Լին Քոլինզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լին Քոլինզ
անգլ.՝ Viola Lynn Collins
LynnCollinsApr09.jpg
Ծնվել էմայիսի 16, 1977(1977-05-16) (43 տարեկան)
ԾննդավայրՀյուստոն, Տեխաս, ԱՄՆ[1]
ԿրթությունՋուլիարդ դպրոց և Klein High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Սթիվեն Սթրեյթ

Վիոլա Լին Քոլինզ (անգլ.՝ Viola Lynn Collins, մայիսի 16, 1977(1977-05-16), Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին Քոլինզը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ջուլիարդի կատարողական արվեստների բարձրագույն դպրոցը։ Ոսումնական բեմում, ավելի ուշ թատրոնում խաղացել է շեքսպիրյան հերոսների դերեր։ Նյու Յորքում բեմադրված «Համլետ»-ում խաղացել է Օֆելիայի դերը, իսկ Լոս Անջելեսում բեմադրված «Ռոմեո և Ջուլիետ»-ում՝ Ջուլիետայի։ 2001 թվականից նորամուտը նշել է հեռուստատեսությունում՝ խաղալով «Օրենք և կանոն» հեռուստասերիալում։ 2002 թվականին առաջին անգամ նկարահանվել է մեծ կինոյում՝ «Երբեք դուրս մի՛ արի նավակից» ֆիլմում կերտելով Լիլիի դերը։ 2006 թվականին դերասանուհին նկարահանվել է «Տուն լճի մոտ» ֆիլմում, որտեղ խաղացել է Մոնայի դերը։ Լին Քոլինզն էտապային կինոդեր է ստացել Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսի (2004) էկրանավորման մեջ՝ մարմնավորելով Պորցիային։ Այս աշխատանքում դերասանուհին դրսևորել է իր դրամատիկական վառ տաղանդը։

Անձնկական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի դեկտեմբերի 23-ին ամուսնացել է 21-ամյա դերասան Սթիվեն Սթրեյթի հետ, որի հետ մինչև այդ հանդիպել է 4 տարի[2]։ Զույգն ամուսնալուծվել է 2013 թվականին։

2014 թվականի նոյեմբերին ամուսնացել է երաժիշտ Մեթյու Բոյլի հետ[3][4]։ Նրանք ունեն որդի՝ Աշեր հենդրիքս Բոյլ (ծնված՝ 2015 թվականի հունվարին)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2016 Մարդը Քերիոն-ռոուդում The Hollow Point Մարլա
2015 Կորուսյալը արևի վրա Lost in the Sun Մերի
2012 Առանց պայմանը Unconditional Սամանտա
2012 Ջոն Քարթեր John Carter Դեյա Թորիս
2011 10 տարի 10 Years Աննա
2011 Հրեշտակների զինանշան Angels Crest Սինդի
2009 Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ X-Men Origins: Wolverine Քայլա Սիլվերփոկս
2009 Արյունոտ վտակ Blood Creek Բարբ
2008 Ակնանջ դնել Eavesdrop Թալուլա
2008 Անորոշություն Uncertainty Քեյթ Մոնտերո
2008 Կյանքը թռիչքի մեջ Life in Flight Քեյթ
2007 Անօգնական Numb Սառա Հարիսոն
2007 23 թիվը The Number 23 Իզաբել Լիդիա Հանտ / Միսիս Դոբքին / Ֆինգերլինգի մայրը երիտասարդության շրջանում
2006 Տուն լճի մոտ The Lake House Մոնա
2006 Հարուցինացիաներ Bug Ար Սի
2006 Վերադարձ Ռաջապուր Return to Rajapur Սառա Ռիռդոն
2004 Վենետիկի վաճառականը The Merchant of Venice Պորցիա
2004 13-ից 30 13 Going on 30 Վենդի
2004 Առաջին 50 համբույր 50 First Dates Լինդա
2002 Երբեք դուրս մի արի նավակից Never Get Outta the Boat Լիլի

Հեռուստատեսություն

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999 Օրենք և կանոն․ Հատուկ մարմին Law & Order: Special Victims Unit Վիրջինյա Հեյզ
2001 Հրեշտակների երկիր Earth Angels Կատարինա
2001 Դաստիարակելով Մաքս Բիկֆորդին The Education of Max Bickford
2002 Հրի՛ր, Նևադա Push, Nevada BRB-ի կինը
2002 Մեկը հանուն փողի One for the Money Սթեֆանի Պլան
2008 Իրական արյուն True Blood Դոն Գրին (5 էպիզոդներում)
2013 Տարրական Elementary Տանյա Բարրեթ
2014 Գաղտնի գործողություններ Covert Affairs Օլգա Ակարովա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.blu-ray.com/Lynn-Collins/68871/
  2. Jessica Gelt (9 сентября 2009)։ «Supper Club, where dining is a class act» (անգլերեն)։ latimes.com 
  3. «Lynn Collins»։ IMDb։ Վերցված է 2016-05-15 
  4. FOLLERS (MAY 15, 2014)։ «Lynn Collins» (անգլերեն)։ ethnicelebs.com