հաղթում է 1100 տարի։

Ֆիլիպպը ծանոթացնում է իր աղջկան Սիլվիին (Ամանդա Սեյֆրիդ) հաջողակ խաղացողի հետ։ Խնջույքի ժամանակ Սիլվին խոստովանում է Ուիլլին, որ հարյուր տարի ապրող հարուստները, ապրում են այդ հարյուր տարին ձանձրալի և միապաղաղ կերպով, նրանց չի հերիքում համարձակությունը, որպեսզի համարձակ քայլեր անեն։ Հանկարծակի հայտնվում է Ժամանակի պահակախումբը հայտնաբերում է թե ով է ստացել Հենրի Գեմիլտոնից այդքան ժամանակ։ Նրանց վարորդը Ռայմոնդ Լեոնը (Կիլլիան Մյորֆի) ձերբակալում է Ուիլլին, ասելով որ գողացել է Հենրի Գեմիլտոնի ժամանակը, նա Ուիլլիի ողջ ժամանակը վերցնում է՝ թողնելով ընդամենը երկու ժամ։ Ուիլլը փախչում է՝ գերի վերցնելով Սիլվիին։

Նա փորձում է վերադառնալ գետտո և թաքնվել այնտեղ, բայց ճանապարհին մեքենան Ժամանակի թակարդն է ըկնում։ Հանցագործը գողանում է համարյա ողջ Սիլվիի ժամանակը։Հիմա փախստականներին մնաց ընդամենը կես ժամ, որպեսզի ձեռք բերեն ապրելու ժամանակ։ Ուիլլը գնում է Բորելի մոտ, որ մի քիչ ժամանակ տա, բայց նրա կնոջից իմանում է, որ իր ընկերը մահացել է, ժամանակը, որ Ուիլլը նվիրել էր, նա բառում խմել էր և մահացել էր ալկոհոլի թունավորումից, մինչև մահը նրան մնացել էր 9 տարի։ Հերոսներին մնացել է ընդամենը մի քանի րոպե, նրանք հասցնում են գնալ լոմբարդ և վաճառել Սիլվիի ականջօղերը և ամեն մեկին տալիս է մեկ օր։ Ուիլլը զանգում է Ֆիլիպպ Ուայսին և պահանջում է փրկագին իր դստեր դիմաց, բերել հազար տարի բարեգործական հիմնադրամից։ Բայց Ուայսը չէր կարող թույլ տալ, որ ավելորդ տարիները գետտոյում լինեին։ Ուիլլը հասկանում է, որ ոչինչ չի կարող անել, ուզում է Սիլվիին հետ ուղարկել, բայց Սիլլվին պատահական վիրավորում է Ժամանակի պահակախմբի Լեոին,երբ նա փորձում էր Ուիլլին վիրավորել։ Ուիլլը կիսում է իր ժամանակը վիրավոր պահակազորի հետ, քանի որ նրա ավելորդ ժամանակը գտնվում էր մեքենայում, նա հազիվ ապրեր մինչև օգնության հասնելը։

Սիլվիին երբ գետտոյում էր, հասկացավ մարդկանց կյանքը, նա մնում է Ուիլլի հետ և սիրահարվում է նրան։Միասին նրանք սկսում են թալանել Ուայսի բանկը, բաժանելով գողացված ժամը աղքատներին։ Բայց մի անգամ նրանց գտնում է նույն Ժամանակը։ Ֆորտիսը, առաջնորդը բանդայի առաջարկում է Ուիլլին մենամարտ էլ տայմերեստլինգ (անալոգիա արմրեստլինգ), որի նպատակն է սեղմել մրցակցի ձեռքը սեղանին և չեզոքացնել ողջ ժամանակը։ Ուիլլը հաղթում է Ֆորտիսին, օգնությամբ մի հնարքի, որը ցույց է տվել իր հայրը և սպանում է իր հանցակցին։ Հերոսները կրկին պետք է փախչեն, քանի որ նրանց հետապնդում է պահակախումբը։

Գիտակցելով, որ փոքր կողոպուտը չի օգնի փոխել իրավիճակը, Ուիլլը և Սիլվիին հարձակվում են Ուայսի գրասենյակ։ Կողոպուտից հետո, Ուիլլը մի միլիոն տարին տալիս է իր ծանոթ աղջկան Մայաին (Շայլո Օստվալդ), որպեսզի բաժանի բոլոր մարդկաց գետտոյում։ Ժամանակի պահակախումբ Լեոնը, որպես գաղթած գտնվում է գետտոյում և բռնում է Ուիլլին և Սիլվիին, բայց քանի որ նրա ժամանակը վերալիցքավորված չէր, արդյունքում մահանում է։ Թալանող զույգին մնացել էր կես րոպե, որպեսզի հասնեն նրա մեքենային, Ուիլլը հասցնում է վերալիցքավորել ժամանակը և հասցնում է տալ Սիլվիին։

Գետտոի բնակչությունը ստանալով բավականաչափ ժամանակ, անցնում է Նյու-Գրինվիչի գոտի։ Համակարգը քանդվում է։ Ուիլլը և Սիլվին գնում են թալանելու ավելի խոշոր բանկ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասաններ դերերում
Ջասթին Թիմբերլեյք Ուիլլ Սալաս
Ամանդա Սեյֆրիդ Սիլվի Ուայս
Կիլլիան Մյորֆի Ռայմոնդ Լեոն
Ալեքս Պետիֆեր Ֆորտիս
Վինսենտ Կարտայզեր Ֆիլիպպ Ուայս
Ջոնի Գալեկի Բորել
Կոլլինզ Պեննի Յագեր
Տոբի Խեմինգուեյ Կորս
Օլիվիա Ուայլդ Ռեյչլ Սալաս
Շայլո Օստվալդ Մայա
Մետտ Բոմեր Հենրի Գամիլտոն
Ջեսսիկա Պարկեր Կեննեդի Էդուարդա
Կրիստենն Կաստելյանոս Ժասմին
Իտան Պեկ Կոնստատին
Յայա Դակոստա Գրետա
Բելլա Խիտկոտ Միշել Ուայս
Ալեքսանդրա Պիվովարովա Կլարա
Կրիս Լեմկե Մարկուս
Մելիսսա Օրդվեյ Լեյլա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]