Վել Քիլմեր
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
![]() անգլ.՝ Val Kilmer | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1959[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Մահացել է | ապրիլի 1, 2025[5] (65 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց, Chatsworth High School?, Hollywood Professional School?, Campion High School? և Վաղ կրթության կենտրոն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | քրիստոնեական գիտություն[6] |
Մասնագիտություն | կինոդերասան, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և դերասան |
Ընտրանի | Top Gun?, Ուիլոու, The Doors?, Տապ և Top Gun: Maverick? |
Ծնողներ | հայր՝ Eugene Kilmer?[7], մայր՝ Gladys Ekstadt?[7] |
Ամուսին(ներ) | Ջոան Ուոլլի |
Երեխա(ներ) | Jack Kilmer? և Mercedes Kilmer? |
valkilmer.com | |
Վել Էդվարդ Քիլմեր[8] (անգլ.՝ Val Edward Kilmer, դեկտեմբերի 31, 1959[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - ապրիլի 1, 2025[5], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վել Քիլմերը ծնվել է Լոս Անջելեսում[9][10], Գլեդիս և Յուդջին Քիլմերների երեք որդիներից երկրորդը։ Հայրը աերոկոսմիկական սարքավորումների մատակարար և մասնավոր շինարարական աշխատանքների կազմակերպիչ է[10][11]։ Նրա նախնիների մեջ կային շվեդներ, գերմանացիներ, մոնղոլներ, շոտլանդացիներ, իռլանդացիներ և հնդկացիներ։ Քիլմերը մեծացել է Սան Ֆեռնանդոյի հովիտում իր երկու եղբայրների հետ, մեծը՝ Մարկոն և փոքրը՝ Ուեսլին[12], սակայն նա ասում էր, որ երբ երեխա էր և մեծացավ Կալիֆորնիայում, նա չէր ուզում այնտեղ ապրել։ Ավարտել է միջնակարգ դպրոցը՝ Չատսվորտը, որտեղ նրա համադասարանցիներն են եղել Քևին Սփեյսին և Մեր Ուինինգեմը, Հոլիվուդյան դպրոցը՝ նույնպես։ 17 տարեկան հասակում եղել է դրամատիկական արվեստի դպրոցիաշակերտ[13][14]։ Նրա եղբայր Ուեսլին մահացավ երիտասարդ հասակում, ընկնավորության նոպայից՝ լողավազանում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերիայի սկիզբը Քիլմերը կարող է հաշվել 1981 թվականից, երբ նա սկսեց հանդես գալ թատրոնում։ Ֆիլմում առաջին անգամ հայտնվեց 1984 թվականին Ցուկեր-Աբրահամս-Ցուկեր ռեժիսորների «Միանգամայն գաղտնի» կատակերգությունում։ 1986 թվականին Քիլմերը խաղաց «Լավագույն հրաձիգը» մարտաֆիլմում, հավաքվեց 345 միլիոն դոլար համաշխարհային վարձույթում, որի գլխավոր դերում նկարահանվել է Թոմ Կռուզը[15]։ Հաջորդ դերը Ուիլոյ հեքիաթ ֆիլմում էր, նկարահանումների ժամանակ նա ծանոթացավ ապագա կնոջ հետ՝ Ջոանն Ուոլիի հետ, ով անգլիացի դերասանուհի էր։ Քիլմերը խաղացել է նաև Վունդերկինդ տղայի դերը 1985 թվականին, Մարտա Կուլիջի «Իսկական հանճար» ֆիլմում։ 1980-ական թվականներին նա էլի խաղաց ֆիլմերում՝ «Բելի Կիդ», «Սպանիր ինձ նորից», «Մարդ, որը կոտրեց հազարավոր շղթաներ» և «Սպանություն Մորգ փողոցում»։
1990-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականներին Վել Քիլմերի կարիերան ակտիվացավ։ Նրա՝ այս ժամանակների ամենահայտնի դերը նա խաղաց 1991 թվականին ռեժիսոր Օլիվեր Սթոունի կողմից նկարահանված «Դորզ» ֆիլմ-կենսագրության մեջ, որտեղ նա մարմնավորեց ամերիկացի Ջիմ Մորիսոնին, ով եղել է ամերիկացի երգիչ և The Doors խմբի մեներգիչ։ Ֆիլմում նա ինքն էր երգում, ոչ թե ձայնագրություն էր միացված։ Այս ֆիլմի նկարահանումների ժամանակ Վելը կոտրեց ձեռքը՝ բեմից թռնելով դահլիճ, այդ ժամանակվանից նրա մոտ կա ձախ ձեռքի արմունկի աննռրմալ հաստացում։ Եվս մեկ կինոնկար, որում նա նկարահանվել է, 1995 թվականի բլոգբաստերն է՝ «Ընդմիշտ Բեթմեն», որի ռեժիսորը դարձավ Ջոել Շյումախերը[16]։ Նրանում Վել Քիլմերը խաղացել է միլիոնատեր Բրյուս Ուեինայի կերպարը՝ առավել հայտնի որպես սուպերհերոս Բեթմեն։ Չի կարելի չնշել 1995 թվականի մեծ էկրան դուրս եկած Մայքլ Մանի «Ընդհարում» թրիլլերը, որում Քիլմերը հեռուստադիտողի առջև հանդես եկավ հանցագործ Քրիս Շիխերլիսի դերում։ Տվյալ կերպարի համար Վել Քիլմերը արժանացել է այնպիսի մրցանակների, ինչպիսիք են 1996 թվականի «Սատուրն» մրցանակը և 1996 թվականի MTV Movie Awards՝ ամենացանկալի տղամարդը մրցանակը։
