Ստոկպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Ստոկպորտ
Stockport
Stockport bus station - geograph.org.uk - 1413991 cropped.jpg
Կոորդինատներ: 53°24′30″ հս․ լ. 2°8′58″ ամ. ե. / 53.40833° հս․. լ. 2.14944° ավ. ե. / 53.40833; 2.14944
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ՇրջանՀյուսիս-արևմտյան Անգլիա
ՀամայնքՄեծ Մանչեսթեր
ՔաղաքապետՆորման Ա. Կրիտչլի
ԲԾՄ59 մետր
Բնակչություն136 082 մարդ (2001)
Խտություն4613 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ0161
Պաշտոնական կայքstockport.gov.uk
##Ստոկպորտ (Միացյալ Թագավորություն)
Red pog.png

Ստոկպորտ (անգլ.՝ Stockport), խոշոր քաղաք անգլիական Մեծ Մանչեսթեր վարչաշրջանում։ Գտնվում է 9,8 կմ հարավ Մանչեսթերից։ Բնակչությունը 136 082 մարդ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնված միկրոլիտներից կարելի է ենթադրել, որ քաղաքը բնակեցված է եղել դեռևս մեզոլիթի ժամանակաշրջանից։ Մի շարք գործիքներ էլ վկայում են, որ նեոլիթի ժամանակաշրջանում նույնպես այստեղ մարդիկ են ապրել։ Որոշ գտածոներ էլ ապացույցն են նրա, որ բնակչություն է եղել և բրոնզե դարում։

Հնարավոր է, որ այս շրջանը դեպոպուլյացիայի է ենթարկվել՝ կապված եղանակային փոփոխությունների հետ։ Այդ է վկայում մ.թ.ա. 1200 թվականից մինչև մ.թ.ա.70 թվականը ընկած ժամանակը, որի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։[1]

Կան նաև որոշ տեղեկություններ հռոմեական զինվորական բազային մասին, որ տեղակայված է Ստոկպորտի տարածքում։[2]

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոկպորտը գտնվում է Լոնդոնից 253 կմ դեպի հյուսիս, Գոյթ և Թեյմ գետերի հատման շրջանում։ Կանգնած է բարձրաբերձ վայրում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայի 2001 թվականին կատարած մարդահամարի համաձայն՝ Ստոկպորտում բնակվում էր 136 082 մարդ, 58 687 տնային տնտեսություն։ Բնակչության խտությունը 4613 մարդ/կմ²։ Յուրաքանչյուր 100 կնոջը հասնում էր 94 տղամարդ։ 16 տարեկանից բարձր տարիք ունեցող մարդկանց 32 % միայնակ էին (երբեք չամուսնացած) և 50,2 % ամուսնացած։[3]

Բնակչության դինամիկան՝ սկսած 1901 թվականից
Տարեթիվ 1901 1911 1921 1931 1939 1951 1961 1971 1981 1991 2001
Բնակչություն 92,832 108,682 123,309 125,490 134,132 141,650 142,543 139,598 136,792 132,813 136,082
Քաղաք-կոմսություն 1901-1971[4] • Քաղաք-շրջանի մասը 1981-2001[5][6][7]

Տեսարժան վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Staircase House

Ստոկպորտում են գտնվում.

  • Մեծ Բրիտանիայի գլխարկների միակ թանգարանը - Hat Works
  • Ռատուշա ճարտարագետ Թոմաս Ալֆրեդ Բրամուելից
  • Թունելների թանգարան Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից
  • Խոշորագույն այգի, որ տանում է 1858 թվականի պատմություն
  • Սուրբ Եղիսաբեթ եկեղեցի
  • «Staircase House» թանգարանը՝ տեղակայված միջնադարյան կառույցում։ Այնտեղ կան ցուցանմուշներ, որոնց պատմությունը գերազանցում է 10 հազար տարվա պատմությունը։[8]

Քույր քաղաքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի բնակիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Arrowsmith 1997, էջեր. 9–14
  2. Dent 1977, էջ. 1
  3. KS04 Marital status: Census 2001, Key Statistics for urban areas, Statistics.gov.uk, 2 February 2005, http://www.statistics.gov.uk/statbase/ssdataset.asp?vlnk=8276&More=Y  Retrieved on 5 August 2008.
  4. Stockport County Borough, Vision of Britain, http://www.visionofbritain.org.uk/data_cube_table_page.jsp?data_theme=T_POP&data_cube=N_TPop&u_id=10109620&c_id=10001043&add=N  Retrieved on 24 July 2008.
  5. 1981 Key Statistics for Urban Areas GB Table 1, Office for National Statistics, 1981 
  6. 1991 Key Statistics for Urban Areas, Office for National Statistics, 1991 
  7. KS01 Usual resident population: Census 2001, Key Statistics for urban areas, National Statistics, http://www.statistics.gov.uk/StatBase/ssdataset.asp?vlnk=8271&Pos=2&ColRank=1&Rank=224, վերցված է 2009 թ․ նոյեմբերի 1–ին  Retrieved on 24 July 2008.
  8. About the Museum, Stockport Story Museum, http://www.stockportstory.org.uk/StockportStory_info.asp, վերցված է 2009 թ․ նոյեմբերի 1–ին