Jump to content

Ջոան Ուոլլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոան Ուոլլի
Ծննդյան թիվ՝օգոստոսի 25, 1964(1964-08-25)[1] (61 տարեկան) կամ օգոստոսի 25, 1961(1961-08-25)[2] (64 տարեկան)
Ծննդավայր՝Սալֆորդ
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և թատրոնի դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0000695

Ջոան Ուոլլի (անգլ.՝ Joanne Whalley, օգոստոսի 25, 1964(1964-08-25)[1] կամ օգոստոսի 25, 1961(1961-08-25)[2], Սալֆորդ), բրիտանացի դերասանուհի և երգչուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոան Ուոլլին ծնվել է 1964 թվականի օգոստոսի 25-ին Սոլֆրոդում։ Մանկության և պատանեկության տարիները անց է կացրել անգլիական Մեծ Մանչեսթեր վարչաշրջանի Ստոկպորտ քաղաքում, որտեղ ավարտել է «Braeside School of Speech and Drama» դպրոցը։

Ջոանը սկսել է նկարահանվել կինոյում 1974 թվականին։ Կատարել է Պամելա Գրեմի դերը «Coronation Street» հեռուստասերիալում, որտեղ 1976 թվականին նկարահանվել է նաև, որպես հանդերձապանուհի։ 2000 թվականի Ջոանին խաղացել է Լիզ Դայմընդի դերը «44 դյույմ կուրծք» ֆիլմում։ Իր այս դերի համար նա «Համույթի լավագույն կատարումը» անվանակարգում ստացել է «Սան Դիեգոյի կինոքննադատնեի հասարակություն» (անգլ.՝ «San Diego Film Critics Society») մրցանակին։ Ջոանը ընդամենը խաղացել է 66 ֆիլմում և հեռուստասերիալում։

Բացի դերասանուհի լինելուց Ջոանը նաև երգչուհի էր։ Նա եղել է «The Slowguns» և «Cindy & The Saffrons» երաժշտական խմբերի անդամ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականից մինչև 1996 թվականը Ջոանը ամոսնացած է եղել դերասան՝ Վել Քիլմերի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա, աղջիկը՝ Մերսեդես Կիլմեր, և տղան` Ջեկ Կիլմեր։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1974-1976 ս Կորոնացիայի փողոց Coronation StreetՊամելա Գրեմ / հանդերձապանուհի
1982 ֆ Պատ Pink Floyd — The Wallերկրպագուհի
1985 ֆ Պար անծանոթի հետ Dance with a StrangerՔրիստին
1985 ֆ Լավագույն հայրիկ The Good FatherՄերի Խոլ
1988 ֆ Ուիլո WillowՍորշա
1988 ֆ Սպանել քահանային To Kill a PriestԱննա
1989 ֆ Սկանդալ ScandalՔրիստին Քիլլեր
1989 ֆ Սպանիր ինձ նորից Kill Me AgainՖեյ Ֆորեստըր
1990 ֆ Ծովային կատուներ Navy SEALsԿլեր Վարենս
1990 ֆ Մեծ մարդը The Big ManԲեթ Սքուլար
1991 ֆ Ճաքեր ShatteredՋենի Սքոթ
1992 ֆ Ստրովիլ StoryvilleՆատալի Տեյտ
1993 ֆ Հմաբարձման տարիք The Secret RaptureԿետրին Կոլուրայջ
1994 ֆ Իմ երեխաների մայրը Mother’s BoysԿոլին Խարլենդ
1994 ֆ Լավ մարդը Աֆրիկայում A Good Man in AfricaՍեիլա Ադեկանըլ
1994 ս Սքարլետ ScarlettՍքարլետ Օխարա
1997 ֆ Մարդ,որ գիտեր շատ քիչ բան The Man Who Knew Too LittleԼորի
2005 ս Մտածել ինչպես հանցագործը Criminal MindsԿարեն Դանովան
2006 ս Կույս թագուհին The Virgin QueenՄարի Թյուդոր
2006 ս Արդարադատության լիգա Justice League
2009 ֆ 44 դյույմ կուրծք 44 Inch ChestԼիզ Դայմնըդ
2011 ֆ Միջև TwixtԴենիս
2011-2012 ս Բամբասկոտը Gossip GirlԱրքայադուստր Սոֆի Գրիմալդի
2011-2013 ս Բորջիա The BorgiasՎանոցա դեի Կատանե
2013 ֆ Չելենջեր The ChallengerԳվինետ Ֆեյման
2015 ս Գայլերի սրահ Wolf HallԵկատերինա Արագոնացի
2016 ս Բեավուլֆ BeowulfՌեդա
2017 ս Սպիտակ արքայադուստր The White PrincessՄարգարիտա Յորսկայա
2017 ֆ Յոթերորդ մուսայի գաղտնիքը MuseԺակլին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]