2000-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականներին Քիլմերը սկսեց նկարահանվել հիմնականում ֆանտաստիկ ֆիլմերում և մարտաֆիլմում։ Այդ ֆիլմերի թվին են պատկանում այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Կարմիր մոլորակը», «Պոլլոկ», «Սոլտոնի ծովը», «Ալեքսանդր», «Խելքի որսորդները», «Հրաժեշտի համբույր», «Դեժավյու», «Մոսկվա-զրո», «Ճանապարհների ասպետը», «Ունես երազանքներ, կլինեն և ճանապարհորդություններ», «Հանցագործը», «Գոլորշով փորձարկում» և ուրիշները։ Ինչպես նաև 2006 թվականին մասնակցություն է ունեցել «Տասը պատվիրանները» մյուզիքլում։
2010-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Վել Քիլմերը խաղաց «Սուպեր Մակգրուբեր» կատակերգությունում։ Ինչպես նաև 2011 թվականին նա աչքի ընկավ «Օգոստոսի 5 օրերը» մարտաֆիլմում, որը նվիրված էր 2008 թվականի օգոստոսին հարավային Օսիայում տեղի ունեցած զինված կոնֆլիկտին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #139259325 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Val Kilmer, Film Star Who Played Batman and Jim Morrison, Dies at 65 — The New York Times.
- ↑ Val Kilmer believes religion has helped cure him of cancer — Metro.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Ancestry.com, «California Birth Index, 1905—1995» : "Name: Val E Kilmer; Birth Date: Dec 31, 1959; Gender: Male; Mother’s Maiden Name: Ekstadt; Birth County: Los Angeles
- ↑ According to the State of California. California Birth Index, 1905—1995. Center for Health Statistics, California Department of Health Services, Sacramento, California. Searchable at http://www.familytreelegends.com/records/39461 Արխիվացված 2011-04-27 Wayback Machine
- ↑ 10,0 10,1 «Biography». Val E. Kilmer.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Val Kilmer Biography (1959-)
- ↑ Kennedy, Dana (2002 թ․ ապրիլի 21). «A Long-Lingering Grief That Serves a New Role». The New York Times. էջ 54. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 24-ին. «Despite the passage of time, Mr. Kilmer, 42, is still haunted by his brother's death. "He was a genius," Mr. Kilmer says of Wesley, who was 15 and an aspiring filmmaker when he died. His brother was so talented, Mr. Kilmer says, he could have been another Steven Spielberg or George Lucas.»
- ↑ «Batman Returns to His Cave». Juilliard. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Inside the Actors Studio». Season 6. հուլիսի 9, 2000. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 9-ին.
{{cite episode}}
: Missing or empty|series=
(օգնություն); Unknown parameter|seriesno=
ignored (|series-number=
suggested) (օգնություն) - ↑ «Top Gun». The Numbers.com. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Gordinier, Jeff (1994 թ․ հուլիսի 15). «Next At Batman». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 14-ին.
- Դեկտեմբերի 31 ծնունդներ
- 1959 ծնունդներ
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 1 մահեր
- 2025 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Թատրոնի դերասաններ